Վիկտոր Կլիմա
Վիկտոր Կլիմա (գերմ.՝ Viktor Klima, հունիսի 4, 1947[1][2], Շվեխաթ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ։
Վիկտոր Կլիմա | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 4, 1947[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Շվեխաթ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ամուսին | Sonja Klima? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Վաղ գործունեություն
խմբագրելԵրկար ժամանակ աշխատել է OMV պետական նավթային ընկերությունում։ Քաղաքական կարիերան սկսել է 1992 թվականին՝ Ֆրանց Վրանիցկու կառավարության կազմի մեջ մտնելով որպես տրանսպորտի և արդյունաբերության նախարար։ 1996 թվականին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ֆրանց Վրանիցկու հրաժարականից հետո 1997 թվականին գլխավորել է երկրի կառավարությունը։
Ավստրիայի կանցլեր
խմբագրելՎիկտոր Կլիման շարունակել է «մեծ կոալիցիայի» քաղաքականությունը՝ ձևավորելով երկրի երկու խոշորագույն կուսակցությունների՝ սոցիալ-դեմոկրատական և պահպանողական Ավստրիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կաբինետ։ Կլիմայի կաբինետում փոխկանցլեր է դարձել պահպանողականների առաջնորդ Վոլֆգանգ Շյուսելը։
Կլիմայի ղեկավարությամբ սոցիալ-դեմոկրատները շարունակում են թեքվել դեպի կենտրոն, և Կլիմայի քաղաքականությունը հիմնականում հիշեցնում Է Լեյբորիստական կուսակցությունում Թոնի Բլերի և Գերհարդ Շրյոդերի քաղաքական քայլերը։
Կլիմայի կառավարությունն ակտիվորեն սեփականաշնորհել է տնտեսության պետական հատվածը և մի շարք քայլեր ձեռնարկել «սոցիալ-կողմնորոշված» տնտեսական քաղաքականությունը ավելի լիբերալ դարձնելու ուղղությամբ։ Սոցիալ-կողմնորոշված քաղաքականությունից հրաժարվելու հետ է կապված սոցիալ-դեմոկրատների ժողովրդականության անկումը իրենց ավանդական աշխատանքային ընտրազանգվածի մոտ, որն անցել է ավստրիական Ազատության կուսակցության պոպուլիստներին Յորգ Հայդերի մոտ։
Արդյունքում սոցիալ-դեմոկրատները պարտություն կրեցին 1999 թվականի հոկտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում։ Արդյունքում Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը կարողացել է կոալիցիայի գործընկերոջն փոխարինել ավստրիական ազատության կուսակցությանը և ձևավորել պահպանողական կաբինետ, որը գլխավորել է Վոլֆգանգ Շյուսելը։
Հետագա գործունեություն
խմբագրելԸնտրություններում իր կուսակցության պարտությունից հետո Կլիման թողել է կուսակցության առաջնորդի պաշտոնը և աշխատանքի է անցել մեծ բիզնեսում։ Նա կարևոր պաշտոն է զբաղեցրել «Ֆոլքսվագենի» արգենտինական բաժանմունքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կլիմա» հոդվածին։ |