Վիեննայի գեղարվեստի ակադեմիա

Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der bildenden Künste Wien), գեղարվեստի բարձրագույն հանրային դպրոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
գերմ.՝ Akademie der bildenden Künste Wien
Изображение логотипа
Տեսակacademy of fine arts?, պատկերասրահ, համալսարան և հասարակական համալսարան
Հիմնադրված է1692
ՀիմնադրիրPeter Strudel?[1]
ՏնօրենJohan Frederik Hartle?
ԱնդամակցությունORCID[2] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[3]
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա և Ներքին Քաղաք
Կայքakbild.ac.at(գերմ.)(անգլ.)
Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (Ավստրիա)##
Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (Ավստրիա)
Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, Ավստրիա
 Academy of Fine Arts Vienna Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Վիեննայի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1692 թվականին որպես մասնավոր ակադեմիա՝ ձևավորված Սան Լուկայի ակադեմիայի և Փարիզի նկարչության և քանդակագործության ակադեմիայի օրինակով դատական նկարիչ Պիտեր Շտրուդելի կողմից, ով դարձել է Praefectus Academiae Nostrae: 1701 թվականին նա կայսեր Ջոզեֆ I-ի կողմից ստանում է ազնավականի կոչում Freiherr (բարոն)։ Նրա մահից հետո՝ 1714 թվականին, ակադեմիան ժամանակավորապես փակվել է[4]։

 
«Ակադեմիայի նկարչության սենյակը» Մարտին Ֆերդինանտ Կվադալ, 1787

1725 թվականի հունվարի 20-ին Կառլ VI կայսրը ֆրանսիացի Յակոբ վան Շուպենին նշանակել է ակադեմիայի պրեֆեկտ և տնօրեն, և ակադեմիան վերահիմնադրվել է որպես k.k. Hofakademie der Maler, Bildhauer und Baukunst (Նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կայսերական ու թագավորական ակադեմիա)։

1740 թվականին Չարլզի մահից հետո, ակադեմիան անկում է ապրել, սակայն կայսրուհի Մարիա Թերեզայի օրոք 1751 թվականին նոր կանոնադրությամբ Ակադեմիան բարեփոխել է։ Ակադեմիայի հեղինակությունը բարձրացել է Միքելանջելոյի Անթերբերգերի և Պաուլ Տրոգերի ղեկավարման օրոք, իսկ 1767 թվականին Աննա Մարիան և Մարիա Կարոլինան դարձել են ակադեմիայի առաջին պատվավոր անդամները։ 1772 թվականին տեղի են ունեցել կազմակերպչական, կառուցվածքային բարեփոխումներ։ Կանցլեր Վենցել Անտոն Կաունիցը գոյություն ունեցող բոլոր արվեստի դպրոցները ներառել է k.k. vereinigten Akademie der bildenden Künste-ի (Կայսերական և թագավորական միասնական գեղարվեստի ակադեմիա) մեջ։ Հետագայում "vereinigten" (միասնական) բառը հանվել է։ 1822 թվականին արվեստ բաժինը զգալիորեն աճել է կապված պատվավոր անդամի Անտոն Ֆրանց դե Պաուլա Գրաֆ Լեմբերգ-Սպրինզենցենի կտակի հետ։ Նրա հավաքածուն դեռևս կազմում է արվեստի ցուցադրվող նմուշների կորիզը[5]։

1872 թվականին Ֆրանց Յոզեֆ I կայսեր հաստատած կանոնադրությամբ Ակադեմիան դարձել է արվեստի գերագույն մարմին։ Ակադեմիայի համար Տեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով կառուցվել է նոր շենքը։ 1877 թվականի ապրիլի 3-ին Innere Stadt շրջանում տեղի է ունենում շենքի բացումը։ 1907 և 1908 թվականներին երիտասարդ Ադոլֆ Հիտլերը երկու անգամ մերժվել է նկարչության դասերի ընդունելության ժամանակ։

 
Հատված Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի գլխավոր մասնաշենքից
 
Ակադեմիայի անատոմիական սենյակը

1938-1945 թվականներին ավստրիական Անշլյուսի և Նացիստական Գերմանիայի օրոք ակադեմիան ստիպված էր նվազեցնել հրեա աշխատակիցների թիվը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ակադեմիան վերակազմավորվել է 1955 թվականին և վերահաստատվել է նրա ինքնավարությունը։ 1998 թվականից ակադեմիան ունի համալսարանի կարգավիճակ, սակայն պահպանել է իր բնօրինակ անունը և միակ համալսարանն է Ավստրիայում, որի անվանման մեջ համալսարան բառը չկա։

Կառուցվածք

խմբագրել

Ակադեմիայի կազմում ներառված են հետևյալ ինստիտուտները[6]՝

  • Գեղարվեստի ինստիտուտ, որն ունի տասներեք ստորաբաժանումներ՝
    • Աբստրակտ նկարչություն
    • Արվեստ և թվային մեդիա
    • Արվեստ և լուսանկարչություն
    • Արվեստ և հետազոտություն
    • Կոնցեպտուալ արվեստի;
    • Կոնտեքստային նկարչություն
    • Ընդլայնված գեղանկարչական տարածք
    • Ֆիգուրատիվ նկարչություն
    • Գրաֆիկական արվեստ և տպագրության մեթոդներ
    • Առարկայական քանդակ
    • Կատարողական արվեստ - քանդակ
    • Վիդեո ինստալյացիա
    • Տեքստային քանդակ[7]
  • Արվեստի տեսության և մշակութային ուսումնասիրությունների ինստիտուտ (արվեստի պատմություն, փիլիսոփայություն, պատմություն)
  • Պահպանման և վերականգնման ինստիտուտ
  • Բնական գիտությունների և արվեստի տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Միջնակարգ դպրոցի ուսուցման ինստիտուտ (արհեստ, դիզայն, տեքստիլ արվեստ)
  • Արվեստի և ճարտարապետության ինստիտուտ

Ակադեմիան ունի 900 ուսանողներ, որի քառորդ մասը օտարերկրացիներ են։ Ակադեմիայի գրադարանն ունի շուրջ 110,000 կտոր գրականություն, «փորագրման կաբինետն» (Kupferstichkabinett) ունի 150,000 գծանկարներ ու տպագրական գործեր։ Հավաքածուն համարվում է ամենամեծն Ավստրիայում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.akbild.ac.at/portal_en/university/about-us/history
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
  4. «A Chronological History of the Vienna Academy of Fine Arts». Academy of Fine Arts Vienna. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. History of the art collection Արխիվացված 2018-09-10 Wayback Machine on the Academy's website
  6. «Institutes». Academy of Fine Arts Vienna. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։