Վլադիկ Ռուբենի Խաչատրյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիկ Ռուբենի Խաչատրյան (հունվարի 21, 1961, գ. Դամխլու), պաշտպանության բանակի գեներալ-մայոր (2004)։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1982)։
Վլադիկ Ռուբենի Խաչատրյան | |
---|---|
հունվարի 21, 1961 (64 տարեկան) - | |
Ծննդավայր | Դամխլու |
Կոչում | գեներալ-մայոր |
1988-1992 թվականներին՝ Ձայլու գյուղի կամավորական ջոկատի ազատամարտիկ է եղել։ 1992-1993 թվականներին Մարտակերտի Պաշտպանության շտաբի հրետանային դիվիզիոնի հրամանատար էր, ապա՝ հրետանու պետ։ 1994-1996 թվականներին՝ Պաշտպանության բանակի հրետանու շտաբի, 1996-1997 թվականներին՝ Մարտակերտի Պաշտպանության շտաբի հրետանու պետ էր, 1997-1999 թվականներին՝ Պաշտպանության բանակի լեռնահրաձգային դիվիզիայի խառը հրետանային գնդի հրամանատար, 2000 թվականից՝ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |