Վինսենթ Քլին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վինսենթ Քլին կամ Վինսենթ Քլայն (անգլ.՝ Vincent Klyn, հունիսի 30, 1960, Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի դերասան, ֆիլմերի պրոդյուսեր և նախկին պրոֆեսիոնալ սերֆեր։ Քլինի մասնակցությամբ առաջին և, հավանաբար, համեմատաբար հիշվող ֆիլմը եղել է 1989 թվականին նկարահանված «Կիբօրգ» ֆիլմը (Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ)։
Վինսենթ Քլին Vincent Klyn | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Օքլենդ, Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա ԱՄՆ |
Կրթություն | Աիեայի ավագ դպրոց |
Մասնագիտություն | Կինոդերասան, սերֆեր |
Աշխատանք | 1988-2004 |
Վաղ կյանքը
խմբագրելՔլինը ծնվել է 1960 թվականին՝ Նոր Զելանդիայում։ 8 տարեկան հասակում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Հոնոլուլու (Հավայան կղզիներ)։ Հավայիում Քլինն ավարտում է տեղի ավագ դպրոցներից մեկը և սկսում խորը կերպով զբաղվել սերֆինգով։ Արդեն 13 տարեկան հասակում նա սկսում է պրոֆեսիոնալ կերպով մասնակցել սերֆինգային մրցաշարերի։ Մասնակցել է Սերֆինգի համաշխարհային տուրին (World Wide Surf tour)՝ այդ ժամանակներում մտնելով 5 լավագույն սերֆերների ցուցակի մեջ։
Ֆիլմային կարիերան
խմբագրելՔլինը կատարում է ֆիլմային նորամուտը 1989 թվականին նկարահանված «Կիբօրգ» գիտաֆանտաստիկ և էքշն ժանրի ֆիլմում՝ կերտելով գլխավոր բացասական հերոսին՝ Ֆենդեր Տրեմոլո անվամբ։ Քլինն ընտրվել էր ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Փյունի կողմից, ով մի առիթով տեսել էր նրա սերֆինգային ցուցադրումները և պինդ ֆիզիկական կազմվածքի և խորաթափանց հայացքի համար հենց նրան վստահել գլխավոր բացասական դերը։
Քլինը կատարել է էպիզոդիկ դերեր մի շարք այնպիսի սերֆինգային ֆիլմերում, ինչպիսիք են «Կարմիր սերֆերը» (Ջորջ Քլունիի մասնակցությամբ) և «Ալիքի բարձունքին» (Կիանու Ռիվզի և Պատրիկ Սուեյզիի մասնակցությամբ), սակայն կրկին ստանում է գլխավոր դեր «Գանգստերների երկիրը» ֆիլմում (2000)։ Այնուամենայնիվ Քլինը իր ֆիլմացանակի զգալի մասի դերերն ստացել է Ալբերտ Փյունի նկարահանած ֆիլմերում. «Արյունալի մարտ», «Քիքբռնցքամարտիկը 2», «Տիկնիկ մարդը», «Նեմեսիս», «Պոռթկում», «Ասպետները», «Խորտակվող անձնակազմը», «Ոստիկանասպանը», «Քաղաքային սպառնալիքը» և «Մաքս Հեյվոք. Վիշապի անեծքը»։
Քլինը խաղացել է նաև 90-ականների և վաղ 2000-ականների հայտնի «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում (գլխավոր դերերում՝ Պամելա Անդերսոն և Դեյվիդ Հասելհոֆ)։
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրական տվյալներ(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
- «Սերֆինգի ժամանակն է, Լ. Ա.» - Վինս Կլայն (վիդեո հարցազրույց)(անգլ.)