Վիլմա Հուգոնաի
Կոմսուհի Վիլմա Յոզեֆա Լաուրա Իլկա Հուգոնաի Սենտ-Դյորդ (հունգ.՝ Hugonai Szentgyörgyi Vilma Jozefa Laura Ilka), հայտնի նաև որպես Վիլմա Հուգոնաի (հունգ.՝ Hugonnai Vilma}}}}, սեպտեմբերի 30, 1847, Nagytétény - մարտի 25, 1922[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի առաջին կին բժիշկը[3]։
Վիլմա Հուգոնաի հունգ.՝ Hugonnai Vilma | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1847 Nagytétény |
Մահացել է | մարտի 25, 1922[1] (74 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց[2] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | բժիշկ և մանկաբարձ |
Գործունեության ոլորտ | բժշկություն |
Ալմա մատեր | Ցյուրիխի համալսարան (1879) |
Տիրապետում է լեզուներին | հունգարերեն և ֆրանսերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Վինս Վարտա |
Vilma Hugonnai Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿոմս Կալման Հուգոնաի ֆոն Սենտ-Դյորդի և կոմսուհի Ռիզա Պանչեյի հինգերորդ երեխան։ XIX դարում աղջիկները չէին հաճախում միջնակարգ դպրոցներ, որոնց արդյունքում Վիլման կրթություն է ստացել տանը։ 18 տարեկանում նա ամուսնացել է հողատեր Դյորդ Սիլաշիի հետ, ամուսնությունից ծնվել են երեք որդիները։
1872 թվականին Սիլաշին իր կնոջը թույլտվություն է տվել ընդունվել Ցյուրիխի համալսարանլի բժշկական ֆակուլտետը, սակայն Վիլման խոստացել էր ինքնուրույն վճարել կրթական ծառայությունների և կեցության համար։ 1879 թվականին Հուգոնաին հաջողությամբ հանձնել է ավարտական որակավորման քննությունները, ավարտելով բուհը[4], և ընդունվել է աշխատանքի համալսարանի վիրաբուժական կլինիկայում։ 1880 թվականին նա վերադարձել է Հունգարիա, սակայն չի ստացել բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ 1881 թվականի մարտին նա հանձնել է Հունգարիայի համալսարանի ընդունելության համար անհրաժեշտ քննությունները, սակայն 1882 թվականի մայիսին Հունգարիայի կրոնի և կրթության նախարարին իր դիպլոմը Հունգարիայի տարածքում վավերական համարելու դիմումը մերժվել է։ Նա հանձնել է քննությունները, ստանալով միայն որպես մանկաբարձ աշխատելու իրավունք։ Ամուսնալուծությունից հետո նա ինքնուրույն Վիլման ստիպված էր միայնակ պահել ընտանիքը։
1887 թվականին պրոֆեսոր Վիլմայի երկրորդ ամուսինը դարձավ Վինս Վարտան (1844-1914), որը 1899-1909 թվականներին]] զբաղեցրել է Հունգարիայի Թագավորական գիտական ընկերության նախագահի պաշտոնը։ Նրանց ամուսնությունից աղջիկ ծնվեց։ Ամուսնու խնդրանքով նա դադարեցրել է իր բժշկական գործունեությունը, սակայն շարունակել է պայքարել իր դիպլոմը ճանաչելու իրավունքի համար։ 1895 թվականին Հունգարիայում կանանց թույլատրվել էր հա,ալսարաններում սովորել, իսկ 1897 թվականի մայիսին պաշտոնապես թույլատրվել է աշխատել որպես բժիշկ, սակայն մինչև 1913 թվականը բոլոր կանայք աշխատել են տղամարդ-գործընկերների հսկողության ներքո[4]։ Այսպիսով, Վիլման դարձավ Հունգարիայի առաջին կին բժիշկը, իսկ 1900 թվականին Սարոլտա Ստեինբերգերը դարձել է Հունգարիայում դիպլոմ ստացած առաջին կին բժիշկը[5]։
1914 թվականի օգոստոսին Հուգոննան ավարտել է դաշտային բժշկական դասընթացները և նշանակվել Տեխնիկական համալսարանին կից զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ։ Նա պարգևատրվել է ռազմական հուշամեդալով և Կարմիր խաչի ծառայությունների համար II դասի պարգևով[6]։ Վիլման մահացել է 1922 թվականի մարտի 25-ին և թաղվել Բուդապեշտի Կերեպեշի գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.omikk.bme.hu/archivum/angol/htm/hugonnay_v.htm
- ↑ https://temeto.envimap.hu/content/photos_normal/ad25df19-0b84-4aca-a4b5-759bafc88782_hugonnaivilmawarthavincene_34_0_11_12.jpg
- ↑ Iván Völgyes, Nancy Völgyes, The liberated female: life, work, and sex in socialist Hungary, Westview Press, 1977, p. 9
- ↑ 4,0 4,1 Jennifer S. Uglow, Maggy Hendry, The Northeastern Dictionary of Women's Biography, UPNE, 1999, p. 268
- ↑ Steinberger Sarolta (1875-1966) is a doctor, a feminist, Mamika, 30 May 2015, Nokert.hu, Retrieved 21 April 2017
- ↑ Originaltext der kuk. Urkunde, Wien 17. August 1915.
Գրականություն
խմբագրել- Erzsébet Kertész: Vilma doktorasszony. Az első magyar orvosnő életregénye. Budapest 1965, 1998.
- Iván Völgyes, Nancy Völgyes: The liberated female. Life, work, and sex in socialist Hungary. Westview Press 1977. S. 9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլմա Հուգոնաի» հոդվածին։ |