Վիլհելմ Վին
Վիլհելմ Վին (գերմ.՝ Wilhelm Wien, հունվարի 13, 1864[1][2][3][…], Պարուսնոե, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - օգոստոսի 30, 1928[4][1][2][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի ֆիզիկոս։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Բեռլինի համալսարանը (1886 թ.)։ 1896 թ.-ից 1899 թվականներին՝ Ախենի բարձրագույն տեխնիկական դպրոցի, 1900 թվականից՝ Վյուրցբուրգի, ապա՝ Մյունխենի համալսարանների պրոֆեսոր։ 1893 թվականին արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման տեսական օրենքը և ցույց տվել, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ճառագայթման էներգիայի մաքսիմումը պետք է շեղվի դեպի սպեկտրի կարճ ալիքների տիրույթը (Վինի ճառագայթման օրենք, Վինի շեղման օրենք)։ Հետազոտել է կանալային ճառագայթների շեղումը էլեկտրական և մագնիսական դաշտերում, մշակել ազատ ատոմների լուսարձակման տևողության չափման մեթոդը։ Ստացել է Նոբելյան մրցանակ (1911)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вин Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,0 9,1 9,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1911 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.scientificlib.com/en/Physics/Info/GuthrieMedalAndPrize.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 452)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Վին» հոդվածին։ |