Վիքիպեդիա:Հայաստանի հուշարձանների նախագիծ

←Նախկին համագործակցության ամսվա էջը Հաջորդ համագործակցության ամսվա էջը
Հայաստանի հուշարձաններ նախագիծ
01․03․2020 - 31․03․2020



Բարի գալո՜ւստ «Հայաստանի հուշարձանների նախագիծ»

Նախագծի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում Հայաստանի հուշարձանների մասին որակյալ հոդվածներ ունենալը։

Նախագծին մասնակցող յուրաքանչյուր խմբագիր պետք է հոդվածներ ստեղծի/բարելավի այն գիտակցումով, որ հազարավոր մարդիկ հենց իր հոդվածներից են տեղեկանալու Հայաստան հուշարձանների մասին, հետևաբար պետք է այնպես գրել, որ սխալ կամ թերի տեղեկատվությունը չտարածվի Հայերեն Վիքիպեդիայի ընթերցողների գիտակցության մեջ։

Հոդված գրելիս հարկավոր է հետևել հետևյալ կանոններին

Հոդվածի բովանդակությունը ենթակա է փոփոխման/ջնջման, եթե գրված չէ չեզոք և հանրագիտարանային ոճով, ներկայացնում է քարոզչություն:
Հոդվածը սկսելուց առաջ պետք է ստորագրել կողքին, իսկ ավարտից հետո՝ այն պիտակել {{Արված է}} կաղապարով:
Ձեր կողմից ստեղծված կամ բարելավված հոդվածի անվանումը նշել Ձեր անվան ներքևում:
Հոդվածի համար պարտադիր է հիմնական բաժինների առկայությունը․ ներածություն, ենթաբաժիններ, ծանոթագրություններ, պատկերասրահ, նախընտրելի՝ տես նաև, արտաքին հղումներ:
Նախագծի մասնակից ցանկացած հոդված պետք է ունենա (կաղապարներով, տեղեկաքարտերով, նկարներով և կատեգորիաներով հանդերձ) նվազագույնը 3000 բայթ:
Նախագծի շրջանակներում ստեղծված կամ բարելավված հոդվածների քննարկման էջերում անհրաժեշտ է տեղադրել հետևյալ կաղապարը՝ {{Հայաստանի հուշարձանների նախագիծ/հոդված}}
Եթե հոդվածը թարգմանվել է այլալեզու վիքիներից, ստեղծված/բարելավված հոդվածների քննարկման էջերում, բացի նախագծի կաղապարից, պետք է տեղադրվի {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանություն:

Հարցերի դեպքում կարող եք դիմել նախագծի համակարգողներին՝
Soghomon Matevosyan
Gevorg Ghazaryan