Վերսալի այգի (ֆր.՝ Le parc de Versailles), գտնվում է Ֆրանսիայի Իվելին դեպարտամենտում՝ Վերսալ թանգարանի մոտ, ունի 815 հեկտար տարածք։ Այգու տարածքը իրենից ներկայացնում է նախկին թագավորական տարածք, որը կոչվել է «Մեծ Այգի» և օգտագործվել որպես որսատեղի։

Վերսալի այգի
Le parc de Versailles
Տեսակպուրակ
Կազմված էPavillon français, Trianon?, Temple de l'Amour?, Pavillon frais?, Théâtre de la Reine?, Gardens of Versailles?, Castle of Petit Trianon?, Belvédère du Petit Trianon?, Hameau de la Reine?, Grand Trianon? և Petit Trianon?
Մասն էPalace and Park of Versailles?
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՎարչատարածքՎերսալ[1][2]
ՏեղագրությունՎերսալի պալատ
Աշխարհագրական տեղադրաումPalace and Park of Versailles?
Հիմնվել է1662 թ.
ՃարտարապետԱնդրե Լը Նոտր
Մակերես9467 հեկտար
Վերսալի այգիը գտնվում է Ֆրանսիաում
Վերսալի այգի
Վերսալի այգիը գտնվում է Երկիրում
Վերսալի այգի

Ամբողջությամբ փակ այս այգում գտնվում են մի քանի հուշարձաններ, որոնցից են Վերսալի պալատը, Փոքր Տրիանոնը, Մեծ Տրիանոնը, Ֆրանսիական սալոնը և այլն։ Վերսալյան այգին ստեղծվել է Անդրե Լը Նոտրի կողմից[3], ով աշխատել է նաև Լյուդովիկոս XIIIի համար։ Այգին ներառում է Տրաինոնների այգիները, որոնք կառուցված են Մարի Անտուանետի անգլոչինական ոճով։ Այն իր ներառում է նաև 2 լողավազան։ Այգու մնացած հատվածը զբաղեցնում են խոշոր արահետներով անտառային կամ գյուղատնտեսական տարածքներ։

Այգին և պալատը՝ որպես պատմական հուշարձան[4], առաջին անգամ հիշատակվել են 1862 թվականին, սակայն վերջնական որոշումը ընդունվել է 1906 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն ներառում է պալատը և իր ենթակայության տակ գտնվող տարածքները, որոնք իրենց մեջ ներառում են փոքր այգին, Փոքր և Մեծ Տրիանոնները իրենց ենթակառույցներով և հենց ինքը մեծ այգին։

Պատմություն

խմբագրել
 
Վերսալի հատակագիծը

Լյուդովիկոս XIV-ի ծրագիրը

խմբագրել

17-րդ դարում, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIVը ցանականում է տեղափոխվել Փարիզից հեռու։ Դրա համար նա փնտրում էր բավարար տարածք իր իշխանության չափով պալատ կառուցելու համար։ Նա ընտրեց Վերսալը։ Վայրը ճահճոտ էր, այդ իսկ պատճառով հողերի չորացման և ծառերի տնկման համար պահանջվել են տարիներ։ Վերսալ են բերվել ծառեր երկրի տարբեր հատվածներից։ Պալատը իր վերջնական տեսքին հասցնելու համար Լյուդովիկոս XIV-ը արել է ամեն ինչ։ Ֆրանսիայի տարբեր մասերից բերվել են բույսեր, ծառեր, նույնիսկ ջուր։

Վերսալի այգին խնամված է, ծաղկամարգերը, արահետները՝ համաչափ։ Լողավազանները կառուցվել են խաբկանքներ ստեղծող օպտիկական օրենքներով։

Գիտության և մաթմատիկայի նվաճումները (հատկապես Ռենե Դեկարտի) ալտացոլվեն են այգում։ Լյուդովիկոս XIVի օրոք բազմաթիվ բանվորներ և այգեպաններ (խոսքն ավելի քան 1000 հոգու մասին է) խնամում էին այգի, որոնց այսօր թիվը հասնում է մոտ յոթանասունի։ Ճարտարապես Անդրե Լը Նոտրը ստեղծել էր մի ոճ, որ տարածվեց Եվրոպայում։ Այն հայտնի է ֆրանսիական այգի (կամ կանոնովոր այգի) անունով։ Միախառնելով թփերը, ծաղիկները, գազոնը, «ասեղնագործ ծաղկանոցները» (ինչպես որ նրանք են կոչում)՝ ստեղծվում էր խճանկարի տպավորություն։

Բարելավումներ

խմբագրել

Արքան այցելում էր այգի բացառապես ներշնչվելու համար և վերջապես հանգստանալու։ Նա չէր դադարում տարիների ընթացքում ձևափոխել այգին՝ նպատակ ունենալով հիացնել և զարմացնել արտասհմանցի դեսպաններին։ Նա փորձում էր այն դարձնել փառավոր ու հաղթանակած Ֆրանսիայի խորհրդանիշը «Մեծ Դարաշրջանում»։ Այգում գործում էր շուրջ 1400 շատրվան։ Արքայի հրամանի դեպքում կարող էին նույնիսկ մինչև 10000 խորանարդ մետր ջուր սպառել 12 ժամվա ընթացքում։ Ոռոգման համակարգը, որը ամենակարևորն էր այգին խնամելու համար, օրեցօր կատարելագործվում էր։

Վերականգնում

խմբագրել

1999 թվականին Եվրոպայում տեղի ունեցած փոթորիկները արմատախիլ էին արել բազմաթիվ ծառեր։ Արխիվների շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել այգին՝ դարձնելով այնպիսին, ինչպիսին եղել է 17-րդ դարում։

Այգու նշանավոր վայրեր

խմբագրել

Մեծ Ջրամբար

խմբագրել

Խաչի տեսք ունեցող ջրավազանը մոտ 23 հեկտար տարածք է զբաղեցնում և ունի մոտ 5,5 կիլոմերտ պարագիծ։ Մեծ Ջրամբարը Վերսալյան պալատի ամենամեծ ջրավազաններից մեկն է։ Այն կառուցվել է 1667-1680 թվականներին։ Ջրավազանը ունի 1650 մետր երկարություն և 62 մետր լայնություն։ Նրա առանձնահատկությունը օպտիկական էֆեկտն է, քանի որ ջրավազանները ունեն տարբեր չափեր, իսկ պալատից բոլորը երևում են համաչափ։ Նրա գտնվեու վայրը նաև հարգանքի տուրք է արքային, քանի որ ասում են, որ ամեն տարի սեպտեմբերի 5-ին Լյուդովիկոս XIVի ծննդյան օրը, մայրամուտին արևը արտացոլվում էր Մեծ Ջրամբարում. դա զուտ լեգենդ է[5]։ Ջրավավազանը 4 կողմերից շրջապատված է Ժան-Բատիս Տուբիի արձաններով, որոնց էսքիզները կատարել է Շառլ Լը Բրուն։ արձանախումբը ներկայացնում էր երեխաների և ծովաձիերի տեսքերով արձաններ։ Աշխատանքները վերջացան 1679 թվականին։ Մեծ ջրամբարում տեղի էին ունենում հրավառություններ թագավորական տոներին, որոնք կազմակերպում էր Լյուդովիկոս XIVը Վերսալում։

Վերսալի պալատի այգիներ

խմբագրել
 
Ապոլոնի սենյակներ այգին

Վերսալի պալատի այգիներ Լյուդովիկոս XIVի ժամանակաշրջանում կոչվում էին «կանաչ սենյակներ»։ Ծառուղիները, կազմելով մի իսկական լաբիրինթոս ծածկելով ջրավազանները, այգիները կամ բացօթյա թատրոնները, ստեղծում են ազատ տարածք։ Վերսալի այգին ներառում է բազմաթիվ այգիներ.

  • «Ապոլլոնի սենյակներ» այգի,
  • Դոմերի այգի,
  • Անսելանդի այգի,
  • «Հաղթանակի կամար» այգի։

«Արքայի այգին» հին լաբիրինթոս է՝ ստեղծված 1665 թվանին Անդրե Լը Նոտրի կողմից։ Այս այգին սկզբում հայտնի էր որպես հասարակ մի լաբիրինթոս, սակայն մի քանի տարի անց այն զարդարվեց Շառլ Պերոի կողմից ստեղծված դեկորով։ Հեղինակը ոգեշնչվել է հույն առակախոս Եզոպոսի աշխատանքներից, ում արձանը կանգնեցված է ռոկալ պատվանդանի վրա։ Ի դեպ, 39 առակները ցուցադրված են լաբիրինթոսի ամբողջ երկայնքով։ Յուրաքանչյուր արձան ներկայացնում է իմաստության հասնելու մի էտապ, քանի որ լաբիրինթը ինքնին որոնման խորհրդանիշն է։ Լաբիրինթոսը վերացրին 1778 թվականին՝ տարածք ազատելով անգլիական այգու համար ի պատիվ Մարիա Անտուանետտաի, ով այդ ժամանակ թագուհին էր։

«Պարահանդեսային այգին» ամենահայտնիներից է։ Այս այգին զարդարված Մադագասկարից բերված լաջվարդներով։ Անդրե Լը Նոտրի մահից հետո այգու ճարտարապետ դարձավ Ժուլ Ադուին-Մանսարտը, ով ձևափոխեց պարահրապարակը քանի որ յոթանասուն ամյա արքան չէր կարող այլևս պարել։

«Երեք շատրվանների այգին» վերականգնվել է 2004 թվականին։ Ի դեպ վերանորոգման ընթացքում հին տեխնիկան պահպանել է։ Այսպես եռակցումները կատարվել են արճիճով, այնպես, ինչպես արել են բանվորները Լյուդովիկոս XIVի ժամանակ։

«Աստղաձև այգին» Լը Նոտրի կառուցած առաջին այգին էր Վերսալում։ Այգին հնգանկյունի տեսք ունի որտեղից էլ եկել է նրա անունը։ Այն զարդարված է շատրվանով,որը փոքր սարի տեսք ունի։ Երբ Մանսարտը դարձավ այգու ճարտարապետը, Լը Նոտրի փոխարեն նա վերացրեց շատրվանը։ 1999 թվականին տեղի ունեցած փոթորիկից հետո ամայացած այգուն սպասվում էր ծառերի վերատնկում և վերանորոգում։

Վերսալի այգու շատրվաններ ու ջրավազաններ

խմբագրել
 
Ապոլոնի շատրվանը

Այգու հիմնական հմայքը շատրվաններ ու ջրավազաններ են, որոնց թիվը հասնում է մոտ 2000-ի, որոնցից այսօր գործում է 1700-ը[6]:.

Շատրվաններին ու ջրավազաններին ջրի մատակարարման հարցը շատ մեծ խնդիր էր 17-րդ դարում, որով շատ մտահոգված էր Լյուդովիկոս XIVը։ Ջրամատակարարաման խնդիրները լուծվել են 1663-ից 1685 թվականներին։ Վերսալի այգու հիմնական ջրավազաններն են.

  • Ապոլոնի
  • Տարվա 4 եղանակների (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)
  • Դրագոնի
  • Ֆեր ա շվալի
  • Նեպտունի

Վերսալի այգու արձաններ

խմբագրել
 
Ապոլոնի արձանը

Այգու արձաններն ու քանդակների հիմքը հունական և ռոմանական առասպելաբանություններն են։ Նրանց նպատակը միապետության քարոզումն էր և Լյուդովիկոս XIVի իշխանության փառաբանում էր։ Արձանները տեղադրված են ծառուղիներում ու զարդարում են ջրավազանները։ Վերջին տարիներին արձանները պաշտպանվում են ցրտից։

Մեծ Տրիանոն

խմբագրել

Մեծ Տրիանոնի այգիները Լյուդովիկոս XIVի պալատի անբաժանելի մասն են կազմում և կառուցվել են Վերսալից ոչ հեռու։ Մեծ Տրիանոնի այգին անվանում են «Ծաղիկների պալատ», քանի որ այգին զարդարված է բազմաթիվ և երփներանգ ծաղիկներով։ Այգին ներառում է մի փոքիկ շատրվան, Ժուլ Ադուին-Մանսարտի գլուխգործոցը և այլն։ Լը Նոտրը ևս մեծ հետք է թողել Մեծ Տրիանոյի կառուցման գործում։ Նրա աշխատանքները մեծ հեղափոխություն մտցրին այգեգործության արվեստի մեջ 17-րդ դարում, սակայն այս այգին ավերվեց Լյուդովիկոս XIV-ի մահից հետո։ Այս այգիները Լյուդովիկոս XIVի մահից հետո շատ են ձևափոխվել։ Այգիների մի մասը շատ հասարակ են և միանգամայն տարբեր։ 1999 թվականին տեղի ունեցած փոթորիկից հետո այգիները վերականգնվեցին։

Փոքր Տրիանոն

խմբագրել

Փոքր Տրիանոն այգիները նախագծվել են Լյուդովիկոս XVի օրոք։ Այն ներառում էր ջերմոցներ, որտեղ աճեցվում էին հազվագյուտ մրգեր՝ բերված Ֆրանսիայի գաղութներից։ Այգին կառուցվել է կաթի նախկին գործարանի տեղում։

1774 թվականին Լյուդովիկոս XVI-ը դառնալով Ֆրանսիային թագավոր Փոքր Տրիանոնը նվիրում է Մարի Անտուանետին։

Թագուհին կարգադրեց այգին անգլոչինական ոճով կառուցել։ Այն ներառում էր փոքրիկ բլուրներ, ջրվեժներ և այլն։ Այգիները իրենց մեջ ներառում էին նաև 2 կցակառույց. դրանք էին սիրո տաճարը և ամառանոցը կառուցված 1774-ից 1775 թվականներին։ Հետագայում թագուհին իր ճարտարապետին հրամայում է կառուցել մի ավան բաղկացած 12 տնակներից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. Le père d'André Le Nôtre était lui-même jardinier. Il travaillait pour le Roi Louis XIII. Le grand-père d'André Le Nôtre était lui aussi un jardinier.
  4. Կաղապար:Base Mérimée
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  6. Voir les Grandes eaux musicales au bassin dit « Le miroir »[1] (19 juin 2011).

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Louis XIV et Simone Hoog (dir.), Manière de montrer les jardins de Versailles par Louis XIV, Paris, Éditions Réunion des Musées nationaux, 1992 թվական, 104-րդ էջ (ISBN 978-2711842247)
  • Jean Erceau, Les Jardins initiatiques du château de Versailles, Paris, Thalia, 2006 թվական, 323-րդ էջ (ISBN 978-2352780342)
  • Stéphane Pincas et Maryvonne Gilotte, Versailles, un jardin à la française, Paris, Éditions de La Martinière, 1995 թվական, 278-րդ էջ (ISBN 978-2732420929)
  • Dominique Garrigues, Jardins et jardiniers de Versailles au Grand Siècle, Paris, Éditions Champ Vallon, 2001 թվական, 386-րդ էր (ISBN 978-2876733374)