Վիկտորյական ճարտարապետություն

Վիկտորիանական ճարտարապետություն ( անգլ.՝ Victorian architecture) անգլալեզու երկրներում ընդհանուր տերմին է, որը միտված է ընդգծել վիկտորիանական դարաշրջանում (1837-ից մինչև 1901 թվականներ) տարածված էկլեկտիկական ռետրոսպեկտիվիզմի բոլոր տարատեսակների ողջ բազմազանությունը։ Բրիտանական կայսրությունում այս ժամանակաշրջանի գերիշխող ուղվածությունը նեո-գոթական էր։ Այս ոճով բազմաթիվ թաղամասեր են պահպանվել գրեթե բոլոր նախկին բրիտանական գաղութներում։ Բրիտանական Հնդկաստանին բնորոշ է նաև հնդ-սարացինական ոճը (նեո-գոթականի ազատ համադրությունը ազգային տարրերի հետ)[1]։

Վիկտորիական ճարտապետություն
Victorian architecture
Տեսակճարտարապետական ոճ
Կազմված էՆեոգոթիկա
Մասն էterrace house?

Ոճի պատմություն

խմբագրել

Իր տարածումը, ինչպես նաև անվանումը, ոճը ստացել է Վիկտորիա թագուհու կառավարման օրոք (1819-1901)[2][3]։ Հայտնվելով բուրժուական միջավայրում՝ շնորհիվ արդյունաբերականացման, երկաթուղիների անցկացման, զանգվածային արտադրության և գաղութների հաշվին բարեկեցության աճին, ոճը յուրացվեց զարգացող միջին խավի կողմից։ Նրանք կարողանում էին թույլ տալ ձեռք բերել հարմարավետ տներ, որպեսզի ընդգծեն իրենց աճող կարգավիճակը։ Այն երբեմն կոչվում է «նմանակումների ոճ», քանի որ նորահարուստները կրկնօրինակում էին բուրժուազիայի ճարտարապետության և ներքին ինտերիերի դետալները։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Викторианский стиль | Архитектура и Проектирование | Справочник». arx.novosibdom.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Викторианская архитектура - Victorian architecture - qwe.wiki». ru.qwe.wiki (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Викторианская архитектура». www.facade-project.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյական ճարտարապետություն» հոդվածին։