Վիքինախագիծ:Երիտասարդ կենսագիր (փուլ 1)
ՆԱԽԱԳԾԻ ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | Գրողներ | Նկարիչներ | Երգիչներ, խմբեր | Դերասաններ | Մարզիկներ | Ֆուտբոլիստներ | Այլ | ՄԱՍՆԱ- ԿԻՑՆԵՐ |
«Երիտասարդ կենսագիր» նախագիծը մրցութային է։ Այն նախատեսված է միայն «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար։ Վիքիակումբների անդամ չհանդիսացող մասնակիցներին խնդրում ենք այս նախագծի ցանկերից հոդվածներ չընտրել։
- Ինչո՞ւ «Երիտասարդ կենսագիր»․ Այս նախագծի շրջանակներում ակումբների անդամները Վիքիպեդիայի այլալեզու բաժիններից թարգմանելու են անվանի անձանց կենսագրություններ։
- Ինչպե՞ս աշխատել այս էջում․ անհրաժեշտ է մտնել ցանկերով էջերից որևէ մեկը, ընտրել նախընտրելի հոդվածը, անպայման ստորագրել հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում և սկսել թարգմանել։ Հոդվածը ստեղծեք միայն այն վերնագրով, որը գրված է ցանկում, ինքնուրույն վերնագրեր մի՛ դրեք։ Թարգմանությունը կատարեք սեփական գիտելիքներով։ Գուգլի, Յանդեքսի և էլեկտրոնային այլ թարգմանիչներից մի՛ օգտվեք, քանի որ նման հոդվածներն արագ ջնջվելու են։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք ակումբի համակարգողի հետ։ Թարգմանելուց հետո հոդվածն անպայման վիքիֆիկացրեք, հրապարակելուց հետո չմոռանաք այն կապել այլ լեզուների հետ, տեղադրել կատեգորիաները, իսկ քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրել {{ԹՀ||}} և {{ԵԿ}} կաղապարները։ Հոդվածը հրապարակելուց հետո, այդ հոդվածի վերնագիրը պետք է ավելացնել «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում՝ ստեղծողի մասնակցային անվան տակ։
Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։
- Մրցույթի պայմանները
«Երիտասարդ կենսագիր» նախագծի մրցույթը բաղկացած է 5 փուլից։ Յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Բոլոր 5 փուլերի արդյունքներով լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցը կարժանանա «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ նվերին։
Գնահատվելու են հոդվածի թարգմանության և վիքիֆիկացման որակը, ինչպես նաև հոդվածի ծավալը բայթերով (արհեստականորեն ավելացված ծավալը հաշվի չի առնվելու)։ Սա նշանակում է, որ եթե հոդվածն ունեցավ մեծ ծավալ, բայց թարգմանության և/կամ վիքիֆիկացման որակը եղավ ցածր, այն գնահատվելու է ցածր։ Գնահատվելու են միայն այս նախագծի ցանկերից ընտրված և «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում ավելացված հոդվածները։ Ցանկերն ըստ անհրաժեշտության թարմացվելու են։
Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է անգլերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել ռուսերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ և հոդվածը պիտակված չէ։
Նախագծի քննարկման էջում կարող եք տալ նախագծի վերաբերյալ հարցեր։
Ուշադրություն․ մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք տվյալ փուլի ընթացքում ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 100.000 բայթից ավելի է։
- Փուլերի ժամանակացույց
- 1-ին փուլ՝ փետրվարի 1-28
- 2-րդ փուլ՝ մարտի 1-31
- 3-րդ փուլ՝ ապրիլի 1-30
- 4-րդ փուլ՝ մայիսի 1-31
- 5-րդ փուլ՝ հունիսի 1-30
Հաճելի և արդյունավետ խմբագրումներ, սիրելի՛ ակումբականներ։