Վիկտոր Լյապկալո
Վիկտոր Ալեքսանդրովիչ Լյապկալո (ռուս.՝ Виктор Александрович Ляпкало, սեպտեմբերի 18, 1956, Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։
Վիկտոր Լյապկալո ռուս.՝ Ляпкало Виктор Александрович | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կայք | lyapcalo.ru/indexru.html |
Victor Lyapkalo Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1956 թվականի սեպտեմբերի 18-ին Կոմիի Հանրապետությունում։ 1978 թվականին ավարտել է Սարատովի գեղարվեստի ուսումնարանը[1]։ 1979-1987 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում՝ Վլադիմիր Գորբի, Վ. Ռեյխետի մոտ։ Ավարտել է ինստիտուտը Բորիս Ուգարովի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչի և մանկավարժի որակավորում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սպիտակ գիշեր» նկարը[2]։ 1990 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ[3]։
Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1987 թվականին։ Ստեղծել է դիմանկարներ, նյու նկարներ, բնանկարներ։ Նրա նկարներից են՝ «Օլյա»[4] (1987), «Մելանխոլիա» (1989), «Վալյա» (1991), «Մարբուրգ» (1992), «Բաղնիքից հետո», «Պետրովիչ», «Գոշան և Երոֆեյը» (все 1993), «Տանյա» (1995), «Մի բաժակ ջուր» (1998), «Նատաշա» (1999), «Ինքնաեռի մոտ», «Ընտանեկան դիմանկար» (երկուսն էլ 2000), «Գարուն»[5] (2002), «Սաշենկա», «Ընտրություն» (երկուսն էլ 2004), «Մարկիզը վերադարձավ», «Կյանքի աշուն»[6] (обе 2005), «Ամառային տրամադրություն» (2007), «Կանացի կերպար»[7], «Համերգն ավարտված է» (обе 2008), «Ամռան երազանքներ» (2011) և այլն։ Անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում (1996, 1997, 1998, 1999, 2002, 2004, 2006, 2009), Մյունխենում (1994), Գիսսենում (1995), Մարբուրգում (1992, 1993)[8]։
Վիկտոր Ալեքսանդրովիչ Լյապկալոյի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Петербургский сецессион. Автор вступ. статьи М. Важевич. СПб., ВЦ СПБСХ. 2012.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.146.
- ↑ «Ляпкало Виктор Александрович». ХУДОЖНИКИ ЛЕНИНГРАДСКОЙ ШКОЛЫ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.292.
- ↑ Виктор Ляпкало. СПБ., 2009. С.8.
- ↑ Осенняя выставка 2005 года. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.23, 86.
- ↑ Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.28.
- ↑ Петербургский сецессион. Автор вступ. статьи М. Важевич. СПб., ВЦ СПБСХ. 2012. С.4.
Աղբյուրներ
խմբագրել- Крылова О. Портрет обнажённой в интерьере и без // Смена. 1997, 12 апреля.
- Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.292.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.405, 406. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.146.
- Осенняя выставка 2005 года. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.23, 86.
- Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.28.
- Виктор Ляпкало. СПБ., 2009.
- Петербургский сецессион. Автор вступ. статьи М. Важевич. СПб., ВЦ СПБСХ. 2012.