Վիկտորյա Կերոլայն Բեքհեմ (անգլ.՝ Victoria Caroline Beckham), մինչ ամուսնությունը - Ադամս (անգլ.՝ Adams, ապրիլի 17, 1974(1974-04-17)[1][2][3][…], Հարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[4][5], անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, մոդել, դերասանուհի, դիզայներ և բիզնեսլեդի։ 1990-ական թվականների վերջին, փառքի գագաթնակետի ճանապարհին, Spice girls փոփ խմբում նա հայտնի էր որպես Posh Spice (շքեղ համեմունք), այդպես նրան կնքել է բրիտանական հայտնի Top of the Pops ամսագիրը, 1996 թվականի հուլիսի հրատարակչության ժամանակ[6]։ 2000 թվականին, երբ խմբի անդամները որոշեցին զբաղվել ինքնուրույն կարիերայով, Վիկտորյան սկսեց փոփ-կատարողի իր ուղին՝ հասնելով նրան, որ 10 սինգլները հայտնվեցին բրիտանական չարտերի առաջին հորիզոնականներում։ Նրա առաջին սինգլը «Out of Your Mind», գրավեց երկրորդ տեղը բրիտանական UK Singles Chart-ում, դա եղել է նրա ամենամեծ ձեռքբերումը ամբողջ կարիերայի ընթացքում։ Վիկտորյան պայմանագրեր է ունեցել Virgin Records և Telstar Records ընկերությունների հետ։ Վիկտորյային մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում հայտնի դարձած ոճի առանձնահատկությունը։ Նա Rock & Republic-ի համար ջինսերի դիզայնով էր զբաղվում, հետագայում սկսեց իր սեփական ջինսե հագուստի արտադրությունը՝ dVb Style : Վիկտորյան թողարկեց արևային ակնոցների, ինչպես նաև Intimately Beckham օծանելիքը , որը վաճառվում է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Վիկտորյան համագործակցել է նաև Samantaha Thavasa և Shiantzy Chen ճապոնական բրենդների հետ, զբաղվելով պայուսակների և զարդերի դիզայնով։ 2012 թվականին համագործակցելով Land Rover - ի հետ՝ թողարկեց ավտոմեքենայի սեփական մոդելը, որը կոչվեց Evoque Victoria Beckham Special Edition[7]: Բացի այդ Բեքհեմը թողարկեց երկու բեսթսելլեր. մեկը ինքնակենսագրական, մյուսը «Ձեր գիդը» մոդայի աշխարհում։ Հեռուստատեսությունում Բեքհեմը մասնակցել է հինգ վավերագրական հաղորդումներում և ռեալիթի-շոուներում, ինչպես նաև Being Victoria Beckham և The Real Beckhams: Նրա վերջին դոկումենտալ հաղորդումը Victoria Beckhem-ն է՝ Coming to America , որում նա 2007 թվականին ընտանիքի հետ ճանապարհորդում է ԱՄՆ-ով։ Նաև նա «Հիմարիկ Բետտին» սերիալում հանդես է եկել էպիզոդիկ դերում, 4 անգամ ժյուրի է եղել «Պոդիում», Germany’s Next Topmodel և American Idol պրոեկտներում։ 2009 թվականին Բեքհեմների կարողությունը գնահատվել է 125 միլիոն ֆունտ ստերլինգ[8]։

Վիկտորյա Բեքհեմ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Victoria Beckham
Ի ծնե անունՎիկտորյա Կերոլայն Ադամս
Ծնվել էապրիլի 17, 1974 (50 տարեկան)
Խարլոու, Էսսեկս, Անգլիա
Հարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերR&B, փոփ,
Մասնագիտություներգչուհի, երգահան, դերասան, նորաձևության դիզայներ, բլոգեր, ձեռնարկատեր և հեղինակային կատարող
Գործիքներվոկալ
Գործունեություն1994–այժմ
ԼեյբլVirgin
ԿրթությունLaine Theatre Arts? և St Mary's Church of England High School?
ԱնդամակցությունSpice Girls
ԱմուսինԴևիդ Բեքհեմ
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԿայքՊաշտոնական կայք
 Victoria Beckham Վիքիպահեստում

Վաղ հասակ

խմբագրել

Վիկտորյա Կերոլայն Ադամս, ծնվել է 1974 թվականի, ապրիլի 17-ին Հորլոուի Princess Alexandra հոսպիտալում, Էսսեկս կոմսությունում, մեծացել է Goffs Oak գյուղի հարակից մասում, Բրոկսբոն թաղամասում՝ Ժակլին և Էնտոնի Ադամսների ընտանիքում[9]։ Էնտոնին ինժեներ էր, և ընտանեկան բիզնեսից եկամուտները թույլ էին տալիս պահել Վիկտորյային, ինչպես նաև եղբորը՝ Քրիստիանին և քրոջը՝ Լուիզային[4][9][10]։ Վիկտորյան ավարտել է Չեսխանտի St. Mary’s High School-ը, Հարտֆորդշիր կոմսություն։ Նրանց կարողությունը ամաչեցնում էր Վիկտորյային նա խնդրում էր հորը ընտանեկան Rolls Royce-ով չկանգնել դպրոցի մոտ[11]։ Հետագայում Վիկտորյան պատմում է, որ ճնշված է եղել դպրոցում, իրեն անհաջողակ է համարել։

  «Երեխաները գետից հանում էին ինչ պատահի և նետում էին իմ կողմը, իսկ ես ուղղակի կանգնած էի այնտեղ։ Ոչ ոք չէր շփվում ինձ հետ։ Ես ընկերներ չունեի»։
- Daily Mail-ին տված հարցազրույց, 2007 թվական։
 

Փոքր տարիքում նայելով Fame մյուզիքլը, Վիկտորյան որոշել է, որ հայտնի է դառնալու[12]։ Այս դեպքը համընկել է այն բանի հետ, որ Վիկտորյայի ծնողները հանձնել են Վիկտորյային Jason Theatre School: 17 տարեկանում Վիկտորյան ընդունվել է Էպսոմի Laine Theatre Arts քոլեջը, որտեղ նա պարել է սովորել[4][5][13]։

Կարիերա

խմբագրել
 
Վիկտորյա Բեքհեմը Spice Girls-ի շոուի ժամանակ, 2007

1993 թվականի մարտին Վիկտորյան աղջիկների խումբ հավաքելու մասին մի հայտարարություն նկատեց The Stage թերթում։ Պահանջվում էր, որպեսզի նրանք լինեին՝ փորձառու, ամբիցիոզ, իմանային երգել և պարել»[9]։ 1994 թվականին Վիկտորյան միացավ Spice Girls փոփ խմբին։ Մինչ իր ամուսնությունը նա հիշատակվում էր, որպես Վիկտորյա Ադամս։ Սկզբում խումբը կոչվում էր TOUCH, խմբի կազմում էին նաև Մելանի Բրաունը, Էմմա Բանտոնը, Մելանի Չիսխոլմը և Ջերի Հոլիուելլը։ 1996 թվականին թողարկված խմբի առաջին սինգլը ՝ «Wannabe»-ը, դարձավ համար առաջինը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ինպչես նաև աշխարհի շուրջ 29 երկրում։ Դրան հաջորդեցին ևս 29 սինգլներ, որոնք դարձան առաջինը Spice, Spiceworld և Forever ալբոմների հետ միասին[5]։ ԶԼՄ-ները խմբի յուրաքանչյուր անդամին անունով կնքեցին, Վիկտորյան դարձավ Posh Spice[6]: Այդ ժամանակների նրա ոճը տարբերվում էր․ հիմնականում կրում էր փոքրիկ սև զգեստներ և բարձր կրունկներով կոշիկներ[14]։ Խումբը 1990-ական թվականների ամենահայտնի խմբերից էր, որը վաճառում էր 55 միլիոն ձայնասկավառակներ ամբողջ աշխարհով[15]։ Երրորդ FOREVER ալբոմի թողարկումից հետո, որը այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ մյուս երկուսի համեմատ, խումբը դադարեց ձայնագրվել, ինչը Վիկտորյային ստիպեց առանձին կարիերա սկսել։

  «Ես ուզում էի , որպեսզի իմ երեխաները տեսնեն, որ նրանց մայրը փոփ-աստղ է եղել, դա վերջին հնարավորությունն էր նրանց համար, կանգնել ամբոխի մեջ և երկրպագել Spice-girls-ին»։
- Վիկտորյա Բեքհեմ , «People»-ին տված հարցազրույց[16]։
 

2007 թվականին Spice Girls խումբը հայտարարեց վերամիավորման և տուրի անցկացման մասին, ի աջակցություն «Greatest Hits» ալբոմին։ Տուրը յուրաքանչյուր մասնակցի բերեց 10 միլիոն ֆունտ ստերլինգի եկամուտ[17]։ Ավելի Վաղ Վիկտորյան նշել էր, որ խմբի յուրաքանչյուր անդամի դուր է գալիս իր սեփական կարիերան, նախընտրած ոճում[18], այսուհանդերձ 2007 թվականին թողարկվեց «Greatest Hits» ալբոմը, իսկ տուրը սկսվեց 2007 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այդ տուրի համար Վիկտորյան մազերը մգացրեց, նրա տղաներն ասում էին, որ Posh Spice-ը վերադարձել է[19]։ Լոնդոնում The O2 Arena դահլիճում «Mama» երգը Վիկտորյան կատարեց իր տղաների հետ միասին[20]։. Կանադայում, երբ մասնակիցներից յուրաքանչյուրը կատարում էր իր սոլո-կոմպոզիցիաներից ամենահայտնիները, Վիկտորյան արեց այն, ինչ նրա մոտ ամենալավն է ստացվում - իրականացրեց ցուցադրություն պոդիումի վրա, որտեղ պարողները մարմնավորում էին պապարացիներին[21]։ Քննադատներից մեկն ասել է.

  « Ես տեսել եմ Spice Girls-ը տաս տարի առաջ, և դա եղել է Ջերրի և Մել Բիի ժամանակը։ Այս անգամ Posh-ը ավելի մեծ հավանությունների արժանացավ, քան այն ժամանակ , երբ երգում էր սոլո կոմպոզիցիաներ։ Դա նա նույնպես հասկանում է, և դա նրան ավելի մեծ ուժ է տալիս ավելի շատ աշխատելու , որպեսզի շոուն շարունակվի»։
- Վիկտորյա Բեքհեմ[22]։
 

Բոբ Սմիտոնը նկարահանել է ֆիլմ Spice Girls-ի տուրի մասին ՝ Giving you everything, առաջին անգամ այն ցուցադրվեց Ավստրալիայի Fox8 հեռուստաալիքով։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին նա հեռարձակվեց Բրիտանիայի BBC One հեռուստաալիքով[23]։ Խումբը նկարահանվեց նաև Teso-ի գովազդի համար և յուրաքանչյուրը ստացավ մեկ միլիոն ֆունտ ստերլինգ հոնորար[24]։

Մենակատարի կարիերա

խմբագրել

2000 թվականի օգոստոսի 14-ին Վիկտորյան թողարկեց իր առաջին «Out of Your Mind» սինգլը, համագործակցությամբ Դեյն Բաուերսի և Truesteppers-ի[9]։ Սինգլի թողարկման շաբաթը համընկավ Spiller-ի «Groovejet (If This Ain’t Love)» կոմպոզիցիայի դուրս գալուն, և բոլոր հորիզոնականներում մրցակցություն սկսվեց, «Posh vs. Posher» անվանումով[25]։ Արդյունքում Վիկտորյայի սինգլը զիջեց Սոֆիի երգին, և գրավեց երկրորդ տեղը բրիտանական UK Singles Chart չարտում[26]։ Սինգլի թողարկումից առաջ 2000 թվականի հուլիսի 8-ին Բեքհեմը բարեգործական Prince’s Trust charity կազմակերպության համար միջոցներ ձեռք բերելու նպատակով համերգով հանդես եկավ լոնդոնյան Գայդ-պարկում։ Նա երգում էր «Out of Your Mind» հարյուր հազարանոց հանդիսատեսի առաջ։ Ավելի ուշ Վիկտորյան պայմանագիր կնքեց Virgin records ձայնագրման ստուդիայի հետ[5]։ Նրա հաջորդ սինգլը «Not Such An Innocent Girl» թողարկվեց սեպտեմբերի 17-ին, և նորից մրցակցություն սկսվեց Կայլի Մինոգի «Can’t Get You Out Of My Head» ստեղծագործության միջև[27]։ Չնայած Վիկտորյայի խոշոր գովազդային արշավին, նրա երգը գրավեց ընդամենը 6-րդ տեղը բրիտանական չարտում[28]։ Վիկտորյայի առաջին ալբոմը լույս տեսավ 2001 թվականի հոկտեմբերի 1-ին չարտերում զբաղեղնելով 10-րդ հորիզոնականը[29]։ Ալբոմը, որը, ըստ ենթադրության պետք է բերեր հինգ միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ, թողարկվեց ընդամենը 50000 օրինակով[30]։ Երկրորդ և վերջին սինգլը այդ ալբոմից դարձավ «A Mind of Its Own» կոմպոզիցիան, որը թողարկվեց 2002 թվականի փետրվարի 11-ին։ Սինգլը բրիտանական չատերում գրավեց վեցերորդ հորիզոնականը[31] և տպագրվեց 56500 օրինակով[32]։ Շշուկներ էին պտտվում, որ ձայնագրման աստիճանը չի թույլատրում նրան հայտնվել առաջատարների եռյակում, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին[33]։

  Դու գիտե՞ս , թե ինչ է պետք տաբլոիդներին։ Նրանց միայն նեգատիվ է պետք, որը հրապարակեն։ Բայց ինչքան ես եմ շահագրգրռված, որպեսզի ամեն ինչ լավ լինի այնքան էլ իմ թիմակիցները[33]։
- "BBC News"-ին տված հարցազրույց, Վիկտորյա Բեքհեմ
 

Երրորդ սինգլը՝ «I Wish», այդպես էլ լույս չտեսավ։ Կատարվեց ռեմիքս Ռոբբի Կրեյգի հետ միասին, որը ներկայացվեց Friday Night’s All Wright շոուի ժամանակ[34]։ Շուտով հայտնի դարձավ, որ Վիկտորյան հղի է երկրորդ զավակով, և սինգլի նկարահանման տեսահոլովակները ստիպված էին հետաձգել, ինչի պատճառով Վիկտորյան դադարեցրեց համագործակցությունը Virgin records-ի հետ[35][35][36]։

Կարիերան նորաձևության ասպարեզում

խմբագրել
 
Վիկտորյա Բեքհեմը 1999 թվականի փետրվարին

Ներկա պահին Վիկտորյան աշխատում է մոդայի ասպարեզում, թողարկում է հագուստ, պայուսակներ, շրջազգեստների և արևային ակտոցների հավաքածու։ Վիկտորյան թողարկեց նաև Intimately Beckham բույրով օծանելիքը։ Ճապոնական Samantha Thavasa -ի ընկերության հետ Վիկտորյան արտադրեց պայուսակների և զարդերի սեփական հավաքածուն, բացի այդ թողարկեց երկու բեստսելլեր՝ ինքնակենսագրական և գիդ մոդայի ասպարեզում։ Ամուսնու՝ Դեվիդ Բեքհեմի հետ Վիկտորյան թողարկեց հագուստի և dVb (David and Victoria Beckham), պարֆյումի հավաքածու, որը համարվում է Beckham Brand Ltd-ի մի մաս։ Կազմակերպությունը թողարկում է կանանց և տղամարդկանց ջինսեր, արևային ակնոցներ, օծանելիք, բրդյա հագուստներ և աքսեսուարներ։ 2007 թվականին dVb օծանելիքն վաճառվել է ավելի քան 100 միլիոն դոլլարի։ 2007 թվականին Բեքհեմը հատուկ ճապոնական շուկայի համար թողարկեց V Sculpt կոսմետիկա։ 2009 թվականի ձմռանը Վիկտորյան աշխարհին ներկայացրեց Victoria Beckham Collection-ից 10 զգեստ, որը մեծ արձագանք ունեցավ և այժմ վաճառվում է աշխարհի հեղինակավոր խանութներում։

Վիկտորյա Բեքհեմը թողարկել է երկու գիրք։ Առաջինը՝ Learning to fly, հրատարակվել է 2001 թվականին, Michel Joseph հրատարակչության կողմից, և համարվում է ինքնակենսաագրական։ Երկրորդը That Extra an Inch: hair, heels and everything, թողարկվել է 2006 թվականին Penguin Books հրատարակչության կողմից։ That Extra an Inch գիրքը ներկայացվել է հանրությանը 2006 թվականի հոկտեմբերի 31-ին լոնդոնյան Selfridges խանութում։ Լիտվայում այս գրքի վաճառքը ռեկորդ սահմանեց՝ անցնելով Դեն Բրաունի «Դա Վինչիի Ծածկագիր» գրքին։

Անձնական կյանք

խմբագրել

1999 թվականի հուլիսի 4-ից Վիկտորյան ամուսնացած է ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի հետ։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել իռլանդական Լատրելստոուն դղյակում։ Նրանք ունեն չորս երեխա։ Երեք տղա՝ Բրուկլին Ջոզեֆ Բեքհեմը(մարտի 4, 1999), Ռոմեո Ջեյմս Բեքհեմը (սեպտեմբերի 1, 2002), Կրուզ Դեվիդ Բեքհեմը (փետրվարի 20, 2005), և դուստրը Սեվեն Բեքհեմը (հուլիսի 10, 2011)։ Ընտանիքը ապրում էր Լոս-Անջելեսում (նահանգ Կալիֆորնիա, ԱՄՆ), սակայն 2013 թվականին տեղափոխվեց Լոնդոն։

Դաջվածքներ

խմբագրել

Վիկտորյան ունի հինգ դաջվածք։ Առաջին դաջվածքը նա արել է 2001 թվականին - գոտկատեղին երեք ութանկյուն աստղեր, որոնք խորհրդանշում են իրեն, ամուսնուն և իրենց տղային։ Հիմա, երբ Բեքհեմը ևս երկու տղա ունի հայտնվել են ևս երկու աստղեր և եբրայերենով գրություն «אני ואהוב שלי אהוב שלי - לי, הוא מלחך בין שושני», որը նշանակում է «Ես պատկանում եմ իմ սիրեցյալին, իսկ իմ սիրեցյալը ՝ինձ» (Գիրք Գրքոց 6:3)։ Այդպիսի դաջվածք ունի նաև Դեվիդը իր ձախ ձեռքին, դաջվածքները արվել են նրանց ամուսնության յոթերորդ տարելիցին՝ 2006 թվականին։ Վիկտորյայի ձախ դաստակին փորագրված է նրա ամուսնու անվան առաջին տառերը DB, նման դաջվածք Դևվիդ Բեքհեմը ևս ունի, նրա ձախ դաստակին դաջված է Victoria: Աջ դաստակին Դեվիդի և Վիկտորյայի մոտ դաջված է «VII.V.MMVI» (մայիսի 8, 2006 թվական) , և գրություն De Integro, որը լատիներեն նշանակում է նորից, կրկին։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
  • 2001 - «Victoria Beckham (альбом)|Victoria Beckham»
  • 2006 - «Open Your Eyes (альбом Виктории Бекхэм)|Open Your Eyes»

Սինգլներ

խմբագրել
  • 2000 - «Out Of Your Mind [UK CD] [Feat True Steppers and Dane Bowers]»
  • 2001 - «Not Such An Innocent Girl [UK CD]»
  • 2002 - «A Mind Of It's Own [UK CD]»
  • 2003 - «This Groove»/«Let Your Head Go»

Տեսաձայնագրություն

խմբագրել
  • 2000 - «Out of Your Mind»
  • 2001 - «Not Such an Innocent Girl»
  • 2002 - «A Mind of Its Own»
  • 2003 - «This Groove»
  • 2004 - «Let Your Head Go»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/name/nm0065751/
  2. http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=27627
  3. RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 «Виктория Бекхэм в People». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Watch this Spice. The Observer Profile. 2 ноября 2003 г.
  6. 6,0 6,1 «Spice Girls Facts». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  7. Виктория Бекхэм разработала собственный Land Rover
  8. ««Britain's rich list - David and Victoria Beckham». The Sunday Times (London: Times Newspapers). 26 апреля 2009 г.». Արխիվացված է օրիգինալից 2011-06-11-ին. Վերցված է 2014-07-24-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 BBC News Online charts the rise of Britain’s «most famous couple»
  10. Victoria Beckham leaves hospital
  11. «Виктория Бекхэм в Hello!.WANNABE». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  12. Victoria Beckham’s guilty pleasures
  13. Posh breaks record book deal
  14. «Виктория Бекхэм: застенчивая поп-звезда или расчетливая бизнес леди?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  15. Spice Girls announce reunion tour
  16. Posh: 'I'm No Mariah Carey, But I Can Sing'
  17. A decade on, Spice Girls rock in London gig
  18. «Victoria Beckham Confident In Spice Girls' Reunion». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  19. Victoria Beckham’s kids tell her: 'Posh Spice is back!'
  20. Spice Girls @ o2 arena - Mama
  21. «Spice Girls wow Canada in first of reunion concerts». Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2014-07-24-ին.
  22. The Spice Girls are back!
  23. New Spice Girls documentary on BBC One
  24. Spice Girls front Tesco advertising campaign
  25. Here One She Made Earlier…
  26. Being a full-time mum was great, but now the limelight beckons for Sophie Ellis-Bextor
  27. Kylie and Beckham begin chart race
  28. Posh Spice tops book chart
  29. Double chart triumph for Kylie
  30. Beckham producer slights her talent
  31. Beckham misses out on number one
  32. «Victoria Beckham - A Mind Of Its Own». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  33. 33,0 33,1 Beckham: 'I’m staying with label'
  34. Is this Mr Right?
  35. 35,0 35,1 Posh parts with label
  36. Fuller scores Beckham brand deal

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Բեքհեմ» հոդվածին։