Վիլյամ Չեյզ

ամերիկացի նկարիչ

Վիլյամ Չեյզ Մերիտ (անգլ.՝ William Merritt Chase, նոյեմբերի 1, 1849(1849-11-01)[1][2][3][…], Nineveh, Ջոնսոն շրջան, Ինդիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 25, 1916(1916-10-25)[4][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ, ով հիմնականում նկարել է ռեալիզմի և իմպրեսիոնիզմի ոճերի մեջ։

Վիլյամ Չեյզ
անգլ.՝ William Merritt Chase
Ծնվել էնոյեմբերի 1, 1849(1849-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրNineveh, Ջոնսոն շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1916(1916-10-25)[4][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և լուսանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներդիմանկար
Ուշագրավ աշխատանքներStill Life with Watermelon?
ՈւսուցիչBarton S. Hays?, Jacob Cox?, Լեմուել Ուիլմարթ և Joseph Oriel Eaton?
ԱշակերտներKenneth Hayes Miller?, Ջորջիա Օ’Քիֆ, Adelaide Alsop Robineau?[5] և Edith Dimock?
Ներշնչվել էՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինAlice Gerson Chase?
ստորագրություն
Изображение автографа
 William Merritt Chase Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1872-1878 թվականներին Չեյզը նկարչություն է սովորել Մյունխենում` տեղի նկարչական ակադեմիայում, այնուհետև ապրել է Նյու Յորքում, որտեղ նա ունեցել է իր սեփական արվեստանոցը։ Դասավանդել է նկարչություն իր սեփական Շինեկոկ Հիլս Ամառային դպրոցում որը գտնվում է Լոնգ Այլենդում։ 1896 թվականից 1909 թվականներն ընկած ժամանակաշրջանում ուսուցիչ է աշխատել նաև Փենսիլյան կերպարվեստի ակադեմիայում և Նյու Յորքում գտնվող նկարիչ-ուսանողների լիգայում (1878-1896, 1907-1911): XIX-XX դարերում Չեյզը նկարիչ Ռոբերտ Հենրիի հետ միասին երկար ժամանակ համարվել է ԱՄՆ-ի ամենահայտնի նկարչության ուսուցիչը։ Նրա աշակերտների թվում եղել են նաև վարպետներ, ինչպիսիք են Ֆրենք Դյուվենեկը, Էդվարդ Հոփերը, Քենթ Ռոքվելը, Լոութոն Փարքերը, Ջոն Հենրի Թվոքթմանը, Էլիս Քենթ Ստոդդարդը և այլք։

Համարվում է ամերիկյան իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Չեյզը իր նկարներում օգտագործել է սեփական իմպրեսիոնիստական մեթոդը։ Իր աշխատանքներով վարպետը ձգտել է հասնել շոշափելի արդյունքի և արվեստի քննադատության ճանաչման։ Հիմնականում նկարել է նկարներ, կտավներ և նատյուրմորտներ։ Աշխատել է յուղաներկով, ջրաներկով և օֆորտով։ Եղել է Արվեստի ազգային ակադեմիայի անդամ և 1885-1895 թվականներին Ամերիկյան նկարիչների համայնքի նախագահ։ Եղել է նաև Տասը ամերիկացի նկարիչներ իմպրեսիոնիստական խմբի անդամ։

 
Նկարչի դիմանկարը 1915

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Չեյզ» հոդվածին։