Վիկտոր Կուզեն
Վիկտոր Կուզեն (ֆր.՝ Victor Cousin, 28 նոյեմբերի, 1792, Փարիզ - 14 հունվարի, 1867, Կանն), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, քաղաքական գործիչ։ Լուի Ֆիլիպի օրոք եղել է պետական խորհրդի անդամ, Ֆրանսիայի պեր։ 1830 թվականից՝ Ֆրանսիական ակադեմիայի, 1832 թվականից՝ բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ Կուզենի փիլիսոփայությանը բնորոշ է էլեկտիկան։ Ըստ նրա, փիլիսոփայության բոլոր ճշմարտություններն ասված են, այդ պատճառով նախկին փիլիսոփայական համակարգերից քննադատորեն պետք է ընտրել ճշմարտությունները։ Կուզենը պայքարել է մատերիալիզմի, հատկապես XVIII դարի ֆրանսիական մատերիալիզմի դեմ։ Թարգմանել է Պլատոնի, հրատարակել նրա, Պրոկլի, Պիեռ Աբելարի, Ռընե Դեկարտի և ուրիշների երկերը։ Ֆրանսիացի ընթերցողին ծանոթացրել է Կանտի, Շելինգի, Հեգելի փիլիսոփայությանը։ Կուզենի էկլեկտիկայի ազդեցությունը նկատվում է XIX դարի հայ փիլիսոփայության մեջ (Նահապետ Ռուսինյան, Ռ. Պերպերյան և ուրիշներ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Кузен Виктор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կուզեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 713)։ |