Վինի Թուխը և Վագրը
Վինի Թուխը և Վագրը, մուլտիպիկացիոն ֆիլմ, հիմնված Վինի Թուխի մասին գրքերի վրա, գրված Ալան Ալեքսանդր Միլնի կողմից։ Այս մուլտֆիլմը երրորդ կարճամետրաժ ֆիլմն է Վինի Թուխի մասին, Ուոլթ Դիսնեյ ընկերություն թողարկմամբ։ 1975 թվականին նոմինացվելէ է «Օսկար»-ի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[1]։
Վինի Թուխը և Վագրը անգլ.՝ Winnie the Pooh and Tigger Too | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Հորինված երկիր | Disney's Winnie the Pooh universe? |
Շարքի մասն է | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Ռեժիսոր | Ջոն Լոունսբերի |
Սցենարիստ | Ալան Ալեքսանդր Միլն |
Հնչյունավորում | Ջունիոս Մեթյուս, Ջոն Ֆիլդլեր, Ստերլինգ Հոլոուեյ, Փոլ Ուինչելլ, Բարբարա Լադդի, Դորի Ուիթաքեր, Timothy Turner?, Քլինթ Հովարդ և Ռալֆ Ռայթ |
Պատմող | Սեբաստիան Կաբոտ |
Պրոդյուսեր | Վոլֆգանք Ռեյտերման |
Երաժշտություն | Բադի Բեյքեր և Ռոբերթ Շերման |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Buena Vista Home Entertainment |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 25 րոպե |
Շարք | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Թվական | 1974 և դեկտեմբերի 20, 1974 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Սյուժե
խմբագրելԹուխը գալիս է իր մտորումների վայրը։ Այստեղ նրա վրա է հարձակվում Վագրը, որն այնուհետև հարձակվում է Նապաստակի և Խոզուկի վրա։ Սա դառնում է նապաստակի վերջին կաթիլը։ Նա հրավիրում է ժողով և առաջարկում Վագրին տանել անտառում և հենց այդտեղ էլ կորցնել։ Հաջորդ օրը նրանք իրագործում են ծրագիրը։ Բայց այն բանից հետո, երբ Վագրը փախչում է, ընկերները մշտապես քայլում էին շրջապատում, բայց Նապաստակը հրաժարվում էր խոստովանել։ Թուխը առաջարկում է հետևյալը. քանի որ նրանք տուն են փնտրում, բայց փոս են գտնում, պետք է փնտրենփորձեն գտնել փոս, ապա կգտնեն տունը։ Նապաստակը այդ գաղափարը հիմար է համարում և հեռանում դեպի մառախուղը, որպեսզի գտնի փոսը, բայց մոլորվում է։ Խոզուկը և Վինին սպասում են նրան, բայց շատ ժամանակ է անցնում։ Թուխը որոշում է գնալ տուն, քանի որ զամյուղով մեղրը կանչում է նրա փորին։ Այս կերպ նրանց հաջողվում է դուրս գալ մառախուղից։ Այստեղ նրանց հանդիպում է Վագրը, որը հետո գնում է փնտրելու Նապաստակին։ Նապաստակը այդ ժամանակ վերջնականապես մոլորված էր և սկսել էր վախենալ պարզ ձայներից։ Բայց Վագրը նրան գտնում է (նա պնդում էր, որ «Վագրերըը երբեք չեն կորչում») և հանում նրան։
Դերերում
խմբագրել- Ստերլիգն Հոլոուեյ - Վինի Թուխ
- Սեբաստյան Կեբոտ - պատմող
- Ջոն Ֆիդլեր- Խոզուկ
- Պոլ Վինչել- Վագր
- Ջունիուս Մետյուս - Նապսատակ
- Հալ Սմիթ - Բու
- Կլինտ Հովարդ -Ռու
- Ռալֆ Ռալտ- Իա- Իա
- Հովարդ Մորիս - Սուսլիկ
- Ջոն Ուելսմլի - Քրիստոֆեր Ռոբին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The 47th Academy Awards (1975) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Винни-Пух, а с ним и Тигра!»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում