Վիդեոարտ
Վիդեոարտ (անգլ.՝ Video art), վիզուալ արվեստի մի ճյուղ է, որը զարգացել է վերջին 20 տարում։ Վիդեոարտի գործերը սկսել են պատկերասրահներում ցուցադրել 1960-ական թվականների վերջին։ Կարելի է ասել փոքրիկ հեղինակային վիդեոնյութեր են, որոնք միայն կոմերցիոն նպատակներ չեն հետապնդում, այլ կոնցեպտուալ արվեստի ոգով ստեղծված փորձարարական ֆիլմեր են։ Վիդեոարտ նկարահանելու ու մոնտաժելու համար օգտագործվում է համակարգչի վիդեոտեխնիկայի առավելագույն հնարավորությունները։
Պատմություն
խմբագրելՎիդեոարտին նվիրված առաջին ցուցահանդեսն անցկացվել է 1969 թվականին Նյու Յորքում՝ Հովարդ Վայզի պատկերասրահում և ստացել է «Հեռուստատեսությունը որպես ստեղծարար միջավայր» անունը։ Չնայած, որ դրանից առաջ ևս արվեստագետներն աշխատել էին տեսագրությունների միջոցով, ինչպես օրինակ՝ Ֆլուքսուսի մասնակիցներ Նամ Ջան Փայքն ու Վոլֆ Ֆոշթելն իրենց ցուցադրություններում հեռուստաէկրաններ են ներառել, սակայն դրանք հիմնականում օգտագործվել են այդ ցուցադրություն-ներկայացումները տեսագրելու համար։ Իսկ վերոնշյալ ցուցահանդեսում հեռուստատեսությունը ներկայացվել է որպես ինքնուրույն գեղարվեստական միջավայր, այլ ձայնագրման, պահպանման միջոց[1]։
Հետևորդներ
խմբագրել- Դարա Բիրնբաում (1946),
- Բիլ Վիոլա (1951),
- Դեն Գրեհեմ (1942),
- Նամ Ջուն Փայք (1932-2006),
- Այրա Շնայդեր (1939)։
Տես նաև
խմբագրել- Ինստալյացիա
- Մոնտաժ
- Մուլտիմոնիտոր
- Պոստպրոդաքշն (հետարտադրություն)
- Հեռուստատեսություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 346–349.
Արտաքին հղումներ
խմբագրել- Томашвили А. А. Дискурсивные аспекты взаимоотношения видеоарта и телевидения на примере работ российских видеохудожников периода 1985-2000 гг. // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2010. — № 10 — Искусствоведение.
- Десятерик Д. Видеоарт // Энциклопедия «Альтернативная культура». — Екатеринбург: Ультра.Культура, 2005
- Деникин А.А. ВидеоАрт / Видеохудожники. — Videoart digital std. — Москва, 2013. — С. 114.
- Анастасия Сенченко Глобальный кайф: краткая история видеоарта — от авангарда до триумфа // «Искусство кино» : Журнал. — 2019.
- The Kendrick Academy
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդեոարտ» հոդվածին։ |