Վիկտոր Դալլաքյան
հայ քաղաքական գործիչ
Վիկտոր Երվանդի Դալլաքյան (մարտի 1, 1958, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, ՀՀ քաղաքական և պետական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու։
Վիկտոր Դալլաքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1980) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1980 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը,
- 1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1981 թ. Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է ավագ լաբորանտ,
- 1987-1995 թթ. Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող։
Քաղաքական գործունեություն
խմբագրել- 1995-1999 թթ., ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
- 1999-2003 թթ., ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ, նախագահ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
- 2001-2003 թթ. - Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ։
- 2003-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 36 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մինչև 2006 թ. օգոստոսի 28-ը եղել է «Արդարություն» խմբակցության քարտուղար, այնուհետև խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել։
- 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 30 ընտրատարածքից։
- 2012 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ[1]։
- 2012 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ վերապահելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները[2]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող - |
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Դալլաքյան 1995 թ. - 13 սեպտեմբերի 1999 թ. |
Հաջորդող |
Նախորդող Յուրի Բախշյան |
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյան 13 սեպտեմբերի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ. |
Հաջորդող Ռաֆիկ Պետրոսյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյան 12 հունիսի 2003 թ. - 28 օգոստոսի 2006 թ. |
Հաջորդող Գրիգոր Հարությունի Հարությունյան |
Նախորդող Գառնիկ Իսաղուլյան |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյան 6 սեպտեմբերի 2012 թ. - 20 սեպտեմբերի 2012 թ. |
Հաջորդող նույն ինքը որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ, Վիգեն Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյան 20 սեպտեմբերի 2012 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |