Վիեննական սեցեսսիոնիզմ

ավստրիացի նկարիչների և ճարտարապետների միություն

Վիեննական սեցեսսիոնիզմ (գերմ.՝ Wiener Secession/Sezession), հայտնի է նաև որպես Ավստրիացի արվեստագետների Միություն (գերմ.՝ Vereinigung Bildender Künstler Österreichs), արվեստի ուղղութուն՝ ձևավորված 1987 թվականին մի խումբ ավստրիացի արվեստագետների կողմից, ովքեր համախմբվեցին և առանձնացան ավստրիացի արվեստագետների ասոցիացիայից՝ հիմնելով Վիեննայի արվեստագետների տունը։ Այս շարժումն ընդգրկեց նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների։ Սեցեսսսիայի առաջին նախագահը Գուստավ Կլիմտն էր, իսկ փոխնախագահը՝ Ռուդոլֆ ֆոն Ալթը։ Սեցեսսիոնիստների ամսագիրը կոչվեց «Ver Sacrum»: Ուղղությունը, «Fin de siècle» դարաշրջանի ազդեցությունը կրելու հանգամանքից ելնելով, ստացել է Երիտասարդական ոճ կամ Սեցեսսիոնիստական ոճ անվանումը։

Վիեննական սեցեսսիայի ցուցասրահը՝ Սեցեսսիայի տուն
Գուստավ Կլիմտ: Սեցիոսիոնիզմի առաջին պատկերասրահի ցուցանակը 1898 թվական

Պատմություն

խմբագրել

Վիեննական սեցեսսիոնիզմը սկիզբ է առել 1897 թվականին՝ Գուստավ Կլիմտի, Ջոզեֆ Հոֆմանի, Ջոզեֆ Մարիա Օլբիխի, Մաքս Քուրցվայլի, Ջոզեֆ Էնգելհարթի, Էռնսթ Շթյորի, Վիլհելմ Լիսթի կողմից։ Արվեստագետները մերժում էին պահպանողականության և պատմողականության վրա հիմնված տիրող արդի արվեստի ավանդական կոնցեպտը։ Նախատիպը Մյունխենյան և Բեռլինյան սեցեսսիոնիզմն էր։ Առաջին ցուցահանդեսը 1898 թվականին տեղի ունեցավ։ Նույն թվականին լույս տեսավ նաև հանրահայտ ավստրիական «Ver Sacrum» գեղարվեստական ամսագիրը։ Ամսագրի շենքի մուտքի դռան ձախ մասում գրված էր «Ver Sacrum»-ի նշանաբանը՝ (գերմ.՝ Heiliger Frühling) «սուրբ գարուն», որը կոչված էր զարթոնքի շունչ հաղորդել արվեստին։ Նույն թվականին Օտտո Վագների աշակերտ Օլբերիխի կողմից Վայնցայլ փողոցում կառուցվեց նաև ցուցահանդեսների շենքը, որոնք Վիեննացիները կարճ անվանում են նաև «սեցեսսիոն»։ Այն զարդարված է մեծ ոսկեզոծ գմբեթով՝ դափնետերևների պատկերներով։ Ինտերիերը և գունավոր ապակիներով լուսամուտները նախագծված էին Մոզերի կողմից։ Կարլփլաթց (գերմ.՝ Karlplatz) հրապարարակում վեր խոյացող շենքը դարձավ խմբի մշտական ցուցահանդեսների վայրը։

  Դարաշրջանին իր արվեստը, արվեստին՝ իր ազատությունը  

Քննադատ Լյուդվիգ Հեվաշիի այս խոսքերը գրված են շենքի մուտքի դռան վրա և լիովին արտահայտում են արդի ժամանակվա եվրոպական մեծությամբ չորրորդ քաղաքի՝ Վիեննայի վերին խավի տրամադրությունը։ Խումբը մեծ ներդրում ունեցավ իր ցուցահանդեսային քաղաքականության շնորհիվ, դրա վառ ապացույցններից մեկը ֆրանսիական իմպրեսիոնիստներին և նրանց աշխատանքները Վիեննական հասարակությանը լուսաբանելն էր։

Սեցեսսիոնիստները հաջողության հասան իրենց XIV ցուցահանդեսի ժամանակ՝ որը Լյուդվիգ Վան Բեթհովենին էր նվիրված (Բեթհովենյան ցուցահանդես(1902)). Ցուցահանդեսի միտքը հղացել էր Ջոզեֆ Հոֆմանին։ Ցուցասրահի կենտրոնում Մաքս Քլինգերի կերտած Բեթհովենի արձանն էր։ 20 արվեստագետ տղամարդ և մեկ կին պատերի վրա ստեղծեցին իրենց ստեղծագործական աշխատանքները՝ նկարների, խճանկարի, ռելիեֆների, ցայտաղբյուրների, կահույքի տեսքով, իսկ Գուստավ Կլիմտը առաջին ցուցասրահում ներկայացրեց Բեթհովենի ֆրեսկոն, որը սկսած 1975 թվականից գտնվում է Ավստրիայի Հանրապետության նախագահական նստավայրում։ 1985/86 թվականներին Ադոլֆ Կրիշանիցի կողմից շենքի վերանորոգումից հետո քանդակը տեղափոխվեց նկուղային հարկ՝ հատուկ պայմաններում պահպանելու համար։

1903 թվականին Հոֆֆմանը և Մոսերը հիմնեցին Վիենյան Արվեստանոցները, որը կերպարվեսի ներկայացուցիչներին ներկայացնող միություն էր, որը իր առջև նպատակ էր դրել նկարչական արվեստը բարեփոխել։

1898 թվականին ստեղծված «Ver Sacrum» ամսագիրի նպատակը սեցեսսիոնիզմի տարածումն էր։ Թեև ուղղության վաղ ժամանակաշրջանի աշխատանքները գլխավորապես մոդեռն ոճի մեջ էին, բայց 1900 թվականին տեղի ունեցած Վիենյան VIII ցուցահանդեսից հետո, որը ամբողջովին դեկորատիվ արվեստին էր նվիրված, խմբի գործունեությունը դարձավ ավելի հստակեցված։ Այս ցուցասրահում ներկայացված էին Չարլզ Ռեննի Մակինթոշի, Չարրլզ Ռոբերտ Էշբիի, Անրի Վան դեր Վելդի գործերը։ Ջոզեֆ Հոֆմանի կառուցած առողջանարային համալիրը (1904-1906 թվականներ) շնորհիվ իր կատարյալ երկրաչափության համարվում է XX դարի սեցեսսիոնիստական ուղղության նմուշներից մեկը և վերջինս երկրաչափական աբստրակցիան մոտեցրեց մոդերնիզմին։

1905 թվականի հունիսի 14-ին Գուստավ Կլիմտը մի շարք արվեստագետների հետ միասին կրկին լքեց Վիեննայի սեցեսսիայի շարքերը, քանի որ արվեստի կոնցեպցիայի հարցում կրկին բազմաթիվ տարաձայնություններ էին առաջացել։

Վիեննական սեցեսսիան մինչ այսօր մնում է Վիեննայի ժամանակակից արվեստի կարևոր ցուցահանդեսներից մեկը։ Խորհուրդը հրավիրում է արվեստագետներին և հորդորում իրենց ցուցահանդեսները սեցեսսիոնիզմին նվիրել։

Ի տարբերություն այլ շարժումների, չկար որևէ որոշակի ոճ, որը կմիավորեր Վիեննական սեցեսսիոնիզմի բոլոր արվեստագետների ստեղծագործությունները։ Սեցեսսիայի շենքը կարելի է համարել շարժման իդեալը։

Սեցեսսիոնիզմի արվեստագետները ամենից առաջ փորձում արվեստի հնարավորություններ ակադեմիական ավանդույթներից դուրս դիտարկել։ Նրան փորձում էին ստեղծել նոր ոճ, որը ոչ մի պատմական ազդեցություն չէր կրի[1]։ Այս կերպ նրանք փորձում էին պահպանել և հաղորդել դարի շրջադարձին Վիեննայի խորհրդանշական շունչը (Ֆրոյդի առաջին գործերի հրապարակման ժամանակն ու վայրը)։

Սեցեսսիոնիզմի այլ ներկայացուցիչներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Nikolaus Pevsner, Pioneers of Modern Design, Penguin Books, 1960

Գրականություն

խմբագրել
  • Carl Emil Schorske "Gustav Klimt: Painting and the Crisis of the Liberal Ego" in Fin-de-Siècle Vienna: Politics and Culture. Vintage Books, 1981. 978-0-394-74478-0
  • Borsi, Franco, and Ezio Godoli. "Vienna 1900 Architecture and Design". New York, NY: Rizzoli International Publications, Inc, 1986. 978-0-8478-0616-4
  • Arnanson, Harvard H. "History of Modern Art". Ed. Daniel Wheeler. 3rd ed. Englewood Cliffs, NJ: Prentice Hall, Inc, 1986. 978-0-13-390360-7.
  • Kathrin Romberg (ed.): Maurizio Cattelan. Text by Francesco Bonami, Wiener Secession, Wien. 3-900803-87-0
  • Topp, Leslie. "Architecture and truth in fin-de-siecle vienna". Cambridge, UK: Cambridge UP, 2004. 978-0-521-82275-6
  • "Architecture in Austria in the 20th and 21st Centuries". Ed. Gudrun Hausegger. Basel, SW: Birkhauser, 2006. 978-3-7643-7694-9
  • Sekler, Eduard F. "Josef Hoffmann The Architectural Work". Princeton, NJ: Princeton UP, 1985. 978-0-691-06572-4
  • O'Connor, Anne-Marie (2012). The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt's Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer, Alfred A. Knopf, New York, 0-307-26564-1.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննական սեցեսսիոնիզմ» հոդվածին։