Փետրվար ամսվա օրերը
Փետրվարի 1
Հովհաննես Քաջազնունի
1411 թ. – ավարտվեց պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։
1868 թ. – ծնվել է Հովհաննես Քաջազնունին , հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասի սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ (մահ. 1938 թ.)։
1896 թ. – կայացավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։
1901 թ. – ծնվել է Քլարկ Գեյբլը , ամերիկացի դերասան, 1930-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը (մահ. 1960 թ.)
1944 թ. – մահացել է Ֆրեյդուն Աղալյանը , հայ ճարտարապետ (ծն. 1872 թ.)։
1945 թ. – մահացել է Յոհան Հայզինգան , հոլանդացի փիլիսոփա , պատմաբան, մշակույթի տեսաբան, (ծն. 1876 թ.)։
1954 թ. – ծնվել է Միքայել Ապրեսյանը , Արցախյան ազատամարտի հերոս, «Արցախ» գնդի հրամանատար (մահ. 2012 թ.)։
2003 թ. – թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ -ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։
2008 թ. – Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։
2012 թ. – Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 70-ից ավելի մարդ։
Փետրվարի 2
խորհրդային զինվորները գրոհի ժամանակ
1709 թ. – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց վերցրեցին նավաստի Ալեքսանդր Սելկիրկին, նա հանդիսացավ Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։
1848 թ. – ավարտվեց Ամերիկա-մեքսիկական պատերազմը , ԱՄՆ -ն լիակատար հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ։
1882 թ. – ծնվել է Ջեյմս Ջոյսը , իռլանդացի գրող (մահ. 1941 թ.)։
1885 թ. – ծնվել է Կոստան Զարյանը , հայ նշանավոր գրող (մահ. 1969 թ.)։
1905 թ. – ծնվել է Այն Ռանդը , ամերիկացի փիլիսոփա և վիպասան, օբյեկտիվիզմի հիմնադիրներից մեկը (մահ. 1982 թ.)։
1921 թ. – ծնվել է Միհրան Երկաթը , հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1986 թ.)։
1943 թ. – փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը , Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը։
1970 թ. – մահացել է Բերտրան Ռասելը , անգլիացի մաթեմատիկոս , փիլիսոփա և հասարակական գործիչ (ծն. 1872 թ.)։
1977 թ. – ծնվել է Շակիրան , կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր։
Փետրվարի 3
Յոհան Գուտենբերգի տպագրած Աստվածաշունչը
Փետրվարի 5
Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը, Մերի Փիքֆորդը, Չառլի Չապլինը և Դուգլաս Ֆերբենքսը «United Artists» ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր ստորագրելիս
1879 թ. – ծնվել է Հովհաննես Ադամյանը , հայ ճարտարագետ և գյուտարար , գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարը (մահ. 1932 թ.):
1880 թ. – Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում ահաբեկչական պայթյուն տեղի ունեցավ, մահացավ 11 մարդ, ևս 56-ը վիրավորվեցին:
1919 թ. – Չառլի Չապլինը , Դուգլաս Ֆերբենքսը , Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծեցին «United Artists » կինոընկերությունը:
1957 թ. – ծնվել է Ֆլորա Մարտիրոսյանը , հայ ճանաչված ժողովրդական երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 2012 թ.):
1985 թ. – ծնվել է Կրիշտիանու Ռոնալդուն , պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ :
1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում , Կուբաթլուում , Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:
2003 թ. – Հայաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:
Փետրվարի 6
Ռոնալդ Ռեյգան
1537 թ. – ծնվել է Տոյոտոմի Հիդեյոսին , ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մահ. 1598 թ.)։
1643 թ. – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեխումբը։
1788 թ. – Մասաչուսեթսը դարձավ ԱՄՆ -ի 6-րդ նահանգը։
1813 թ. – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան ։
1819 թ. – հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը ։
1911 թ. – ծնվել է Ռոնալդ Ռեյգանը , ԱՄՆ-ի 40-րդ նախագահը (մահ. 2004 թ.)։
1958 թ. – Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ։
1933 թ. – Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C։
1995 թ. – մահացել է Ռաֆայել Իշխանյանը , հայ նշանավոր լեզվաբան , գրականագետ , մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1922 թ.)։
1998 թ. – մահացել է Ղազար Այվազյանը , հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծն. 1913 թ.)։
Փետրվարի 7
Թոմաս Մոր, դիմանկարը` Հանս Հոլբեյն-կրտսերի
2012 թվականից նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր :
1478 թ. – ծնվել է Թոմաս Մորը , անգլիացի նշանավոր մտածող, գրող , քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, հայտնի է իր «Ուտոպիա» երկով (մահ. 1535 թ.):
1807 թ. – տեղի ունեցավ Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, ռուս -ֆրանսիական -պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
1832 թ. – ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրեց Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը :
1876 թ. – ծնվել է Իսահակ Ալիխանյանը , թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1946 թ.)
1929 թ. – ծնվել է Ալեխանդրո Խոդորովսկին , չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր , թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ:
1954 թ. – ծնվել է Դիթեր Բոլենը , գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ):
1981 թ. – ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով մահացավ 52 բարձրաստիճան սպա, որոնց թվում 16 ադմիրալ և գեներալ:
1984 թ. – ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի հատուկ հանդերձանքով դուրս եկավ բաց տիեզերք :
Փետրվարի 8
Ժյուլ Վեռն
1724 թ. – Սանկտ Պետերբուրգում Պետրոս I -ի հրամանով հիմնվեց Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:
1828 թ. – ծնվել է Ժյուլ Վեռնը , ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, նաև աշխարհագրագետ (մահ. 1905 թ.):
1834 թ. – ծնվել է Դմիտրի Մենդելեևը , ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս , բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը (մահ. 1907 թ.):
1877 թ. – ծնվել է Ստեփան Քափանակյանը , հայ ռեժիսոր , թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ (մահ. 1944 թ.):
1879 թ. – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների :
1883 թ. – ծնվել է Ջոզեֆ Շումպետերը , ավստրիական և ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ , քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան (մահ. 1950 թ.):
1929 թ. – ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ և այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:
1963 թ. – Իրաքում ռազմական հեղաշրջում կատարվեց:
Փետրվարի 9
Արմեն Գարո
1872 թ. – ծնվել է Արմեն Գարոն , հայ քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը։
1885 թ. – ծնվել է Ալբան Բերգը , ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական Երկրորդ Դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ (մահ. 1935 )
1886 թ. – ծնվել է Ալեքսանդր Մյասնիկյանը , հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ (մահ. 1925 թ.)։
1895 թ. – ԱՄՆ -ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը։
1920 թ. – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեխմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր։
1924 թ. – կազմավորվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը , որ մտավ Ադրբեջանական ԽՍՀ -ի կազմի մեջ։
1960 թ. – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը։
1998 թ. – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը։
2010 թ. – Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։
Փետրվարի 10
գամփռի նկարով 1999 թ. ՀՀ փոստային նամականիշ
1755 թ. – մահացել է Շառլ Լուի Մոնտեսքյոն , ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա (ծն. 1689 թ.)։
1890 թ. – ծնվել է Բորիս Պաստեռնակը , ռուս հռչակավոր, գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1960 թ.)։
1935 թ. – ծնվել է Զորի Բալայանը , հայ ճանաչված գրող , հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։
1945 թ. – խորհրդային «С-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավին, մահացավ մոտ 300 մարդ։
1961 թ. – ծնվել է Արթուր Էլբակյանը , հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր։
1986 թ. – մահացել է Մկրտիչ Ասլանյանը , հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (ծն. 1906 թ.)։
1997 թ. – շախմատային հզոր Դիփ Բլու համակարգիչը առաջին անգամ պարտության մատնեց Գարրի Կասպարովին ։
2005 թ. – մահացել է Արթուր Միլլերը , ամերիկացի գրող, դրամատուրգ և արձակագիր, ամուսնացած է եղել Մերիլին Մոնրոյի հետ (ծն. 1915 թ.)։
2009 թ. – տիեզերքում առաջին անգամ իրար բախվեցին Երկրի 2 արհեստական արբանյակ։
2011 թ. – Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ։
Փետրվարի 11
Ռենե Դեկարտի դիմանկար
1650 թ. – մահացել է Ռենե Դեկարտը , ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս , ֆիզիկոս , փիլիսոփա (ծն. 1596 թ.):
1829 թ. – մահացել է Ալեքսանդր Գրիբոյեդովը , ռուս ճանաչված դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ (ծն. 1795 թ.):
1884 թ. – ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը , հայ մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ (մահ. 1942 թ.):
1929 թ. – ծնվել է Ալբերտ Ազարյանը , հայ աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն:
1929 թ. – Վատիկանը անկախացավ Իտալիայից ՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1948 թ. – մահացել է Սերգեյ Էյզենշտեյնը , թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան (ծն. 1898 թ.):
1954 թ. – ծնվել է Արմեն Էլբակյանը , հայ դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
1979 թ. – Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:
2011 թ. – Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:
Փետրվարի 12
Հրանտ Մաթևոսյան
1429 թ. – Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ տարան ֆրանսիացիների նկատմամբ:
1809 թ. – ծնվել է Չարլզ Դարվինը , անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ (մահ. 1882 թ.):
1899 թ. – Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնեց Կարոլինյան և Մարիանյան կղզիները:
1909 թ. – ծնվել է Արամ Ղանալանյանը , հայագետ , բանագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1983 թ.):
1912 թ. – Չինաստանում ավարտվեց Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվեց Ցին դինաստիան :
1935 թ. – ծնվել է Հրանտ Մաթևոսյանը , հայ ճանաչված գրող , արձակագիր, կինոսցենարիստ (մահ. 2002 թ.):
1950 թ. – ստեղծվեց Եվրոպական հեռարձակողների միությունը :
1961 թ. – ԽՍՀՄ -ից տիեզերք ուղարկվեց «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը. այն Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն էր:
2009 թ. – ամերիկյան Colgan Air ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում. զոհվեց 50 մարդ:
Փետրվարի 13
Լյումիեր եղբայրներ
1689 թ. — Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։
1769 թ. — ծնվել է Իվան Կռիլովը , ռուս նշանավոր գրող , հայտնի է իր առակներով, (մահ. 1844 թ.)։
1770 թ. — ծնվել է Ներսես Ե Աշտարակեցին , Ամենայն Հայոց Կաթողիկոս , ազգային-ազատագրական շարժման գործիչ (մահ. 1857 թ.)։
1873 թ. — ծնվել է Ֆեոդոր Շալյապինը , ռուս նշանավոր օպերային երգիչ, համաշխարհային վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից (մահ. 1938 թ.)։
1883 թ. — մահացել է Ռիխարդ Վագները , գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան (ծն. 1813 թ.)։
1895 թ. — Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։
1918 թ. — ԽՍՀՄ -ում մտցվեց Գրիգորյան օրացույցը , որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1 -ը, այլ փետրվարի 13 -ը։
1934 թ. — խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ։
1946 թ. — ծնվել է Վազգեն Մանուկյանը , հայ քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ առաջին վարչապետ , ներկայումս Հանրային խորհրդի նախագահ։
Փետրվարի 14
Youtube-ի պատկերանիշ
Կաթոլիկ աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի օրը ։
1859 թ. – Օրեգոնը դարձավ ԱՄՆ -ի 33-րդ նահանգը։
1912 թ. – Արիզոնան դարձավ ԱՄՆ-ի 48-րդ նահանգը։
1925 թ. – ծնվել է Սերգեյ Աբրահամյանը , հայ նշանավոր լեզվաբան , բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս (մահ. 2005 թ.)։
1929 թ. – ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում տեղի ունեցավ Ալ Կապոնեի և գերմանա -իռլանդական գանգստերների միջև։
1949 թ. – Իսրայելի ազգային ժողովում՝ Քնեսեթում տեղի ունեցավ առաջին նիստը։
1958 թ. – ծնվել է Սմբատ Լպուտյանը , հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։
1959 թ. – ծնվել է Ռենե Ֆլեմինգը , ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո, հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում։
1974 թ. – ծնվել է Գարիկ Մարտիրոսյանը , հայ ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն։
2003 թ. – սատկեց աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը ՝ Դոլլի ոչխարը ։
2005 թ. – ստեղծվեց Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը ։
Փետրվարի 15
Ֆրանսիայի դրոշը
1748 թ. – ծնվել է Ջերեմի Բենթամը , անգլիացի նշանավոր սոցիոլոգ , իրավաբան (մահ. 1832 թ.):
1781 թ. – մահացել է Գոտհոլդ Լեսսինգը , գերմանացի պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատ-լուսավորիչ, Գերմանական դասական գրականության հիմնադիրներից (ծն. 1729 )
1794 թ. – Ֆրանսիան ընդունեց իր պետական դրոշը :
1909 թ. – ծնվել է Արֆո Պետրոսյանը , հայ կին գրականագետ , բանասիրական գիտությունների դոկտոր (մահ. 1985 թ.):
1934 թ. – ծնվել է Նիկլաուս Վիրտը , շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից, Թյուրինգի մրցանակակիր :
1961 թ. – ԱՄՆ -ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, մահացավ 72 մարդ, որոնց մեջ էին նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:
1965 թ. – մահացել է Նաթ Քինգ Քոլը , ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, նաև դերասան (ծն. 1919 թ.):
2011 թ. – Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
Փետրվարի 16
1918 թ. – Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից ։
1919 թ. – Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ» ։
1934 թ. – Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։
1953 թ. – ծնվել է Թաներ Աքչամը , թուրք պատմագիր, սոցիոլոգ, առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։
1965 թ. – ծնվել է Ռոբերտ Էմմիյանը , հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր։
1968 թ. – ԱՄՆ -ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։
1999 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը։
2005 թ. – սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը ։
2006 թ. – Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը ։
Փետրվարի 17
Մեսրոպ Մաշտոց
440 թ. – մահացել է Մեսրոպ Մաշտոցը , Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ (ծն. 361 կամ 362 թ.)։
1600 թ. – իտալացի հոգևորական, աստղագետ , փիլիսոփա և գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծն. 1548 թ.)։
1673 թ. – մահացել է Մոլիերը , ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան (ծն. 1622 թ.)։
1887 թ. – ծնվել է Գրիգոր Ղափանցյանը , հայ նշանավոր լեզվաբան , լեզվագետ (մահ. 1956 թ.)։
1904 թ. – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերան ։
1924 թ. – ծնվել է Գևորգ Վարդանյանը , Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ. 2012 թ.)։
1968 թ. – ԱՄՆ -ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը ։
1979 թ. – սկսվեց վիետնամա -չինական պատերազմը։
2008 թ. – Կոսովոն հայտարարեց իրեն անկախ Սերբիայից ։
Փետրվարի 18
1915-1917 թթ. հայկական կամավորական ջոկատների ղեկավարները. Քեռի, Խանասորի Վարդան և Համազասպ (կանգնած)
1564 թ. – մահացել է Միքելանջելոն , Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաև քանդակագործ (ծն. 1475 թ.)։
1921 թ. – Երևանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը , հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1873 թ.)։
1930 թ. – հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը , որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
1933 թ. – ծնվել է Յոկո Օնոն , ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։
1954 թ. – ծնվել է Ջոն Տրավոլտան , ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող։
1967 թ. – մահացել է Ռոբերտ Օպենհեյմերը , հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս (ծն. 1904 թ.)։
1979 թ. – Սահարա անապատում ձյուն տեղաց։
2003 թ. – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով մահացավ 198 մարդ։
2004 թ. – Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետևանքով մահացավ մոտ 300 մարդ։
2013 թ. – Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ ։
Փետրվարի 19
Հայ գրող Հովհաննես Թումանյան
197 թ. – տեղի ունեցավ Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև։
1869 թ. – ծնվել է Հովհաննես Թումանյանը , հայ բանաստեղծ, արձակագիր։
1878 թ. – կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը , որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։
1905 թ. – սկսվեց Մուկդենյան ճակատամարտը, ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը։
1928 թ. – մահացել է Թովմաս Նազարբեկյանը , հայ նշանավոր ռազմական գործիչ, գեներալ (ծն. 1855 թ.)։
1951 թ. – մահացել է Անդրե Ժիդը , ֆրանսիացի գրող , դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1869 թ.)։
1953 թ. – ծնվել է Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները , Արգենտինայի առաջին կին նախագահը։
1986 թ. – տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։
2004 թ. – Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին :
Փետրվարի 21
Միսաք Մանուշյան
ՅՈՒՆԵՍԿՕ -ի կողմից աշխարհի շատ երկրներում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը ։
1828 թ. – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը , որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը ։
1848 թ. – Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակում են Կոմունիստական կուսակցության մանիֆեստը ։
1852 թ. – մահացել է Նիկոլայ Գոգոլը , ռուս նշանավոր գրող , արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը (ծն. 1809 թ.)։
1893 թ. – ծնվել է Անդրես Սեգովիան , իսպանացի կիթառահար , համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը (մահ. 1987 թ.)։
1902 թ. – մահացել է Ալեքսանդր Երիցյանը , հայ պատմաբան (ծն. 1841 թ.)։
1944 թ. – ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի ենթարկվեց Փարիզում . հետագայում նրան շնորհվեց Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։
1971 թ. – ստորագրվեց վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվում էր Լաոսի քաղաքական պատերազմը։
Փետրվարի 22
Աղդամ-Ասկերան ճանապարհ. Ասկերանի ուղղությունը ցույց տվող վահանակ
1819 թ. – ԱՄՆ -ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան :
1938 թ. – ծնվել է Արտավազդ Փելեշյանը , հայ նշանավոր ռեժիսոր -վավերագրող:
1940 թ. – ծնվել է Արշակ Սադոյանը , հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր:
1941 թ. – մահացել է Ֆրեդերիկ Բանտինգը , կանադացի ֆիզիոլոգ, ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ (ծն. 1891 թ.):
1952 թ. – ծնվել է Ջեյմս Բաղյանը , ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը:
1974 թ. – ծնվել է Ջեյմս Բլանտը , անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական:
1988 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան -Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:
2011 թ. – թողարկվեց Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:
Փետրվարի 23
«Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարի արձան
1685 թ. – ծնվել է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը , գերմանացի մեծ երգահան, երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում (մահ. 1759 թ.):
1878 թ. – ծնվել է Կազիմիր Մալևիչը , ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր (մահ. 1935 թ.):
1893 թ. – Ռուդոլֆ Դիզելը իր ստեղծած շարժիչի համար արտոնագիր ստացավ:
1944 թ. – ծնվել է Օլեգ Յանկովսկին , ռուս ճանաչված դերասան (մահ. 2009 թ.):
1945 թ. – Ջո Ռոզենտալը նկարեց հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը » լուսանկարը, այն ԱՄՆ -ում դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:
1947 թ. – ստեղծվեց ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:
1987 թ. – մահացել է Վազգեն Օվյանը , հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս (ծն. 1932 թ.):
Փետրվարի 24
Մինաս Ավետիսյանի կիսանդրին Երևանում
1607 - Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացավ Կլաուդիո Մոնտեվերդիի Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը։
1931 - մահացել է Երվանդ Լալայանը , հայ ազգագրագետ , բանահավաք, հնագետ (ծն. 1864 )։
1942 - հրեա փախստականների բուլղարական «Ստրումո» նավը խորտակվեց Սև ծովում , մահացան անձնակազմի 767 անդամներ։
1942 - առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվեց CENTO կազմակերպությունը։
1955 - ծնվել է Սթիվ Ջոբսը , ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր (մահ. 2011 )։
1975 - մահացել է Մինաս Ավետիսյանը , հայ նշանավոր գեղանկարիչ (ծն. 1928 )։
1978 - մահացել է Հավասին (իսկական անունը՝ Արմենակ Մարկոսյան), հայ ճանաչված գուսան , հեղինակ է մոտ 3600 աշուղական բանաստեղծության (ծն. 1896 թ.)։
1980 - տեղի ունեցավ XIII Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ , ԱՄՆ )։
2022 - Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։
Փետրվարի 25
Զորավար Անդրանիկը Փարիզում, 1921 թ.
1865 - ծնվել է Անդրանիկ Օզանյանը , հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ (մահ. 1927թ .):
1871 - ծնվել է Լեսյա Ուկրաինկան , ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ, զբաղվել է նաև ժողովրդագրական ստեղծագործության հավաքչությամբ՝ 220 ժողովրդական երգ ձայնագրվել է նրա կատարումից (մահ. 1913 թ.)։
1904 - Ակրիի Հանրապետությունը մտավ Բրազիլիայի կազմի մեջ։
1921 - 11-րդ Կարմիր բանակը մտավ Վրաստան և այնտեղ հաստատվեց խորհրդային իշխանություն ։
1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ VI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։
1953 - ծնվել է Լևոն Մկրտչյանը , հայ կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։
1992 - ստեղծվեց Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալությունը։
1999 - մահացել է Գլենն Սիբորգը , ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս , Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1912 թ.)։
2004 - կայացավ ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։
2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի ենթարկվեց. անձնակազմի 134 անդամներից 125-ը ողջ մնացին։
Փետրվարի 26
Վիկտոր Հյուգո
1802 - ծնվել է Գաբրիել Պատկանյանը , հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ (մահ. 1889 թ.)։
1802 - ծնվել է Վիկտոր Հյուգոն , ֆրանսիացի հռչակավոր գրող , բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ (մահ. 1885 թ.)
1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախչում է այնտեղից։
1848 - Ֆրանսիայում վերացվում են ազնվական տիտղոսները։
1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերում է, որ ուրանիի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, նրա անունով է ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։
1917 - Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվում է առաջին ջազային սկավառակը։
1986 - Միխայիլ Գորբաչովը հայտարարում է ԽՍՀՄ -ում «Արագացման» («Ускорение») գործընթացը։
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Ստեփանակերտի օդանավակայանը և ճնշվեցին Խոջալուի կրակակետերը։
Փետրվարի 27
Սումգայիթի ջարդերից հետո կենտրոնական մամուլին` մասնավորապես «Պրավդա» թերթին քննադատող ցուցանակ, Երևան, 1988 թ.