Վիլյամս Խաչատրյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլյամս Խաչատրյան (1950, Արագած գյուղ), նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988)։
Ծնվել է | 1950 |
---|---|
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Գործունեությունը
խմբագրել1966 թվականին ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը, 1972 թվականին կարմիր դիպլոմով Երևանի պետական բժշկական համալսարանը, 1975 թվականին՝ Սանկտ-Պետերբուրգի նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1972-1973 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ 1977 թվականին նշանակվել է Սանկտ-Պետերբուրգի Պոլինովի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող։ 1976 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1985 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների։ 43 գիտական աշխատանքների, 29 գյուտերի և նորարարական առաջարկների հեղինակ է։ Գիտական աշխատանքներից 10-ը հայերեն է, 24-ը՝ ռուսերեն, 5-ը՝ անգլերեն, 3-ը՝ ֆրանսերեն, 1-ը՝ ուկրաիներեն։
Աշխատություններ (որպես համահեղնակ)
խմբագրել- Гидроцефалия (патогенез, диагностика, хирургическое лечение). Санкт-Петербург, 1998, 230 с.
- Повторные ликворошунтирующие операции. Алматы, 1999, 193 с.
- Эндоскопия в детской нейрохирургии. Пособие для врачей. Санкт-Петербург, 2003, 19 с.
- Врожденные спиналные патологии у детей. Уч. пособие. Казахстан, Шымкент. 2008, 110 с.
- Спинальные дизрафии. Санкт-Петербург, 2009, 304 с.