Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան (գերմ.՝ Wirtschaftsuniversität Wien), պետական, տնտեսագիտական համալսարան Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Հիմնադրվել է 1898 թվականին և 2012 թվականի տվյալներով ունի 23,584 ուսանողներ։
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան | |
---|---|
Տեսակ | պետական համալսարան |
Հիմնադրված է | 1898 |
Հիմնադրիր | 1898 թվական |
Ռեկտոր | Էդելտրաուդ Հանապի-Էգեր |
Ուսանողներ | 23,584 (2012) |
Անդամակցություն | Համացանցի կոնսորցիում[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], Տնտեսական և սոցիալական գիտությունների եվրոպական առաջատար համալսարանների դաշինք[3], ORCID[4], ASEAN European Academic University Network?[5] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[6] |
Երկիր | Ավստրիա, Վիեննա |
Տեղագրություն | Վիեննա |
Կայք | wu.ac.at |
Vienna University of Economics and Business Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՎիեննայի պետական տնտեսագիտական համալսարանը՝ որպես միջնակարգ ուսումնական հաստատություն հիմնադրվել է 1898 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն ստեղծվել է ապագա գործարարներ նախապատրաստելու, ինչպես նաև Ավստրո-Հունգարիայի (Դաշնային պետություն կազմված երկու ինքնիշխան երկրներից) տնտեսությունը զարգացման գագաթնակետին հասցնելու համար։
Ժամանակի ընթացքում այս կառույցը դարձել է կարևոր ուսումնական հաստատություն և արժանացել է պետական համալսարանի կարգավիճակի։ Բացի տնտեսագիտության հիմունքներից, մաթեմատիկայից, փողի պատմությունից և ֆինանսների կառավարումից, համալսարանում ուսումնասիրում են նաև տարբեր ոչ մասնագիտական առարկաներ։
1900-ականներին առավել զարգանալով այս համալսարանը մասնագիտացավ որոշակի բնագավառներում և այդ իսկ պատճառով որոշ առարկաներ զիջեցին իրենց տեղերը նորերին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանը սկսեց նոր հետազոտություններ՝ այս անգամ Գերմանիայի կազմից դուրս։ Ավստրիայի շատ նշանավոր պաշտոնյաներ իրենց կրթությունը ստացել են այս համալսարանում։
1983 թվականին համալսարանի շենքը փոխարինվեց նորով (9-րդ թաղամաս)։ 2013 թվականին համալսարանի կողքին բացվել է արդարադատության և իրավագիտական կառույց, որը հովանավորել է պետական համալսարանի գործունեությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.uni-mannheim.de/newsroom/forum/ausgabe-12019/netzwerk/aleuess/
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքը
- WU Կառավարական և պետական ակադեմիայի բացման պատմություն
- Նոր շենքի ճարտարապետությունը Ավստրիայում
- FT վիճակագրություն` ըստ 2009 թվականի(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան» հոդվածին։ |