Վիտալի Բազին
Վիտալի Վասիլևիչ Բազին (ռուս.՝ Вита́лий Васи́льевич Ба́зин, դեկտեմբերի 21, 1947, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 20, 2010, Տուլա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1998)[1]։
Վիտալի Բազին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1947 |
Ծննդավայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2010 (62 տարեկան) |
Մահվան վայր | Տուլա, Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎիտալի Բազինը ծնվել է Կազանում 1947 թվականի դեկտեմբերի 21-ին։ 1970 թվականին ավարտել է Ա. Վ. Լունաչարսկու անվան ԳԻՏԻՍ-ը՝ «Թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտությամբ, Վ. Պ. Օստալսկու դասընթացը։ 1970 թվականին դառնում է Տուլայի դրամատիկական թատրոնի դերասան։ 1995-2007 թվականներին եղել է Յարոսլավլի թատերական ինստիտուտի Տուլայի մասնաճյուղում, դասավանդել է թատերական վարպետություն։
Մահ
խմբագրել2010 թվականի դեկտեմբերի 10-ին նրան գտել են կախված Տուլայի իր բնակարանում[2]։ Դերասանը տառապում էր ուռուցքով, որն էլ նախնական վարկածով դարձել էր ինքնասպանության պատճառ։ Բնակարանում գտել են մահվանից առաջ գրված երկտողը[3]։ Դերասանը թաղված է քաղաքային գերեզմանատանը։
Ստեղծագործություն
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրել- 1971 թվական - Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» - Վոժեվատով
- 1974 թվական - «Բնավորություններ» - Խուդյակով
- 1985 թվական - «Սեզոնի մոդելները» - Ֆունտիկով
- 1987 թվական - Անտոն Չեխովի« Քեռի Վանյա» - Վոյնիցկի
- 1992 թվական- Ալեքսանդր Օստրովսկու «Անտառը» - Նեսչաստլիվցեվ
- 1993 թվական - «Անվանակոչությունը հենակների վրա» - Տիմոֆեյ
- 1999 թվական - «Ստորաքարշը» - Մուրոմսկի
- 2002 թվական - Պ. Գլադիլինա «Աթենքյան գիշերներ» - Բորիս Օլեգովիչ
- 2003 թվական - «Քննությունը վարում է միսս Պայպերը» - Հարրի Բակստեր
- 2003 թվական - Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» - Կոչկարյով
- 2006 թվական - «Նիկիտայի կրքերը» - Պյոտր
- 2007 թվական - Ֆեոդոր Դոստոևսկու «Նվաստացվածներն ու անարգվածները» - Երեմիա Սմիթ
- 2009 թվական - Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» - Սենատոր
- 2009 թվական - Ա. Ի. Սումբատով-Յոիժինի «Բազեները և ագռավները» - Բերկուտովսկի
Ֆիլմագրություն
խմբագրել- 1969 թվական - «Կարմիր ագիտատոր Տրոֆիմ Գլուշկով » - Տրոֆիմ Գլուշկով
- 1972 թվական - «Ալկիոն» - պարտիզան
- 1973 թվական - «Հավորժական կանչ» - Մաքսիմ Նազարով
- 1974 թվական - «Բոց» - Անտոն
- 1983 թվական - «Նիկոֆոր Բուբնովի երջանկությունը»
- 1985 թվական - «Իմ թանկագին » - Վասիլի
- 1986 թվական - «ինչ որ տեղ որոտում է պատերազմը» - ֆեդյա
- 1988 թվական - «Խաղաղություն պատերազմից հետո»
- 1992 թվական - «Գեներալ»
- 2006 թվական - «Վերջին խոստովանություն»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Награждён указом президента России № 80 от 26 января 1998 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «В Туле найден мертвым народный артист России Виталий Базин». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Народный артист России Виталий Базин повесился накануне своего 63-летия. РИА Новости. 20/12/2010.