Վերջին ասպետները
Վերջին ասպետները, 2015 թվականին ռեժիսոր Կազուակի Կիրիայի կողմից նկարահանված դրամատիկ ֆիլմ, որի սցենարը գրել են Մայքլ Կոնիվսն ու Դավ Սուսմանը՝ որպես հիմք ունենալով քառասունյոթ ռոնինների մասին լեգենդը[2][3]։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Քլայվ Օուենը և Մորգան Ֆրիմանը։ Ֆիլմում պատմվում է մի խումբ մարտիկների մասին, ովքեր փորձում են իրենց տիրոջ մահվան համար վրեժխնդիր լինել կաշառակեր նախարարից[4][5][6][7]։ Ֆիլմը սահմանափակ քանակով թողարկվել է 2015 թվականի ապրիլի 3-ին Lionsgate ընկերության կողմից, իսկ 2015 թվականի հունիսի 30-ին թողարկվել է «վիդեո` ըստ պահանջի» ձևաչափով[8]։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն անցկացվել են Չեխիայում և Հարավային Կորեայում[9][10]։
Վերջին ասպետները անգլ.՝ The Last Knights | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Հարավային Կորեա Չեխիա |
Ժանր | մարտաֆիլմ, դրամա, ֆենթեզի ֆիլմ, պատմական ֆիլմ[1] և արկածային ֆիլմ[1] |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Կազուակի Կիրիա[1] |
Սցենարի հեղինակ | Michael Konyves?[1] |
Դերակատարներ | Քլայվ Օուեն[1], Մորգան Ֆրիման[1], Էքսել Հեննի[1], Քլիֆ Քուրտիս[1], Ahn Sung-ki?[1], Փեյման Մոադի[1], Park Si-yeon?[1], Այելեթ Զորեր[1], Giorgio Caputo?[1], Շոխրե Աղդաշլու[1], Դեյվ Լեջենո[1], Լի Ինգլբի[1], Anna Linhartová?[1], Պավել Կրիզ[1], Klára Issová?[1], Պավել Բեզդեկ[1], Բրայան Քասփե[1], Սավամուրայի ապստամբություն, Ջեյմս Բեբսոն, Peter Hosking?[1], Noah Silver?[1], Վացլավ Խալուպա[1], Դենիել Ադեգբոյեգա[1], Q101250870?[1], David Altman?[1], Tadeáš Říha?[1], Patrik Plešinger?[1], Tatiana Evonuk?[1], Roman Kracík?[1] և Nigel Gore? |
Օպերատոր | Antonio Riestra? |
Մոնտաժ | Մարկ Սանգեր |
Նկարահանման վայր | Չեխիա |
Տևողություն | 115 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում հորինված Տիեզերքում մի դարաշրջանում, որ մոտավորապես համապատասխանում է ուշ միջնադարին։ Մեծ պատերազմների ավարտից հետո կազմավորվել է Կայսրությունը, որտեղ կողք կողքի ապրում են բոլոր ռասաների և կրոնների պատկանող մարդիկ։
7-րդ ջոկատի կապիտան Ռայդենը (Քլայվ Օուեն) հավատարմորեն ծառայում իր տիրոջը՝ մավր ազնվական Բարտոկին (Մորգան Ֆրիման)՝ ոչ միայն պաշտպանելով նրան, այլև հանդես գալով որպես խորհրդական։ Բարտոկը հրավեր է ստանում գնալ մայրաքաղաք՝ այցելելու ամենաազդեցիկ Նախարարին՝ Գիզա Մոտին (Ակսել Հեննի)։ Բարտոկը հասկանում է, որ, ըստ էության, իրեն առաջարկում են կաշառք տալ, և ինքը չի կարող հրաժարվել։
Բարտոկի առողջական վիճակը վատ էր. նա տառապում էր որովայնի շրջանում սուր ցավերից, և բժիշկները չէին կարողանում օգնել։ Մայրաքաղաք մեկնելուց առաջ Բարտոկը Ռայդենին տանում է ընտանեկան գերեզմանատուն։ Ռայդենին ցույց տալով իր նախնիների շիրիմները՝ Բարտոկն ասում է, որ ինքը ժառանգ չունի և իր մահից հետո Ռայդենը կդառնա տոհմի առաջնորդ, քանզի նա իր համար որդու պես է։ Բարտոկը Ռայդենին է հանձնում նաև ընտանեկան սուրը։
Մայրաքաղաքում Բարտոկն այցելում է Գիզա Մոտին ու նրան նվիրում թիկնոց։ Զայրացած նախարարը, Բարտոկի հետ հանդիպելով իր գանձարանում, նրանից կաշառք է պահանջում։ Բարոկը հրաժարվում է, և նախարարն սպառնում է խլել նրա բոլոր հողերը։ Բարտոկն ուժեղ ցավ է զգում որովայնի շրջանում և ընկնում է։ Նախարարը գավազանով ծեծում է անօգնական ազնվականին, սակայն վերջինս, հանելով սուրը, վիրավորում է նախարարին։
Կայսեր մոտ տեղի ունեցած դատի ժամանակ Բարտոկը ելույթ է ունենում Գիզա Մոտի դեմ՝ ազնվականներին կոչ անելով ազատվել կաշառակերից։ Կայսրը Բարտոկից վերցնում է նրա բոլոր հողերն ու մահվան դատապարտում ազնվականին։ Գիզա Մոտի խորհրդով նա նաև հրամայում է, որ Բարտոկին գլխատի կապիտան Ռայդենը։ Դժվարությամբ զսպելով արցունքները՝ Ռայդենն ի կատար է ածում կայսեր ու իր տիրոջ հրամանը, ով պատվով է ընդունում մահը։ Դատի ժամանակ ծագում են առաջին հակասությունները նախարարի ու առաջին խորհրդականի միջև, ով նախարարին խորհուրդ է տալիս ավելի զգույշ լինել ազնվականների հետ։ Վախենալով Ռայդենի վրեժից՝ Գիզա Մոտն կապիտան Իտոյին հրամայում է անընդհատ հետևել Ռայդենին։ Նա նաև իր աներ Ավգուստոյից պահանջում է հազար զինվոր և սկսում է մայրաքաղաքում կառուցել անառիկ միջնաբերդ։
Մեկ տարի անց յոթերորդ ջոկատի նախկին մարտիկներն աշխատում են մայրաքաղաքում (մասնավորպես մասնակցում են Գիզա Մոտի անառիկ միջնաբերդի շինարարական աշխատանքներին), իսկ Ռայդենը տարվել է հարբեցողությամբ և այցելում է հասարակաց տուն։ Ռայդենը գրավ է դնում իր սուրը, ինչից հետո կինը հեռանում է նրանից։ Իտոն իր տիրոջը զեկուցում է, որ Ռայդենն այլևս վտանգ չի ներկայացնում։ Սակայն Գիզա Մոտը, ում անընդհատ թվում էր, թե իրեն հետապնդում են, չի հավատում։ Այդ ժամանակ Իտոն հասարակաց տանը կազմակերպում է Ռայդենի ու Բարտոկի դստեր հանդիպումը։ Նախկին լեյտենանտը ոչինչ չի անում աղջկան փրկելու համար։ Իմանալով այդ մասին՝ Գիզա Մոտը համոզվում է, որ Ռայդենը վերջնականապես կործանվել է, և ազատ է արձակում իր աներոջ զարքը։ Սակայն պարզվում է, որ Ռայդենն ու Բարտոկի նախկին մարտիկները միայն ձևացնում էին։ Իրականում նրանք նախապատրաստում էին հարձակում միջնաբերդի վրա, ինչն էլ իրականացնում են մի գիշեր։
Միջնաբերդի վրա հարձակման ժամանակ ջոկատի անդամների մեծ մասը զոհվում են, սակայն Ռայդենին հաջողվում է սպանել Իտոյին, իսկ հետո նաև Գիզա Մոտին։ Դրանից հետո ջոկատը գերությունից փրկում է Բարտոկի դստերը, և Ռայդենը զեկուցում է, որ Բարտոկի ընտանիքի պատիվը վերականգնվել է։
Կայսրը, իմանալով իր առաջին խորհրդականի (այդ պաշտոնը վստահվել էր Գիզա Մոտին), զայրանում է և ուզում գլխատել Բարտոկի բոլոր մարտիկներին, սակայն Ավգուստոն խորհուրդ է տալիս չշտապել։ Նա ասում է, որ ժողովուրդն այդ մարտիկներին հերոսներ է համարում, և առաջարկում է գլխատել միայն Ռայդենին։ Պարզվում է, որ միջնաբերդի վրա հարձակման նախապատրաստման գործում Ռայդենին օգնություն է ցույց տվել Ավգուստոն։ Վերջինս փորձել է այդպիսով փրկել իր դստերը, որին ծեծում էր ամուսինը։ Ռայդենը գիտեր, որ կայսրը կցանկանա մահապատժի ենթարկել բոլոր մարտիկներին, և ինքն էր առաջարկել այդ տարբերակը։
Մահվանից առաջ Ռայդենը հրաժեշտ է տալիս կնոջը, ինչպես նաև լեյտենանտ Կորտեսին խնդրում է հոգ տանել Բարտոկի ընտանիքի մասին։ Ավգուստոն Ռայդենին ուղեկցում է պալատի ներքին բակ, որտեղ նրան սպասում է Կայսրը։ Ֆիլմի ավարտին դահիճը սուրը բարձրացնում է Ռայդենի գլխավերևում, ով անսպասելիորեն լայն բացում է աչքերը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Քլայվ Օուեն | Ռայդեն |
Մորգան Ֆրիման | Բարտոկ |
Ակսել Հեննի | Գիզա Մոտ |
Ցույոսի Իհարա | Իտո |
Ան Սոն Գի | Ավգուստո |
Պոյման Մոաադի | Կայսր |
Քլիֆ Կյորտիս | լեյտենանտ Կորտես |
Այլետ Զորեր | Ռայդենի կինը՝ Նաոմի |
Դեյվ Լեջենո | Օլաֆ |
Շոհրե Աղդաշլու | Մարիա |
Պարկ Սի Են | Գիզա Մոտի կինը՝ Հաննա |
Քննադատների արձագանք
խմբագրելՖիլմն ընդհանուր առմամբ արժանացել է բացասական գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 16 % է (գրանցված քննադատների միայն 16 %-ն է տվել դրական գնահատական)։ Ֆիլմի վերաբերյալ հնչած արձագանքները հանգում են նրան, որ այն նույնքան զուրկ է երևակայությունից, որքան և վերնագիրը, «Վերջին ասպետները» ֆիլմը շահագործում է ասպետների թեման, բայց չի ավելացնում ոչինչ նոր կամ հետաքրքիր[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Sara Stewart (2015 թ․ ապրիլի 1). «Freeman, Owen casualties of bloody bad 'Last Knights'». nypost.com. New York Post. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին. «Immersing the Japanese samurai legend of the 47 ronin - recently told in 2013's "47 Ronin" - in a gloomy, multiethnic "Game of Thrones" aesthetic»
- ↑ Lee Clark Zumpe (2015 թ․ ապրիլի 6). «Kazuaki Kiriya's Last Knights falls short of expectations». www.tbnweekly.com. Tampa Bay Newspapers. «If it sounds a bit familiar, that's probably because "Last Knights" mirrors the tale of the 47 Ronin.»
- ↑ Kay, Jeremy (2012 թ․ հոկտեմբերի 31). «Clive Owen, Morgan Freeman to star in The Last Knights». Screen International. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Ji, Yong-jin (2012 թ․ նոյեմբերի 20). «Korean Capital and Crews Enters Hollywood Mainstream». Korean Film Council. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Lee, Hye-ji (2012 թ․ նոյեմբերի 19). «Park Si-yeon, Ahn Seong-gi to Work with Morgan Freeman in Korea-funded Hollywood Pic». 10Asia. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Park Si-yeon Excited to Work with Morgan Freeman on The Last Knights». The Chosun Ilbo. 2012 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Last Knights». The Numbers. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Վերջին ասպետները» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Клайв Оуэн и Морган Фримен станут "Последними рыцарями"». РИА Новости. 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «LAST KNIGHTS (2015)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.(անգլ.)