«Ազատ խոսքի վիքիհավաքն» իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող «Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ատելության խոսքի և դրա դրսևորումների վերաբերյալ՝ հասարակության լայն զանգվածին հայերենով ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով։ Հաշվի առնելով ատելության խոսքի վերաբերյալ հայերենով թեմատիկ նյութերի սակավությունը՝ ծրագրի իրականացման կարևորությունն առավել նշանակալի է դառնում։
Հավաքի շրջանակներում Հայերեն Վիքիպեդիայում իրենց առաջին քայլերը կատարող մասնակիցները հմուտ խմբագիրների հետ համատեղ Հայերեն Վիքիպեդիան կհարստացնեն ատելության խոսքին, խտրականության ձևերին և այլ հարակից ոլորտներին նվիրված բովանդակալից հոդվածներով։
Ծրագրի շնորհիվ ատելության խոսքի, խտրականության և այլ հարակից թեմաների մասին հանրային իրազեկվածության մակարդակը զգալիորեն կբարձրացրանա, ինչն իր հերթին շատ ավելի արդյունավետ կդարձնի ատելության խոսքի դեմ պայքարը։
|