Վիքին սիրում է կենսունակ ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» համաշխարհային քարոզարշավը:
Օգոստոսի 1-ից «Վիքիմեդիա Հայաստանը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համատեղ մրցույթ-նախագծով միացել է համաշխարհային նախաձեռնությանը։ Նախագիծը կունենա երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։
- Լուսանկարը պետք է վերբեռնել Վիքիպահեստում, Creative Commons BY-SA 4.0 կամ ավելի բաց արտոնագրով։ Լուսանկարը վերբեռնելու համար պետք է ՀՀ ՈՆՄԺ արժեքներ էջում ՈՆՄԺ արժեքի տողում սեղմել «Լուսանկար վերբեռնել» ակտիվ տողը։
- Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է առնվազն ունենան լուսանկարում պատկերված անձանց կամ կազմակերպությունների համաձայնությունը․ ընտրեք թույլտվությունը վերբեռնման էջի ներքևում գտնվող բացվող տողերով պատուհանից։
- Լուսանկարը կարող է արված լինել ցանկացած ժամանակ, բայց պետք է վերբեռնել օգոստոսի 1-ից սեպտեմբերի 15-ը:
- Լուսանկարը պետք է նկարած լինի մրցույթի մասնակիցը։
- Մասնակիցը համաձայնվում է վիքիհարթակում գրանցվելիս տալ իր էլ.փոստի հասցեն, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել, եթե նա հաղթի:
- Կազմակերպիչները, ժյուրիի անդամները, անձնակազմը և խորհրդի անդամները չեն կարող մրցույթի միջոցով մրցանակներ շահել կամ մասնակցել միջազգային մրցույթին:
Ընտրված լավագույն 5 լուսանկարը կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի համակարգողների խմբին։
«Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» նախագծի խմբագրական մրցույթի նպատակը հայկական մշակույթում ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայերեն Վիքիպեդիայում և այլ վիքինախագծերում նյութերի ավելացումը, տեղեկության տարածումն ու ժողովրդականացումն է։
Բոլոր ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կարող եք գտնել ՀՀ ՈՆՄԺ արժեքների ցանկում։
Խմբագրական նախագիծը կավարտվի 2023 թվականի տարեվերջին։
Կարևոր է․ |
և՛ խմբագրական, և՛ լուսանկարչական մրցույթների մասնակիցների գրանցումը այս էջում ըստ բաժինների։
|
|
|