Վիկի Բաում

ավստրիացի գրող

Վիկի Բաում (շվեդ.՝ Hedwig «Vicki» Baum, հունվարի 24, 1888(1888-01-24)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] - օգոստոսի 29, 1960(1960-08-29)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][7]), ավստրիացի գրող։ Առավել հայտնի է միջազգային ճանաչում ստացած Menschen im Hotel վեպով («Գրանդ հոթել», 1929)։

Վիկի Բաում
գերմ.՝ Vicki Baum
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1888(1888-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…]
Մահացել էօգոստոսի 29, 1960(1960-08-29)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][7]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունսցենարիստ, գրող, լրագրող, տավղահար և երաժիշտ
ԱմուսինՄաքս Պրելս[8] և Ռիչարդ Լերտ[8]
 Vicki Baum Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վիկի Բաումը ծնվել է Վիեննայում 1888 թվականին հրեական ընտանիքում։ Նրա հայրը բանկային ծառայող էր։ Երբ Վիկին դեռ երեխա էր, նրա մայրը, որը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, մահացել է կրծքի քաղցկեղից[9][10]։ Հայրը սպանվել է 1942 թվականին հունգարացի զինվորների կողմից[10]։

Վիկին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում (այժմ` Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան), աշակերտել է ավստրիացի ուսուցչուհի և հասարակական գործիչ Եվգենյա Շվարցվալդին, հանդես է եկել Վիեննայի համերգային հանրությունում, ապա 1916-1923 թվականներին ելույթ է ունեցել Գերմանիայի տարբեր քաղաքներում` Քիլում, Հաննովերում, Մանհայմում։ Հետագայում Վիկին լրագրող է աշխատել գերմանական Berliner Illustrirte Zeitung շաբաթաթերթում, որը թողարկվում էր Բեռլինում[11]։

Բռնցքամարտ

խմբագրել

1920 թվականի վերջին Վիկին տարվել է բռնցքամարտով։ Նրան Բեռլինում մարզել է թուրք բռնցքամարտիկ և մրցանակակիր Սաբրի Մահիրը, որը մարզել է նաև տղամարդկանց, և նույնիսկ փոքրաթիվ կանանց (այդ թվում` Մառլեն Դիտրիխին և Կարոլա Նեերին), որոնց համար դրել է սահմանափակումներ` առանց սպարինգների, առանց հարվածից վնասված աչքերի, առանց կոտրված քթերի։ Այնուամենայնիվ, Վիկին մարտահրավեր է նետել տղամարդկանց այն մարզաձևում, որտեղ նրանք ավանդաբար գերիշխում էին։ Նա նաև յուրացրել է Սաբրի Մահիրի մշակած ծրագիրը` նախատեսված ծանրքաշային բռնցքամարտիկների պատրաստման համար, և հետագայում պնդել է, որ իր աշխատանքային գործելաձևը Մահիրի մոտ անցկացրած ծանր մարզումների հետևանքն է։

Գրական կարիերա

խմբագրել

Դեռահասությունից սկսած Վիկին փորձել է գրել, սակայն գրական գործունեությամբ լրջորեն զբաղվել է միայն առաջին երեխայի` որդու ծնվելուց հետո։ Նա 1919 թվականին՝ 31 տարեկանում, հրատարակել է իր առաջին գիրքը` Frühe Schatten: Die Geschichte einer Kindheit («Վաղ ստվերներ. մանկության պատմություն»)` Վիկի Բաում կեղծանվամբ։ Այնուհետև նա գրեթե ամեն տարի մեկ գիրք է գրել` ընդհանուր առմամբ հրապարակելով 50 վեպ, որոնցից 10-ը էկրանավորվել են Հոլիվուդում։ Բայց կոմերցիոն հաջողություն է ունեցել միայն իններորդ գիրքը` Stud. chem. Helene Willfüer, հրատարակված 1928 թվականին՝ 100 հազար տպաքանակով[10]։ Վիկին համարվում է «Նոր նյութականության» դարաշրջանի բեսթսելլերների առաջին հեղինակներից մեկը 1920-ական թվականների Գերմանիայում[12]։ Նրա ամենահայտնի գիրքը` Menschen im Hotel-ը, գրված է այսպես կոչված «հյուրանոցային վեպի» ժանրում[10]։ Գիրքը էկրանավորվել է («Գրանդ հոթել»), ֆիլմը արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակին։ Վիկի Բաումի գրքի հերոսուհիներն ուժեղ, անկախ կանայք են, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում[10]։

Նա նաև հոդվածներ է գրել տարբեր թերթերի ու ամսագրերի համար, որոնք 2018 թվականին տպագրվել են ժողովածուի տեսքով։

1932 թվականին Վիկի Բաումն իր ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ, բնակություն հաստատել Լոս Անջելեսի մոտակայքում և աշխատել որպես սցենարիստ։ 1935 թվականին նացիստական Գերմանիայում նրա գրքերը համարվել են անբարոյական և արգելված։

1935 թվականին Բաումը եղել է Բալի նահանգում, որտեղ ծանոթացել և ընկերացել է նկարիչ Ուոլթեր Սփայսի հետ, ում պատմական և մշակութային ներդրումների շնորհիվ գրել է Liebe und Tod auf Bali վեպը, որը լույս է տեսել 1937 թվականին։

1938 թվականին Վիկին ստացել է Ամերիկայի քաղաքացիություն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրել է ոչ թե գերմաներեն, այլ անգլերեն։ Բայց նրա ստեղծագործություններն այլևս չէին վայելում նախկին հաջողությունը։

Անձնական կյանք

խմբագրել

Բաումն ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին, կարճատև ամուսնությունը 1914 թվականին եղել է ավստրիացի լրագրող Մաքս Պրելսի հետ, որը նրան ծանոթացրել է Վիեննայի մշակութային կյանքին։ Վիկիի առաջին պատմվածքներից մի քանիսը տպագրվել են նրա անունով[10]։ Նրանք ամուսնալուծվել են, և 1916 թվականին նա ամուսնացել է ավստրիացի դիրիժոր Ռիչարդ Լերտի հետ, որը նրա մանկության լավագույն ընկերն էր։ Նրանք ունեցել են երկու որդի` Վոլֆգանգը (ծնվ. 1917) և Փիթերը (ծնվ. 1921):

Վիկի Բաումը մահացել է 1960 թվականին լեյկեմիայից։ Նրա հուշերը` Es war alles ganz anders («Ամեն ինչ բոլորովին այլ էր»), հրապարակվել են նրա մահից հետո` 1964 թվականին։

Մատենագիտություն

խմբագրել
  • 1919 Frühe Schatten: Die Geschichte einer Kindheit
  • 1920 Der Eingang zur Bühne
  • 1921 Die Tänze der Ina Raffay
  • 1922 Die anderen Tage
  • 1923 Die Welt ohne Sünde
  • 1924 Ulle der Zwerg
  • 1926 Tanzpause
  • 1927 Hell in Frauensee
  • 1927 Feme
  • 1928 Stud. chem. Helene Willfüer
  • 1929 Menschen im Hotel (Grand Hotel)
  • 1930 Zwischenfall in Lohwinkel
  • 1930 Miniaturen
  • 1931 Pariser Platz 13
  • 1932 Leben ohne Geheimnis
  • 1935 Das große Einmaleins / Rendezvous in Paris
  • 1936 Die Karriere der Doris Hart
  • 1937 Liebe und Tod auf Bali
  • 1937 Hotel Shanghai
  • 1937 Der große Ausverkauf
  • 1939 Die große Pause
  • 1940 Es begann an Bord
  • 1941 Der Weihnachtskarpfen
  • 1941 Marion lebt
  • 1943 Kautschuk / Cahuchu, Strom der Tränen
  • 1943 Hotel Berlin/ Hier stand ein Hotel
  • 1946 Verpfändetes Leben
  • 1947 Schicksalsflug
  • 1949 Clarinda
  • 1951 Vor Rehen wird gewarnt
  • 1953 The Mustard Seed
  • 1953 Kristall im Lehm
  • 1956 Flut und Flamme
  • 1957 Die goldenen Schuhe
  • 1962 Es war alles ganz anders (հուշեր)

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 96—102. — ISBN 978-3-205-78552-1
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 18—20. — ISBN 978-3-7609-1310-0
  6. 6,0 6,1 6,2 Wall R. Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen im Exil 1933 bis 1945 (գերմ.)Freiburg/Breisgau: Kore. — Vol. 1. — S. 32—36. — ISBN 978-3-926023-48-3
  7. 7,0 7,1 7,2 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 152—153. — ISBN 978-3-9503655-5-9
  8. 8,0 8,1 Vicki Baum 1888-1960Deutsches Historisches Museum.
  9. It Was All Quite Different Hardcover – 1964 by Vicki Baum (Author)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 "Vicki Baum". Jewish Women's Archive Encyclopedia.
  11. «Vicki Baum, 1888-1960». scholarsarchive.byu.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. Lynda J. King (1 January 1988). Best-sellers by Design: Vicki Baum and the House of Ullstein. Wayne State University Press. 0-8143-2000-7. Retrieved 8 February 2017.

Գրականություն

խմբագրել
  • Lynda J. King (1 January 1988). Best-sellers by Design: Vicki Baum and the House of Ullstein. Wayne State University Press. 0-8143-2000-7.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկի Բաում» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկի Բաում» հոդվածին։