Վիստավիշտե (չեխ․՝ Výstaviště), պատմական ցուցահանդեսային համալիր Պրահայում, որը կառուցվել է 1891 թվականին։ Համալիրը գտնվում է մետրոյի «Նադրաժի Գոլեշովիցե» կայարանի մոտ (գիծ C), Ստրոմովկա զբոսայգուց, Պրահայի աստղացուցարանից, Լունա-պարկից և «Տիպսպորտ Արենայից» քիչ հեռու։ Համալիրի հիմնական շենքը Արդյունաբերական պալատն է, բացի այդ, համալիրը ներառում է Կրժիժիկովյան շատրվանները, Ազգային թանգարանի Լապիդարիումը (վիմագիր արձանագրությունների ցուցադրություն), World of the Oceans օվկիանարիումը, «Գոյա մյուզիք հոլ» թատրոնի բրգաձև շենքը, ինչպես նաև Չեխիայում խոշորագույն գեղանկարը՝ «Լիպանի ճակատամարտ» համայնապատկերը։

Վիստավիշտե
չեխ․՝ výstaviště[1]
Տեսակկոնֆերանսների կենտրոն, շինությունների համալիր, միջոցառման անցկացման վայր և fair ground?
Երկիր Չեխիա
ՏեղագրությունԲուբենեչ և Պրահա 7
ՓողոցՎիստավիշտե փողոց[1]
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
ՍպասարկողVýstaviště Praha?
Ժառանգության կարգավիճակՉեխիայի մշակույթի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն

խմբագրել
 
Վիստավիշտեի պատկերանշանը

Համալիրը կառուցվել է 1891 թվականի հոբելյանական համաշխարհային ցուցահանդեսի համար` Ֆրեդերիկ Մյունցբերգերի և Ֆրանսիս Մյունխհաուզենի նախագծով[2]։ Նախագծի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Արդյունաբերական պալատի շենքն ամբողջությամբ կառուցված է չեխական երկաթից[3]։ Ցուցահանդեսի ընթացքում (մայիսի 15-ից հոկտեմբերի 18-ը) Վիստավիշտեն այցելել է շուրջ 2,5 միլիոն մարդ։

Համալիրի տարածքը 36 հա է[4]։ Չեխոսլովակիայի տարիներին Արդյունաբերական պալատում տեղակայված էր Համագումարների պալատը, իսկ ամբողջ համալիրը կոչվում էր «Յուլիուս Ֆուչիկի անվան մշակույթի և հանգստի զբոսայգի»[5]։

Համալիրի կարևոր տեսարժան վայրը՝ Կրժիժիկովյան «երգող» շատրվանները, երկար ժամանակ չեն գործել, բայց վերականգնվել են 1990-ական թվականներին։ 2005 թվականին դրանք կրկին փակվեցին, իսկ 2015 թվականին, վերականգնումից հետո, կրկին բացվեցին այցելուների համար[6]։

2015 թվականի հունվարի 1-ից համալիրն անցել է քաղաքային ընկերության կառավարման տակ, որի խնդիրն է վերակենդանացնել և վերականգնել համալիրը։ Վիստավիշտեում ցուցահանդեսների հիմնական կազմակերպիչը Incheba Praha մասնավոր ընկերությունն է[7]։

Հրդեհներ

խմբագրել

Վիստավիշտեն այրվել է երեք անգամ.

  • 1991 թվականի հոկտեմբերի 25-ին, էլեկտրական սարքավորումների հետ անզգույշ վարվելու հետևանքով, ամբողջությամբ այրվել է Բրյուսելյան տաղավարը։
  • 2005 թվականի նոյեմբերի 12-ին ամբողջությամբ այրվել է «Գլոբուս» թատրոնը՝ Լոնդոնյան համանուն թատրոնի փայտե կրկնօրինակը, որը կառուցվել էր նրանից վեց տարի վաղ։
  • 2008 թվականի հոկտեմբերի 16-ին էլեկտրական սալիկի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է Արդյունաբերական պալատի ձախ թևը[8]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Památkový katalog NPÚ
  2. Pražská informační služba (2008 թ․ փետրվարի 29). «Průmyslový palác». Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Анна Рапопорт; Анастасия Ждановская Чешская республика. — ЛитРес, 2015. — С. 110—. — ISBN 978-5-457-43848-4
  4. Newbalkan.com. «Výstaviště Praha Holešovice». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Выставочный комплекс Выставиште Прага: основные объекты и фото». euro-provodnik.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
  6. Влада Маршева (2015 թ․ հունիսի 30). «Фонтаны перед пражским комплексом «Выставиште» снова работают» (ռուսերեն). 420on.cz. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  7. «Dentální Veletrh - 26. - 28.9.2019 - Výstaviště Praha Holešovice». Dentální Veletrh - 26. - 28.9.2019 - Výstaviště Praha Holešovice. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
  8. Пожар в Промышленном дворце

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիստավիշտե» հոդվածին։