Վիլե Վալո
Վիլե Հերմանի Վալո (ֆիններեն՝ Ville Hermanni Valo, նոյեմբեր 22, 1976 թվական, Հելսինկի), ֆին երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, HIM խմբի մենակատար։
Վիլե Վալո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ville Valo |
Ի ծնե անուն | Ville Hermanni Valo |
Ծնվել է | նոյեմբեր 22, 1976 թվական Հելսինկի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | Երաժիշտ, կոմպոզիտոր, պոետ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | Դաշնամուր, հարվածային գործքիներ, կիթառ, բաս կիթառ |
Լեյբլ | Warner Bros. |
Անդամակցություն | HIM, Daniel Lioneye? և Agents? |
Կայք | heartagram.com |
Ստորագրություն | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և երիտասարդություն, ընտանիք
խմբագրելՎիլեն ծնվել է Հելսինկի քաղաքում, Վալիլա շրջանում։ Նրա հայրը՝ Քարի Վալոն, տաքսու վարորդ էր։ Նրա մայրը՝ Անիտան ծագումով հունգարացի էր[1]։ Վիլեն ընտանիքի մեծն էր, նրա եղբայրը Յեսեն (Jesse) 8 տարով փոքր էր Վիլեից։ Դեռ փոքր հասակից Վալոն հետաքրքրվել է երաժշտությամբ, վաղ տարիներից ծնողները նրան դաստիարակում են ֆիննական երաժշտությամբ, օրինակ Տապիո Ռաուտավարայի և Ռաուլ Սոմերյոկի կատարումները։ Դեռահաս տարիքում նա դարձավ ծանր ռոքի սիրահար, մասնավորապես Kiss և Black Sabbath խմբերի երկրպագուն։ Վիլեն նաև շատ է սիրել Էդգար Պո-ի գրականությունը։ Որոշ ժամանակ Վալոն սովորել է Հելսինկիի կոնսերվատորիայում։
Երաժշտական գործունեությունը
խմբագրելԵրաժշտական կարիերան սկսեց դեռ վաղ տարիքից. 80-ականների վերջին B.L.O.O.D., Eloveena Boys, Kemoterapia և այլ խմբերում նվագել է ստեղնաշարային գործիքի և հարվածային գործիքների վրա։ 1991 թվականին Վալոն ստեղծեց իր սեփական խումբը՝ His Infernal Majesty, սկզբում կատարում էին Black Sabath խմբի երգերը (քավեր տարբերակ)։ Անունն ընտրվել էր լեգենդի համաձայն (հորինված), այն մասին, թե Kiss խումբը հանդես է գալիս ինչպես Knihgts In Satan Service խումբը։ Խմբի վերջնական անվանումը մնաց HIM և սկսեց թողարկել սեփական գործերը։ Զգալով, որ երաժշտությունը կարող է մեծ գումարներ բերել Վալոն հեռացավ իր հիմնական աշխատանքից և դարձավ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Վիլե Վալոն մասնակցեց տարբեր ձայնագրությունների, օրինակ՝ The 69 Eyes, Apocalyptica, The Rasmus, Cradle of Filth, Bloodhoud Gang, Agents, ինչպես նաև դուետ Մաննա Մարիամի հետ «Just For Tonight» երգում և Նատալի Ավելոնի հետ «Summer Wine» երգում։ Բացի վոկալից Վալոն տիրապետում է նաև հարվածային գործիքներին։ Նա գրել է հարվածային գործիքների համար երաժշտություն HIM խմբում «This is Only the Beginning» ալբոմի մեջ։ Երաժշտի տարեկան ստացած գումարը 2012 թվականին հասավ 145 հազար եվրոյի[2]։
Անձնական կյանքը
խմբագրելՎիլեն ամուսնացավ մոդել և հաղորդավար Յոնա Նիգրենի հետ 2006 թվականին։ Երիտասարդներն իրենց մարմինները պատեցին դաջվածքներով, սակայն 2007 թվականին զույգը բաժանվեց։ Յոնան մինչ օրս իր վրա կրում է այդ դաջվածքը «V» տառով (Վիլե), սակայն Վիլեն ջնջեց իր մարմնի «J» տառով դաջվածքը (Յոնա)։ Շշուկներ են տարածված, իբր Վիլեն ինքն է ծխախոտով իր մարմնի վրա դաջվածք արել։ Բաժանման պատճառները անհայտ են մնացել։ Վիլեն ռեժիսոր և շոումեն Բեմ Մարջերի հին ընկերն է, նա շատ է հրավեր ստացել Viva la Bam շոու, որը հեռարձակվում էր MTV հեռուստաալիքով։ Չնայած նրան, որ Վիլեն տառապում էր ասթմա հիվանդությամբ, նա շարունակում էր օգտագործել ծխախոտ (ծխելուց հրաժարվել է 2010 թվականի փետրվարին)։ 2012 թվականին նա նորից սկսեց ծխել։
Կյանքի ապրելակերպը և կերպարը
խմբագրելՎալոն հայտնի է իր կերպարով և բավական շատ դաջվածքներով։ Շատ ժամանակներում Վալոյին համեմատել են տարբեր երաժիշտների հետ. առաջին հերթին լեգենդար երգիչ Ջիմ Մորիսի հետ, ով The Doors խմբից էր, այնուհետև նրան սկսեցին անվանել ժամանակակից Զիգի Ստարդաստ[3]։ Նրան համեմատում են նաև Placebo խմբից Բրայան Մոլկոյի հետ, իսկ ինքը Վալոն դեմ էր, որ իրենց համեմատում են Մոլկոյի հետ։