Վիկտոր Բունդին

ռուս նկարիչ

Վիկտոր Բունդին (ռուս.՝ Виктор Александрович Бу́ндин, նոյեմբերի 8, 1926(1926-11-08), Սերդոբսկի ուեզդ, ԽՍՀՄ - մայիսի 3, 2000(2000-05-03), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ և գծանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Վիկտոր Բունդին
Ծնվել էնոյեմբերի 8, 1926(1926-11-08)
ԾննդավայրՍերդոբսկի ուեզդ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 3, 2000(2000-05-03) (73 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Վիկտոր Բունդինը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 8-ին Սարատովի նահանգի Իվանովկա գյուղում (այժմ՝ Սարատովի մարզի[2] Եկատերինովսկի շրջանում)։ 1950-1956 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում՝ Պյոտր Բելոուսովի, Միխայիլ Պլատունովի, Վալերի Պիմենովի և Ռուդոլֆ Ֆրենցի մոտ։ 1956 թվականին ավարտել է ինստիտուտը՝ պրոֆեսոր Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում՝ գեղանկարչի որակավորվամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Փորձի փոխանակում»[3] նկարը։

1956 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային և մարտական նկարներ, բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ Պատկերազարդել է Կոռնեյ Չուկովսկու «Հեքիաթները» (1956 թվական), Վալտեր Սքոթի «Կվենտին Դորվարդը» (1957 թվական), Ալեքսանդր Վոլկովի «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» (1961 թվական)[4] և Մանկական գրականություն, Դետգիզ, Լուսավորություն և Մանկիկ հրատարակչությունների համար։ 1960 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ «Մոսկովյան բնանկար», «Եֆրեյտոր Կուպրիյանկովի սխրագործությունը» (երկուսն էլ՝ 1954 թվական), «Բրեստի ամրոցի կուսակցական հավաքը»[4] (1956 թվական), «Անանուն հերոսի սխրանքները Բրեստի ամրոցի պատերի մոտ», «Առավոտը Բուգում» (երկուսն էլ՝ 1957 թվական), «Աշխատանքային հաղթանակների գիշերը»[5], «Ատոմային նավ «Լենինը» Նևայի վրա»[4] (երկուսն էլ՝ 1959 թվական) «Պողպատը» (1962 թվական), «Աշխատավորները»[6] (1964 թվական), «Ընկերները» (1965 թվական) և այլ նկարների հեղինակն է։ Նկարչի անհատական ցուցահանդեսը կայացել է 1958 թվականին Մինսկում։

Մահացել է 2000 թվականի մայիսի 3-ին, Սանկտ Պետերբուրգում՝ 74 տարեկան հասակում։

Վիկտոր Բունդինի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 19.
  2. Село Ивановка в 1934—1960 годах входило в состав Бакурского района, территория которого в 1960 включена в Екатериновский район (см.: «Даты жизни и творчества художника Виктора Александровича Бундина». Виктор Бундин. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.)
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — с. 75.
  4. 4,0 4,1 4,2 Художники народов СССР: Биографический словарь. — М.: Искусство, 1972. — Т. 2. — С. 110.
  5. Выставка произведений ленинградских художников 1960 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С. 13.
  6. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 16.

Գրականություն

խմբագրել
  • 5-я Всесоюзная выставка дипломных работ студентов художественных вузов СССР. Выпуск 1956 года. — М., 1956. — С. 23.
  • Всесоюзная художественная выставка «40 лет ВЛКСМ». — М., 1958. — С. 13.
  • Всесоюзная художественная выставка «На страже мира». — М., 1965. — С. 17.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 19.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — с. 392. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Бундин Виктор Александрович // Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. — СПб.: Петрополис, 2014. — Кн. 1. — С. 152—154.

Արտաքին հղումներ

խմբագրել