Վիտովտ, Վիտաուտաս (բելառուս․՝ Вітаўт Кейстутавіч (Vitaŭt Kiejstutavič), լեհ.՝ Witold Kiejstutowicz, մոտ 1350[1], Հին Տրակայ, Տրակայի շրջան, Լիտվա - հոկտեմբերի 27, 1430, Վիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն), Լիտվիայի մեծ իշխան (1392 թվականից)։ Լեհ-լիտվունիայից (1385) հետո, հենվելով Լիտվայի ռուսական մարզերում բնակվող լիտվական և ռուսական բոյարների վրա, պայքարել է Լիտվայի անկախության համար և կարողացել է լեհական թագավոր Յագայլոյից ստանալ Լիտվիայի մեծ իշխանությունը՝ փոխարքայի իրավունքով։ Երիցս ներխուժել է Մոսկովյան իշխանության սահմանները, զավթել է Սմոլենսկը։ Վիտովտի օրոք լիտվական տիրույթները հասել են մինչև Օկայի և Մոժայսկի վերին հոսանքները։ Վիտովտը թաթարներից զավթել է Հարավային Պոդոլիեն և ընդարձակել իր տիրույթները մինչև Սև ծով։ Գրյունվալդի ճակատամարտում (Յագայլոյի հետ) ջախջախել է գերմանական ասպետներին։ Նպաստել է լիտվական բոյարների ուժեղացմանը։

Վիտովտ
Ծնվել է՝մոտ 1350[1]
ԾննդավայրՀին Տրակայ, Տրակայի շրջան, Լիտվա
Մահացել է՝հոկտեմբերի 27, 1430
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն
Սուրբ Ստանիսլավի տաճար
ՏոհմԴեդենինովիչներ
քաղաքական գործիչ
ՀայրԿեստուտիս[1][2][3]
ՄայրBirutė?[1]
ԵրեխաներSophia of Lithuania?[3][4]
Հավատքքրիստոնեություն և հեթանոսություն

Վիտովտի անունն է կրում Կաունասի համալսարանը։ Մինսկի փրփրուն գինիների գործարանը թողարկում է «Իշխան Վիտովտ» փրփրուն վարդագույն գինի[5][6][7]։

Կերպարը արվեստում

խմբագրել

Կերպարվեստում

խմբագրել

Լիտվայի կառավարության պատվերով Մստիսլավ Դոբուժինսկին ստեղծել է իշխան Վիտովտի դիմանկարը[8]։

Թատրոնում

խմբագրել

Կոմպոզիտոր Վյաչեսլավ Կուզնեցովը հորինել է «Վիտովտ» բալետը, որը 2013 թվականին բեմադրվել է Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնում[9]։

Գրականության մեջ

խմբագրել

Միջնադարյան բանաստեղծ Նիկոլայ Գուսովսկին «Երգ զուբրի մասին» պոեմում պատկերել է Վիտովտին՝ որպես օրինակելի առաջնորդի, ոսկեդարի առասպելական իշխանի[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 А. Э. Витовт (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIа. — С. 574—576.
  2. Витовт (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 6. — С. 418—420.
  3. 3,0 3,1 Kniaziowie litewsko-ruscy od końca czternastego wieku (польск.) / J. WolffWarszawa: 1895. — P. 160.
  4. Василий, имена великих московских князей (ռուս.) // Варлен — Венглейн (БСЭ1) — 1928. — Т. 9. — С. 50.
  5. ЁЛКИ-ПАЛКИ - 2. Радости жизни. №50 (417) 29 декабря 2003 г.. БелГазета. Новости Беларуси. Белорусские новости
  6. «Минский завод игристых вин приступает к розливу нового элитного шампанского | Интерфакс-Запад: новости Беларуси и мира». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «"Король вин", покоривший республику | Интерфакс-Запад: новости Беларуси и мира». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Горный Сергей. «Витовт» М. В. Добужинского // Наше эхо. —Каунас, 1931. — № 698. Архивировано из первоисточника 14 Օգոստոսի 2017.
  9. Бунцэвіч Н. Балет «Вітаўт»: Вітаміны перамогі ці поўны аўт?// Беларуская думка. — 2013, ноябрь, № 11.
  10. Мікульскі Ю. Князь Вітаўт Вачыма нашых продкаў// Беларуская думка. — 2012. — № 5.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտովտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 468