Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2019/Omicroñ'R
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Բովանդակություն
Ինքնառաջադրվում եմ որպես Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորի թեկնածու։ Նպատակ ունեմ ադմինական դրոշակն օգտագործել Վիքիպեդիայի համայնքային հարաբերությունների և կառուցողական քննարկումների կայունացման, կանոնակարգային հարաբերությունների գերակայության հաստատման, ինչպես նաև ինստիտուցիոնալ մեխանիզմների կիրառելության համար։
Տեղեկություն մասնակցի մասին
խմբագրելԸնդհանուր | Omicroñ'R (քննարկում • ներդրում • մատյաններ • արգելափակել) |
---|---|
Խմբագրումների քանակը | Ընդհանուր՝ 38,546 |
Ստեղծած հոդվածների թիվը | 2,795 |
Առաջին խմբագրման օրը | փետրվարի 13, 2015 |
Քվեարկության ժամկետները | 12.06.2019-12.07.2019 |
Մեկնաբանություններ
խմբագրելՈվ է կարող քվեարկել
խմբագրելՔվեարկությանը մասնակցելու համար, քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.
- 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
- Նվազագույնը 1000 գործողություն, որից 500-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 2000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
- Վերջին մեկ ամսում 33 գործողություն, վերջին ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում ամսական նվազագույնը մեկ գործողություն
- Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:
Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:
Ինչպես նաև ադմինների իրավունքների հեռացման դեպքում նույն պայմանները գործեն, ինչ ընտրության դեպքում, այսինքն նվազագույնը 7 կողմ ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Իսկ քվեարկության ժամկետը հավասար է հարցման ժամկետին՝ 1 ամիս:
- Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քվեարկության ժամկետը երկարաձգել:
- Ադմինիստրատորի նոր թեկնածուի առաջադրման կամ կարգավիճակի հեռացման հայտի մասին անպայման անհրաժեշտ է տեղեկացնել խորհրդարանում՝ բացմանը օրը:
Կողմ
խմբագրելԴեմ
խմբագրել- Դեմ։ Omicroñ'R մասնակցին ես ճանաչում եմ վաղուց ու գիտեմ որպես բարի, օգնող, խելացի ու պարտաճանաչ խմբագրի։ Omicroñ'R ջան, ես քեզ շատ եմ հարգում ու գնահատում։ Բայց ես քո ադմինության հայտը և դրան նախորդող մի շարք քայլեր դիտարկում եմ որպես ըմբոստություն՝ քո վերջին արգելափակման և դրան հաջորդող դեպքերի հետ կապված։ Իմ կարծիքով, դու ամեն ինչ շատ ես անձնական ընդունում, որը ապագա ադմինին խանգարող փաստ է։ Ինչպես այստեղ գրածիցդ հասկանում եմ, քո ինքնառաջադրվելը զուտ ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու համար է։ Ցավում ու ափսոսում եմ դրա համար։ Ու խնդրում եմ քեզ, հնարավորության դեպքում, այդպես չշարունակել։ Հուսով եմ սրանով ապստամբելու ցանկությունդ ավելի չի մեծանա ու իմ հանդեպ էլ չես չարանա․ ես այլ դեպքերում երևի կողմ կքվեարկեի, բայց ոչ հիմա, երբ իմ կարծիքով տեսնում եմ դիմելու հիմնական դրդապատճառը։ --Emptyfear (քննարկում) 16:59, 12 Հունիսի 2019 (UTC)
Ձեռնպահ
խմբագրել- Ձեռնպահ Կուզենայի ի դեմս նրա ակտիվ ադմին ունենայինք, սակայն մասնակիցը լիազորությունները ստանալու դիմումի մեջ նշել է նպատակներ, որոնք կարող է անել նաև ադմին չլինելով։ Բացի այդ, ունեմ մտավախություն, որ մասնակիցն առաջիկայում հնարավոր է չկարողանա պահել ակտիվությունը (օբյեկտիվ պատճառներով)։ Այս պահին՝ ձեռնպահ։ --Ավետիսյան91 (քննարկում) 06:46, 13 Հունիսի 2019 (UTC)
Հարցեր թեկնածուին
խմբագրելՍտանդարտ
խմբագրել- Ադմինիստրատորի պարտականություններից որո՞նք եք հիմնականում պատրաստվում կատարել:
- կանոնակարգային սկզբունքների և հարաբերությունների գերակայության հաստատումը, քանի որ ներհամայնքային շրջանակներում հարաբերությունները պետք է լինեն իրավաչափ։
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր ներդրումը Վիքիպեդիայում:
- չեզոք գնահատական տալ չեմ կարող։
- Ունեցե՞լ եք կոնֆլիկտներ Վիքիպեդիայի այլ մասնակիցների հետ: Եթե այո, ապա ինչպես եք դուք դրանք լուծել և ինչպես եք պատրաստվում դա անել այսուհետև:
- Կոնֆլիկտներն այսօրինակ հարթությունում անխուսափելի են։ Կոնֆլիկտներ եղել են խմբագրելուս առաջին իսկ օրվանից սկսած, թեպետ և հիմնականում ավարտվել են երկխոսության և քննարկումների ճանապարհով։ Կարծում եմ, որ խնդիրների լուծման գլխավոր ուղին կանոնակարգային սկզբունքների և դրույթների պահպանությունն է, ինչպես նաև սեփական դիսպոզիցիայի գիտակցումը։
- Եղե՞լ եք երբևէ արգելափակված: Եթե այո, ապա ի՞նչ պատճառով: (արգելափակումների մատյան)
- այո, եղել եմ բավականին անգամներ, որոշ դեպքերում՝ արգելափակող մասնակիցը գործողություններս կասեցրել է կանոնակարգի խախտմամբ և առանց որևէ իրավարար հիմքի։
- Ծանո՞թ եք Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցներից որևէ մեկին իրական կյանքում:
- ծանոթ եմ ակտիվ մասնակիցներից շատերին։
- Ունե՞ք ադմինիստրատորական փորձ այլ ռեսուրսներում (Ինչպես ֆորումի մոդերատորի, այդպես էլ վիքինախագծի ադմինիստրատորի դերում):
- ոչ։
Այլ հարցեր
խմբագրելՀարգելի Omicroñ'R, կարող եք մանրամասնել ի՞նչ է նշանակում «կանոնակարգային սկզբունքների և հարաբերությունների գերակայության հաստատումը, քանի որ ներհամայնքային շրջանակներում հարաբերությունները պետք է լինեն իրավաչափ։» և ինչու է պետք ադմինի դրոշակը այս գործընթացում:--Սամվելքննարկում 12:43, 28 Հունիսի 2019 (UTC)
Արդյունք
խմբագրելԿողմ | Դեմ | Ձեռնպահ | «Կողմ» ձայների թիվը | |||
---|---|---|---|---|---|---|
0 | 1 | 1 | 0 % | |||
Իրավունքները տրված չեն. 7 ձայն հավաքված չէ | ||||||
| ||||||
Նորընտիր ադմինիստրատորին պետք է նշել հետևյալ էջերում.
|
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։