Վիկենտի Խվոյկա
Վիկենտի Վյաչեսլավովիչ Խվոյկա (ուկրաիներեն՝ Вікентій В'ячеславович Хвойка, ռուս.՝ Викентий Вячеславович Хвойка, չեխ.՝ Vincenc Častoslav Chvojka, ծնյալ Ցենեկ Խվոյկա, (չեխ․՝ Čeněk Chvojka), փետրվարի 21, 1850[1][2], Semín, Political district of Pardubice, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[3] - հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1914[1], Կիև, Ռուսական կայսրություն[4]), չեխական ծագումով ուկրաինացի (ըստ որոշ ուսումնասիրողների՝ ռուս) ինքնուս հնագետ, ով Ուկրաինայում՝ մերձկիևյան տարածքում հայտնաբերել է նորքարեդարյան ժամանակաշրջանի տրիպոլյան (տրիպիլյան. Cucuteni-Trypillian culture) մշակույթը, հետազոտել է նաև սկյութական, զառուբինեցյան (Зарубинецкая культура), չեռնյախովյան (Черняховская культура, II—VII դդ.), վաղ սլավոնական հնագիտական մշակույթները[5]։ Հնագիտության ասպարեզում առաջինն է գործածության մեջ դրել «поля погребальных урн» (անգլ.՝ Urnfield culture, գերմ.՝ Urnenfelderkultur՝ աճյունասափորների դաշտեր) և «поля погребений» (աճյունադաշտեր)[6] հասկացությունները։
Վիկենտի Խվոյկա չեխ․՝ Čeněk Chvojka | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1850[1][2] Semín, Political district of Pardubice, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[3] |
Մահացել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1914[1] (64 տարեկան) Կիև, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Ավստրո-Հունգարիա և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | հնագետ, մանկավարժ և թանգարանագետ |
Գործունեության ոլորտ | հնագիտություն և մանկավարժություն |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն և ռուսերեն |
Vikentiy Khvoyka Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1850 թվականի փետրվարի 21-ին, ավստրիական կայսրության մաս կազմած Բոհեմիայի թագավորության (ներկայիս Չեխիայի) Սեմին գյուղում, որտեղ էլ տարրական կրթություն է ստացել։ Ավարտել է Խրուդիմի առևտրական ուսումնարանը (Academy of Commerce), որոշ ժամանակ ապրել Պրահայում, ապա տեղափոխվել ռուսական կայսրություն։ 1876 թվականից ապրել է Կիևում, աշխատել որպես ուսուցիչ։ 1890-ական թվականներից, համապատասխան մասնագիտական կրթություն չունենալով հանդերձ, սկսել է զբաղվել հնագիտությամբ, մի շարք պեղումներ կատարել մերձկիևյան ու մերձդնեպրյան տարածքներում։ 1887-1896 թվականներին (ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ) Խվոյկան Ուկրաինայում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերել է Կուկուտենի- Տրիպիլյան մշակույթը[7][8][9] և իր հայտնագործության մասին զեկուցումով հանդես է եկել հնագետների՝ 1897 թվականին տեղի ունեցած 11-րդ համաժողովում[9]։ Մոտավորապես նույն ժամանակամիջոցում այդ նույն մշակույթի առարկայկան վկայություններ են հայտնաբերվել Ռումինիայում և կոչվել Կուկուտենի մշակույթ (Cucuteni culture): 1897 թվականին Խվոյկան հրավիրվել է ղեկավարելու հնությունների ու արվեստների կիևյան ընկերությունը։ Նա զգալի ավանդ է ներդրել Կիևում հնությունների ու արվեստների թանգարան (ներկայումս՝ Ուկրաինայի պատմության ազգային թանգարան) հիմնելու գործում, 1904 թվականից աշխատել է այդ թանգարանում՝ որպես հնագիտական բաժանմունքի վարիչ[5]։
Մահացել է 1914 թվականի հոկտեմբերի 20-ին Կիևում, թաղվել Բայկովյան գերեզմանատանը։
Աշխատություններ
խմբագրել- Исторический музей гвардейской артиллерии // Русский инвалид. 1892. 5 января.
- История гвардейской артиллерии с 1682 по 1896 год. СПб., 1896.
- К истории Петровского Полтавского кадетского корпуса // Русский инвалид. 1900. 9 декабря.
- Поля погребений в среднем Приднепровье: (Раскопки В. В. Хвойка в 1899—1900 гг.). — Санкт-Петербург: тип. И. Н. Скороходова, 1901. — [2], 19 с., 5 л. ил.
- Каменный век Среднего Приднепровья // Тр. XI Археологического съезда.— Т.1.— М., 1901. — С. 736—754.
- К вопросу о славянах / [Соч.] В. Хвойка. — Киев: тип. Имп. Ун-та св. Владимира, АО Н. Т. Корчак-Новицкого, 1902. — [2], 11 с.
- Раскопки 1901 г. в области трипольской культуры / В. В. Хвойко. — С.-Петербург: Тип. И. Н. Скороходова, 1904. — 27 с.
- В «Записках Русского археологического общества» вышла статья «Поля погребений в Среднем Приднепровье (Раскопки В. В. Хвойка в 1899—1900 годах)»[6] (1901).
- Киево-Кирилловская палеолитическая стоянка и культура эпохи мадлен // Археологическая летопись Южной России. — Т.1 (1903). — К., 1904. — С. 26—57.
- «Городища Среднего Приднепровья, их значение, древность и народность» (1905).
- Древние обитатели Среднего Приднепровья и их культура в доисторические времена (по раскопкам): С прил. описания раскопок в ус. М. М. Петровского в г. Киеве и с. Белгородке Киев. у. / В. В. Хвойка. — Киев: тип. «т-ва Е. А. Синькевич», 1913. — [2], 103 с.
- Краеведение в России во второй половине XVIII века // Краеведение. 1926. Т. 3. — С. 333—343.
Հիշատակ
խմբագրել- 1962 թվականին Կիևի փողոցներից մեկը կոչվել է Վիկենտի Խվոյկայի անունով։ Այդ փողոցի այն շենքի պատին, որտեղ 1898-1974 թվականներին ապրել է նա, փակցվել է գրանիտե հուշատախտակ:.
- 2000 թվականին Ուկրաինայի ազգային բանկը Խվոյկայի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ թողարկել է նրա դիմապատկերով հոբելյանական հուշադրամ՝ 2 գրիվնա արժողությամբ[10]։
- 2009 թվականին Կիևի մարզի Օբուխովյան շրջանի Խալեպիե գյուղում բացվել է Վիկենտիի Խվոյկայի թանգարանը[11]։
- Վիկենտի Խվոյկան հիշատակված է ТНМК երաժշտախմբի «Ուկրաինայի պատմությունը 5 րոպեում» երգում[12]։
Պատկերասրահ
խմբագրել-
Շենք Կիևում, որտեղ ապրել է Խվոյկան
-
Շիրիմը Բայկովյան գերեզմանատանը
-
Կիսանդրին Տրիպիլիում
-
Խվոյկայի դիմանկարով հոբելյանական մետաղադրամ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 ծնունդների գրանցամատյան
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Черняков І. Вікентій Хвойка (1850—1914). — Київ, 2006. — С.11.
- ↑ 5,0 5,1 Хвойка Викентий Вячеславович (ռուսերեն).(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Хвойка Викентий Вячеславович(չաշխատող հղում)
- ↑ «Welcome to the Trypillian e-Museum». The Trypillian Civilization Society. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Videiko, Mykhailo. «Trypillian Civilization in the prehistory of Europe». The Trypillian Civilization Society. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 9,0 9,1 Taranec, Natalie. «The Trypilska Kultura - The Spiritual Birthplace of Ukraine?». The Trypillian Civilization Society. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Памятная монета «Викентий Хвойка»
- ↑ http://koam.com.ua/viddilennya/muzej-v-v-hvojki-ta-muzej-i-ya-franka/. Վերցված է 08.12.2020-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|веб-сайт=
ignored (օգնություն); Unknown parameter|назва=
ignored (օգնություն) - ↑ ТНМК – Історія України за 5 Хвилин [Official Video] (ուկրաիներեն), Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին
Գրականություն
խմբագրել- Черняков І. Т. Хвойка Вікентій В'ячеславович // Կաղապար:ЕІУ
- Київ. Енциклопедія. / В. Г. Абліцов. — К.: Видавництво «Фенікс». 2016. — 288 с.
- Хвойка В. В. Древние обитатели Среднего Приднепровья и их культура в доисторические времена (по раскопкам): с прил. описания раскопок в ус. М. М. Петровского в г. Киеве и с. Белгородке Киев. у. / В. В. Хвойка. — Киев: Тип. «Т-ва Е. А. Синькевич», 1913. — 103 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Хвойка Викентий Вячеславович(չաշխատող հղում)
- Хвойко Արխիվացված 2021-05-14 Wayback Machine
- Хвойка Викентий Вячеславович
- Біографія В. В. Хвойки
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկենտի Խվոյկա» հոդվածին։ |