Վիլհելմ Մաթևոսյան
հայ արվեստագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլհելմ Հարությունի Մաթևոսյան (հունվարի 31, 1931, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 18, 2001, Երևան, Հայաստան), հայ արվեստաբան։ Արվեստագիտության թեկնածու (1963)։
Վիլհելմ Հարությունի Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1931 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 2001 (70 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Արվեստի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1955) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։
Զբաղվել է գլխավորապես XX դարի հայ ականավոր նկարիչների ժառանգության պատմատեսական ուսումնասիրությամբ։ Մաթևոսյանը հայ նկարիչների արվեստը դիտարկել է համաեվրոպական մշակույթի զարգացման համատեքստում։ Նրա հետազոտական մեթոդի հիմքում արվեստի ինքնակա էության և իրականության զուգահեռության գաղափարն է[1][2]։
Երկեր
խմբագրել- Սեդրակ Առաքելյան, Ե., 1963։
- Հակոբ Կոջոյան. Արվեստը, Ե., 1971։
- Մարտիրոս Սարյան (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Ե., 1975։
- Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները, Ե., 1980։
- Մարտիրոս Սարյան. գրքային նկարազարդումները, Ե., 1980։
- Մարգարե, Ե., 1990։
- Երեք կիսադեմ, Ե., 2002։
- Հակոբ Կոջոյան, Ե., 2003[3]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
- ↑ Վիլհելմ Մաթևոսյան, «Հակոբ Կոջոյան»
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Մաթևոսյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Մաթևոսյան» հոդվածին։ |