«Վերջաբան» (ռուս.՝ «Послесловие»), 1983[1] թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մառլեն Խուցիևը[2] Յուրի Պախոմովի «Աները եկել է» (ռուս.՝ «Тесть приехал») պատմվածքի հիման վրա։ Ռոստիսլավ Պլյատի և Անդրեյ Մյագկովի դուետը ներկայացնում է դրամատիկ իրավիճակ. դստերն ու փեսային այցելության եկած ծերունին բախվում է երեխաների անտարբերությանը։

Վերջաբան
ռուս.՝ Послесловие
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարլեն Խուցիև
Սցենարի հեղինակՄարլեն Խուցիև
ԴերակատարներՌոստիսլավ Պլյատ և Անդրեյ Մյագկով
ՕպերատորԼեոնիդ Կալաշնիկով
ԵրաժշտությունՅոհան Սեբաստիան Բախ
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն98 րոպե

Սյուժե

խմբագրել

75-ամյա Ալեքսեյ Բորիսովիչը հարավից Մոսկվա է գալիս դստերը այցելելու։ Բայց դուստրը գործուղման է գնացել։ Աներոջը դիմավորում է փեսան, որն արձակուրդ է վերցրել՝ ատենախոսության վրա աշխատելու համար։

Տարբեր սերունդների երկու ներկայացուցիչները, որոնք կյանքի վերաբերյալ տարբեր հայացքներ ունեն, մի քանի օր են անցկացնում միասին։ Նախկին ռազմական վիրաբույժ Ալեքսեյ Բորիսովիչը դստերը սպասելիս ժամանակն անցկացնում է փեսայի՝ Վլադիմիրի հետ զրուցելով, պարբերաբար հանդիպելով հին ընկերների հետ և շրջելով Մոսկվայում, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդությունը նախապատերազմական տարիներին։

Դերերում

խմբագրել
  • Ֆիլմում ընդամենը երկու հերոս կա՝ Ալեքսեյ Բորիսովիչը և Վլադիմիրը։ Այն դերասանները, որոնք խաղացել են դրվագներում, լուսագրերում նշված չեն։
  • Հեռախոսով հնչող ձայնը հնչյունավորել է նկարիչ Ֆելիքս Յավորսկին։
  • Ֆիլմում նկարահանվել է նաև Յուրի Սենկևիչը՝ իր կերպարով։

Նկարահանումներ

խմբագրել
  • Ալեքսեյ Բորիսովիչի դերի համար ռեժիսոր Խուցիևն ի սկզբանե հրավիրել է Լեոնիդ Օբոլենսկին[3]։
  • Վլադիմիրն ասում է, որ ինքն ապրում է Տուշինոյում, բայց ֆիլմը նկարահանվել է Վերնադսկի պողոտայում, Կոշտոյանց փողոց, 2 (խաչաձև տուն) հասցեում, Օլիմպիական գյուղ-80-ում[4] (դրվագներ մեքենայի մեջ կայարանից տուն գնալու ճանապարհին), Միչուրինսկի պողոտայում, ակադեմիկոս Անոխինի փողոց, 12 շենք 1 հասցեում (Վլադիմիրի բնակարան)։
  • Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել ԳԴՀ-ում 1984 թվականի դեկտեմբերի 20-ին։

Երաժշտություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Свободин А. П. Смутное чувство вины. Слова, сказанные после // Искусство кино. — 1984. — № 7. — С. 18—26. — ISSN 0130-6405.
  • Трошин А. С. Не ждали? // Кино. — 1984. — № 4. — С. 7—9.
  • Щербаков К. А. Двадцать лет спустя // Советская культура. — 19 января 1984. — С. 4. — ISSN 1562-0379.

Արտաքին հղումներ

խմբագրել