Վիրջիլ Գեորգիու
Վիրջիլ Գեորգիու (ռումիներեն՝ Virgil Gheorghiu, մարտի 22, 1903, Նյամց, Ռումինիա - մարտի 7, 1977[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ։
Վիրջիլ Գեորգիու | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1903 Նյամց, Ռումինիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 7, 1977[1] (73 տարեկան) Բուխարեստ, Ռումինիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, դաշնակահար, երաժշտագետ, երաժշտական քննադատ, կոմպոզիտոր և piano teacher |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան (1926) և Փարիզի երգիչների դպրոց (1932) |
Կենսագրություն
խմբագրել1926 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան, կատարելագործվել՝ Վիեննայում և Փարիզում։ Բուխարեստի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում (ԽՍՀՄ-ում՝ 1958, 1967)։
Գրել է սիմֆոնիկ (Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 1950, Օրատորիա, 1956) և կամերային (Սյուիտ ջութակի և դաշնամուրի համար, 1959 թ., Կապրիչչո կլառնետի և դաշնամուրի համար, 1964) ստեղծագործություններ, երաժշտագիտական աշխատություններ։ Գեորգիուի բանաստեղծությունների ժողովածուներից են «Քնած անտառը» (1943 թ.), «Պոեմներ» (1956 թ.), «Բանաստեղծություններ» (1968 թ.)։
Հանդես է եկել նաև հայ կոմպոզիտորների գործերի կատարմամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 17)։ |