Վիլեմ Զավադա
Վիլեմ Զավադա (չեխ․՝ Vilém Závada, մայիսի 22, 1905[1][2][3][…], Հրաբովա, Օստրավա, Չեխիա[3][4][5] - նոյեմբերի 30, 1982[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4][6][…]), չեխ բանաստեղծ։
Վիլեմ Զավադա չեխ․՝ Vilém Závada | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Հրաբովա, Օստրավա, Չեխիա[3][4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1982[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][4][6][…] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, գրադարանավար և ակնարկագիր |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Կրթություն | Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան[7][5] |
Գիտական աստիճան | doctor of philosophy?[4] |
Անդամակցություն | Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Jaroslava Závadová? |
Զավակներ | Jan Závada?[8] |
Ազգականներ | Ferdinand Hrejsa?[9] և Bohuš Hrejsa?[9] |
Vilém Závada Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎիլեմ Զավադան ծնվել է 1905 թվականին Հրաբովայում։ Հաճախել է ծննդավայրի տարրական դպրոց, 1917-1923 թվականներին սովորել է Օստրավեի դասական քերականության դպրոցում, Պրահայի Կարլի համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1930-1932 թվականներին եղել է «Rozpravy Aventina» ամսագրի խմբագիրը, 1932–1937 թվականներին՝ «Listy» ամսագրի խմաբգիր։ 1948-1949 թվականներին եղել է ազգային և համալսարանական գրադարանի տնօրեն։
Զավադանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգեհանգիստ», լույս է տեսել 1927 թվականին։ Նախապատերազմյան ստեղծագործություններում («Հոգեհանգիստ», «Սիրենա», 1932, «Հետիոտն ճանապարհ», 1937 ժողովածուներ) բանաստեղծն արտացոլել է գործազրկության և աղքատության ճնշող մթնոլորտը։ Օկուպացիայի տարիների ստեղծագործություններում («Ամրոցի աշտարակ», 1940, «Մեռյալների հարությունը», 1945) բացահայտվել է հեղինակի կայուն հավատը ժողովրդի, նրա արդար գործի հանդեպ։ Ժողովրդա-դեմոկրատական կարգերի հաղթանակի շրջանում Զավադայի պոեզիան («Լույսի քաղաքը», 1950, «Դաշտային ծաղիկներ», 1955) լի է լուսավոր, խնդուն երանգով։ Բանաստեղծը գովերգում է ազատ աշխատանքը, մարդկային հարաբերությունների և մարդու ձեռքով վերափոխվող բնության գեղեցկությունը[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Encyklopedie dějin města Ostrava (չեխերեն) — 2018.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ Zemřel Jan Závada, zakládající člen Učené společnosti9. január 2024 (չեխերեն) — 2024.
- ↑ 9,0 9,1 Nešpor Z., Vojtíšek Z., Klementová T., Beláňová A. Malý slovník českých nekatolických náboženských osobností 20. a 21. století (չեխերեն) — Kalich, 2019. — P. 139. — 466 p.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլեմ Զավադա» հոդվածին։ |