Վերջույթ (ոճաբանություն)
Վերջույթ, էպիֆորա (հին հունարեն՝ ἐπιφορά - «հավելում, կրկնություն»), գեղարվեստական խոսքի արտահայտչամիջոց, ոճական կամ շարահյուսական ֆիգուր․ առանձին բառերի կամ արտահայտությունների կրկնությունը խոսքի հատվածի վերջում՝ իմաստային խորք, հնչերանգ և հուզական շեշտ հաղորդելու նպատակով։ Օրինակ, Եղիշե Չարենցի «Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ» տողով սկսվող քառյակը, որտեղ կրկնվում է «բոլորը քեզ» կապակցությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 417)։ |