Վիքիպեդիայի պատկերանիշ
Վիքիպեդիայի պատկերանիշ, Վիքիպեդիա համացանցային հանրագիտարանի պաշտոնական պատկերանշանն է։
Նկարագրություն
խմբագրելՆշանն իրենից ներկայացնում է գունդ, որի տակ բաժնի լեզվով գրված են «ՎԻՔԻՊԵԴԻԱ» և «Ազատ հանրագիտարան» արտահայտությունները։ Գունդն իր վերին մասում անավարտ է, և կազմված է յուրաքանչյուրի վրա որևէ գրային համակարգի մեկական նշանով փազլների հատիկներից։
Ստեղծման պատմությունը
խմբագրելՎիքիպեդիայի առաջին պատկերանիշի համար 2001 թվականի հունվարի 15-ին Ջիմմի Ուելսն օգտագործել է Միացյալ Նահանգների դրոշը։ Ավելի ուշ նրան փոխարինել է Բյորն Սթեմսեդի առաջարկած նշանը Լյուիս Քերոլի «Եվկլիդեսը և իր այսօրվա մրցակիցները» աշխատությունից վերցրած տեքստի պատկերով, որը հնարավոր էր կարդալ մասնակիորեն։
Դրանից հետո եղան նոր առաջարկներ, ընդունվեց նոր նշան՝ նույնպես անգլերեն, այս անգամ այլ տեքստով։ 2003 թվականին հայտարարվեց նոր տարբերանշանի մրցույթ, որի հաղթող ճանաչվեց Փոլ Սթենսիֆերի մշակած նշանը։ Այն իրենից ներկայացնում էր տարբեր գույնի փազլներից հավաքած և տարբեր լեզուներով գրություններով գլոբուս։ Ներկայումս գործածվող անգույն նշանն ստեղծել է Դեյվիդ Ֆրիդլենդը 2005 թվականին[1]։
Գրերը
խմբագրելՊատկերանիշի երևացող մասի ձախ կողմի ամենավերևում հայկական այբուբենի «վեվ» տառն է։ Փազլի հատիկների տեսքով մյուս մասերում տարբեր գրական համակարգերի գրեր են, որոնք համապատասխանում են անգլերենում տառի արտասանությանը։ Կյուրեղյան գրերի դեպքում բերված է И (ի) տառը, քանի որ կյուրեղյան В-ի (վե) նման կա լատինական այլ տառ։ Նույն պատճառով հունական գրերը ներկայացված են Ω տառով։
Հայկական «վէվ» [2] | |||
Քհմերական |
Կատականա |
Եթովպական | |
Բենգալական |
Հունական «օմեգա» |
Լատինական «դուբլ վէ» |
Արաբական |
Դևանգարի |
Չինական |
Կիւրեղյան «ի» |
հանգըլ |
Վրացական «վին» |
Կաննադա |
Եբրայական «վավ» |
Թայական |
Տիբեթական |
Թամիլյան |
Տարբերակները
խմբագրելՏարբեր ժամանակներում գործածված նշանները՝
Երկրորդ պատկերանիշը 2001-2003 թվականներին |
Փոլ Սթենսիֆերի տարբերակը |
2003 թվականի ֆրանսերեն Վիքիպեդիայի նշանը |
Պատկերանիշի տեսքը տարբեր դիրքերից
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Cohen N. (207-06-25). «Some Errors Defy Fixes: A Typo in Wikipedia's Logo Fractures the Sanskrit». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Մինչև 2007 թ. այդ տեղում եղել է Ւ (վյուն) տառը
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիքիպեդիայի պատկերանիշ կատեգորիայում։ |