Վիլհելմ Լեմբրուկ
Վիլհելմ Լեմբրուկ (գերմ.՝ Wilhelm Lehmbruck, հունվարի 4, 1881[1][2][3][…], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 25, 1919[4][1][2][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4]), գերմանացի քանդակագործ, նկարիչ և գրաֆիկ։
Վիլհելմ Լեմբրուկ գերմ.՝ Wilhelm Lehmbruck | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | մարտի 25, 1919[4][1][2][…] (38 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող և գծանկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ներշնչվել է | Ժորժ Միննե[5] |
Զավակներ | Մանֆրեդ Լեմբրուկ |
Wilhelm Lehmbruck Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործական գործունեություն
խմբագրելՎիլհելմ Լեմբրուկը ծնվել է հանքագործի ընտանիքում։ Ավարտել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիան։ 1910 թվականին Փարիզյան սալոնում ներկայացված «Կանգուն կնոջ կերպար» քանդակը հեղինակին միջազգային ճանաչում է բերել։ Նրա այս աշխատանքում զգացվում է քանդակագործության հնագույն վարպետների ավանդույթների ազդեցությունը։ Մարմինի ազատ, կենսունակ կառուցվածքն ավարտուն ուրվագծերով և ծավալով, կատարյալ և համամասնական պլաստիկայով, իր քանդակները բարձրացնում են մշտնջենության աստիճանի, այն դասելով քանդակագործության ժամանակից դուրս գտնվող գլուխգործոցների շարքին։
Վիլհելմ Լեմբրուկի վրա գեղարվեստական զգալի ազդեցություն է ունեցել Արիստիդ Մայոլի և Ժորժ Միննեի ստեղծագործությունները, սակայն, արդեն 1911 թվականին վարպետը զարգացրել է իր անձնական ոճը։ Բրոնզե քանդակներում և բարձրաքանդակներում, Լեմբրուկը կերտել է հանքագործների՝ աշխատանքի և հանգստի ժամանակ։ Քանդակագործը, գեղարվեստական ներդաշնակության իր պատկերացումների մասին գրել է. «Արվեստում ամեն ինչ ենթակա է չափման։ Չափը՝ չափով նշանակում է ամեն ինչ։ Չափելը կամ կազմվածքների համար համամասնությունները՝ որոշում են տպավորությունը, որոշում են գործողությունները, որոշում են քանդակի ուրվագիծը և մնացած ամեն ինչ։ Հետևաբար, լավ քանդակը պետք է ստեղծվի՝ ինչպես լավ կոմպոզիցիան, ինչպես նախագծված շենքը, որտեղ նույնպես յուրաքանչյուր մեծություն որոշվում է ողջամիտ չափով»։
Այս կարծիքի հիման վրա ստեղծելով իր քանդակները, Վիլհելմ Լեմբրուկը հիմնականում կենտրոնացել է համամասնությունների դասական համակարգի վրա։ Էրնստ Բարլախի հետ միասին նա մշակել է 19-րդ դարի քանդակագործության լճացումից հետո Ադոլֆ Հիլդենբրանդի արտահայտած նոր քանդակագործական գաղափարները, որոնք նախևառաջ նախանշել են ոչ թե սյուժեի և արտաքին շքեղության խնդիրները, այլ պլաստիկ ձևը և նրա օրինաչափությունները։
Լեմբրուկն ապրել է Փարիզում մինչև 1914 թվականը, որտեղ ծանոթացել է գեղանկարչության նոր ուղղությունների հետ[6], ուսումնասիրել է Արիստիդ Մայոլի քանդակները։ Ինչպես և Մայոլը, պատկերել է մարդու կառուցվածքը, որի միջոցով տվել է իր զգացմունքների և մտքերի խորհրդանշական արտահայտությունը[7]։ Բնորոշ են կանանց կազմվածքների երկարացրած համաչափությունները, պլաստիկ ձևերը գծագրվում են, ընդգծվում է արտահայտչականությունը, ուրվագծերի գծերի ռիթմը, ձգված ցամաքած մարմինը, որը հոգևոր ուժի կրողն է։ Պլաստիկ ձևերի սրված արտահայտվածությունը, անկյունայնությունը, սրածայրությունը կապվում է այդ ժամանակ Գերմանիայում մեծ տարածվածություն գտած էքսպրեսսիոնիզմի հետ։ Հատկանշական են նաև նկարչի ժառանգություն թողած նկարները և փորագրությունները։
1919 թվականին Լեմբրուկն ինքնասպանություն է գործել դերասանուհի Էլիզաբեթ Բերգների հանդեպ ունեցած զգացմունքների պատճառով։
Վիլհելմ Լեմբրուկի ստեղծագործությունները ցուցադրվում են Դույսբուրգի արվեստի թանգարանում, որը կրում է իր անունը և գտնվում է մի շենքում, որը կառուցել է իր որդին՝ Մանֆրեդ Լեմբրուկը, որն էլ ճանաչվել է թանգարանային ճարտարապետության վարպետ[8]։
Պատկերասրահ
խմբագրել-
Քուն (1907)
-
Կանգուն կնոջ կերպար (1910)
-
Ծնկածը (1911)
-
Ծնկածը (բրոնզ)
-
Ֆրից ֆոն Ունրուի դիմաքանդակը (1918)
-
Տուգենհատ վիլայի ինտերիերը Վիլհելմ Լեմբրուկի քանդակներով (առաջին պլան, ձախից)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wilhelm Lehmbruck (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wilhelm Lehmbruck — 2006.
- ↑ 3,0 3,1 Wilhelm Lehmbruck — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Лембрук Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://georgeminne.vlaamsekunstcollectie.be/en/biography
- ↑ Bazin, Germain (1968). The History of World Sculpture. Lamplight Publishing. p. 428.
- ↑ Barcelona Pavilion. Mies van der Rohe & Kolbe - Architecture and Sculpture Արխիվացված 2012-05-15 Wayback Machine Jovis Publishing, Berlin.
- ↑ «Lehmbruck Museum: Das Museum».
Գրականություն
խմբագրել- «Enzyklopädie des Wissens», Bd.6, Köln 1990
- «Ausgaben von der Heydt Museum Wuppertal.Skulpturen I» o.J.
- August Hoff. Wilhelm Lehmbruck, Berlin: Klinkhardt & Biermann, 1933 (German).
- Werner Hofmann, Wilhelm Lehmbruck. London: Zwemmer 1958
- August Hoff, Wilhelm Lehmbruck: life and work. New York: Praeger 1969
- Reinhold Heller (ed.), The art of Wilhelm Lehmbruck, Washington, National Gallery of Art, 1972
- Marion Bornscheuer; Raimund Stecker (eds.); Kneeling woman 100 years. Wilhelm Lehmbruck with Matisse, Brancusi, Debussy, Archipenko, Rodin, Nijinsky in Paris 1911. Lehmbruck Museum Duisburg. Cologne: DuMont Buchverlag, 2011, 978-3-83219-427-7
- Hans-Peter Wipplinger (ed.); Wilhelm Lehmbruck. Retrospektive/Retrospective. Leopold Museum Vienna, Cologne: Walther König 2016, 978-3-86335-902-7
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Լեմբրուկ» հոդվածին։ |