Վերոնիկա Ռեմիշովա
Վերոնիկա Ռեմիշովա (սլովակ.՝ Veronika Remišová, մայիսի 31, 1976[1], Ժիլինա, Central Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ կին քաղաքական գործիչ։ Արվեստի դոկտոր է (ArtD.)։ «Հանուն մարդկանց» կուսակցության անդամ է։ Ներկայիս փոխվարչապետն է և Մատովիչի աշխատակազմում ներդրումների ու տարածաշրջանային զարգացման նախարարը, որը Իգոր Մատովիչը ղեկավարում է 2020 թվականի մարտի 21-ից[2][3][4]։ Ազգային խորհրդի անդամ է եղել 2016 թվականի մարտի 5-ից մինչև 2020 թվականի մարտի 21-ը։
Վերոնիկա Ռեմիշովա սլովակ.՝ Veronika Remišová | |
![]() | |
Կուսակցություն՝ | For the People? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզ Սորբոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և թարգմանչուհի |
Ծննդյան օր | մայիսի 31, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Ժիլինա, Central Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | սլովակ.՝ Veronika Belošovičová |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1976 թվականի մայիսի 31-ին Ժիլինա քաղաքում[2][4]։
Գերազանցությամբ ավարտել է Բրատիսլավայի կատարողական արվեստի բարձրագույն դպրոցը, որտեղ ստացել է արվեստի մագիստրոսի և արվեստի դոկտորի (ArtD.) աստիճաններ։ Փարիզում ավարտել է Փարիզի IV Սորբոն համալսարանը, որտեղ ստացել է արվեստի մագիստրոսի կոչում։ Բրյուսելում ավարտել է Միջառարկայական հետազոտությունների քոլեջը (Collége d´Études Interdisciplinaires), որտեղ ստացել է արվեստի մագիստրոսի կոչում։ Մեծ Բրիտանիայի քոլեջում ստացել է բարձրագույն կրթության սերտիֆիկատ (Cert.H.E.)[2]:
2004-2013 թվականներին աշխատել է Եվրահանձնաժողովում, ղեկավարել է «Երիտասարդությունը գործողության մեջ» ոչ ֆորմալ կրթության ծրագիրը։ 2013-2014 թվականներին դասավանդել է Բրատիսլավայի Յ. Կոմենսկու անվան համալսարանում և Ռուզոմբերկի կաթոլիկ համալսարանում։ 2014—2018 թվականներին խորհրդական է աշխատել Բրատիսլավայի Ստար Մեստո քաղաքային խորհրդում[2]։
2016 թվականի մարտի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նա «Սովորական մարդիկ» կուսակցությունից ընտրվել է Ազգային խորհրդի պատգամավոր[2]։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ է 2016 թվականի հունիսի 20-ից, եղել է Եվրոպական պահպանողականների և Դեմոկրատական դաշինքի խմբի անդամ[5]։ 2019 թվականի հունիսին Ռեմիշովան միացել է «Հանուն մարդկանց» կուսակցությանը, որն ստեղծվել է սեպտեմբերի 2-ին և որը ղեկավարել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան[4]։ 2020 թվականի փետրվարի 29-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հանուն մարդկանց» կուսակցությունից նա վերընտրվել է Ազգային խորհրդի պատգամավոր[6]։ Կառավարությունում աշխատանքի անցնելու պատճառով մարտի 21-ին լքել է Ազգային խորհուրդը։ Թափուր տեղն զբաղեցրել է Մարեկ Անթալը (Marek Antal):
2020 թվականի մարտի 21-ին ստացել է փոխվարչապետի պորտֆելը և միաժամանակ Մատովիչի աշխատակազմում ներդրումների և տարածքային զարգացման նախարարի պորտֆելը[2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://autority.snk.sk/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=202793
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Deputy Prime Minister» (անգլերեն). Office of the Deputy Prime Minister of the Slovak Republic for Investments and Informatization. 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «Президент Словакии утвердила правительство Игоря Матовича». ТАСС. 2020 թ․ մարտի 21. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Veronika Remišová» (սլովակերեն). SME. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Ms Veronika Remišová» (անգլերեն). PACE. 2020. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ Martin Sliz, Tomáš Kyseľ, Martin Odkladal (2020 թ․ մարտի 18). «Kto sú ministri Matovičovej vlády (profily)» (սլովակերեն). Aktuality.sk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Ռեմիշովա» հոդվածին։ |