Վիկտոր Հովսեփյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Հակոբի Հովսեփյան (սեպտեմբերի 4, 1947, գյուղ Հեշտիա, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանում - օգոստոսի 27, 1996, գյուղ Հեշտիա), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1981), Վրաստանի և Հայաստանի Գրողների միությունների անդամ (1991)։
Վիկտոր Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1947[1] |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1996 (48 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի գրողների միություն |
Վիկտոր Հովսեփյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՎիկտոր Հովսեփյանը ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Հակոբ Հովսեփյանի և Մարիամ Գրաբսկայի (լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է) ընտանիքում։ Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Վանաձորի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 16 չափածո և արձակ ժողովածուների։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն։ Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների[2]։
Հիշատակ
խմբագրելՎիկտոր Հովսեփյանի անունով են կոչվել դպրոց Հեշտիայում և փողոց Նինոծմինդայում։ 1997 թվականին Հեշտիայում հիմնադրվել է Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանը։
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐ
խմբագրել- «Թափառող աստղեր», բանաստեղծություններ, «Սովետական գրող», Երևան, 1978։
- «Արևածաղկի գիշեր», բանաստեղծություններ, «Մերանի», Թբիլիսի, 1979։
- «Լուսապսակ», բանաստեղծություններ, պոեմ («Սիրտ նռան մեջ»), «Մերանի», Թբիլիսի, 1985։
- «Արևադարձ», բանաստեղծություններ, «Սովետական գրող», Երևան, 1986։
- «Չալ գոմեշի հեքիաթը», մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, «Արևիկ», Երևան, 1989։
- «Հոգետուն», արձակ բանաստեղծություններ, պոեմներ, «Մերանի», Թբիլիսի, 1990։
- «Ձևաթովում», բանաստեղծություններ, թարգմանություններ, «Արշալույս», Նինոծմինդա, 1993։
- «Ձուկն ու երիցուկը», մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, «Մերանի», Թբիլիսի, 1996։
- «Ութ իմաստունները», պոեմ, Ախալքալաքի, 1997։
- «Վարք զորականի», պոեմ, «Անահիտ», Երևան, 1997։
- «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը», վեպ (վիպասք), «Մծիգնոբարի», Թբիլիսի, 2013։
- «Երազի գունավոր ծիածանը», բանաստեղծություններ (անտիպ), պոեմներ, «Մծիգնոբարի», Թբիլիսի, 2014։
- «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ», մանակական բանաստեղծություններ, հեքիաթներ, պիես, «Վերնատուն», Թբիլիսի, 2018։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
խմբագրել- Виктор Овсепян, «Меланхоличный день» (Մելանխոլիկ օր), բանաստեղծություններ, հայերենից ռուսերեն թարգմանությունը՝ Գլան Օնանյանի, Գենադի Գրիգորևի, Նիկոլայ Ալեշկովի, «Արշալույս», Նինոծմինդա, 1993։
- Տերենտի Գրանելի, «Բանաստեղծություններ», վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2007։
- "დიალოგი პოეზიის ენით" - «Երկխոսություն քնարերգության լեզվով», Վիկտոր Հովսեփյան, բանաստեղծություններ, հայերենից վրացերեն թարգմանությունը՝ Գիվի Շահնազարի, Մաղվալա Գոնաշվիլու։ Տերենտի Գրանելի, բանաստեղծություններ, վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2020։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=11527
- ↑ «Վիկտոր Հովսեփյան». 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Հովսեփյան» հոդվածին։ |