Վլադիմիրի կենտրոնական բանտ

Վլադիմիրի կենտրոնական բանտ, ռուսական բանտ Վլադիմիր քաղաքում վտանգավոր հանցագործների համար, Վլադիմիրի մարզում Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության բանտ՝ թիվ 2։ Հիմնադրվել է 18-րդ դարի վերջին։

Վլադիմիրի կենտրոնական բանտ
Տեսակբանտ և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎլադիմիր
ՎայրՎլադիմիր
Բանտարկյալների քանակ1220
Բացված1783
ԲանտապետԱլեքսեյ Կլիմով
Վլադիմիրի կենտրոնական բանտը գտնվում է Ռուսաստանում
Վլադիմիրի կենտրոնական բանտ

Պատմություն

խմբագրել

Բանտը կառուցվել է կայսրուհի Եկատերինա Երկրորդի հրամանով 1783 թվականին։ 1906 թվականին այն կոչվել է տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտ[1][2]։ Այնտեղ պահել են քաղբանտարկյալներին։ 1825 թվականին կառուցված տարանցիկ բանտի շենքը այժմ Վլադիմիրի թիվ 1 քննչական մեկուսարանն է։

 
Վարչական շենքի մուտքը
 
Բանտի մոտ գտնվող Ֆրունզեի շրջանի դատարանը

1921 թվականի սկզբին Վլադիմիրի բանտը դարձել է հատուկ նշանակության քաղաքական մեկուսարան։

Վլադիմիրի բանտը մտել է «հատուկ ճամբարների և բանտերի» համակարգի մեջ։ Այն ստեղծվել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1948 թվականի փետրվարի 21-ի «Հատուկ վտանգավոր պետական հանցագործներին զսպելու համար ՆԳԺԿ խիստ ռեժիմի ճամբարների կազմակերպման մասին» որոշման հիման վրա։ Նախատեսված է եղել դիվերսանտներ, ահաբեկիչներ, տրոցկիստներ, մենշևիկներ, սոցիալիստ-հեղափոխականներ, անարխիստներ, ազգայնականներ, սպիտակ էմիգրանտներ և այլ հակասովետական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև նրանց հակասովետական կապերի և թշնամական գործունեության համար վտանգ ներկայացնող անձանց պահելու համար։ Պաշտոնական փաստաթղթերում նշված է եղել որպես «ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Վլադիմիրի հատուկ նշանակության բանտ»։

Ներկա իրավիճակ

խմբագրել

1996 թվականին բանտի տարածքում ստեղծվել է թանգարան, որի նյութերը տրամադրվել է Վլադիմիր-Սուզդալյան թանգարան-արգելոցին։ Ցուցահանդեսի հեղինակը Վ. Է. Գուրինովիչն է։

«Վլադիմիրի կենտրոնական» անվանումը լայնորեն հայտնի է դարձել Ռուսաստանում՝ շնորհիվ ռուսական շանսոնի կատարող Միխայիլ Կրուգի նույնանուն երգի։ Անունը արտացոլվել է օտար մշակույթում, երբ իտալական «Spiritual Front» խումբը ձայնագրել է «Վլադիմիրի կենտրոնական» երգը (ըստ խմբի ղեկավար և երգահան Սիմոնե Սալվատորիի՝ նա գրել է այն նույնիսկ նախքան Կրուգի երգը լսելը)[3]։

Վլադիմիրի բանտի գրադարան

խմբագրել

Վլադիմիրի բանտը նաև գրքերի համար է բանտ եղել։ Այստեղ են բերվել ձերբակալվածների ունեցվածքից ապօրինի առգրավված մասնավոր գրադարաններ։ Հաշվի առնելով շատ ձերբակալվածների, նրանց նախկին պաշտոնների և կրթության բարձր մակարդակը՝ մասնավոր գրադարանները (ներառյալ օտար լեզուներով) Կրեմլի համար վտանգավոր են համարվել։ Հետևաբար, գրքերն այստեղ նույնպես բանտարկյալներ էին։

Բանտի ղեկավարներ

խմբագրել

Այս բաժինը կազմվել է Ի. Վ. Զակուրդաևի «Վլադիմիրի Կենտրոնական բանտ։ Վլադիմիրի բանտի պատմությունը» գրքի հիման վրա։

  • Տ. Մ. Օլեյնիկ, կապիտան, 1902
  • Դ. Դ. Աֆոնսկի, կոլեգիալ խորհրդական, 1903
  • Բ. Մ. Իմշենեցկի, կապիտան, 1905-1908
  • Մ. Ֆ. Պարֆյոնով, փոխ-կապիտան, 1909
  • Ա. Ի. Վասիլև, կոլեգիալ ատենակալ, 1910
  • Մ. Պ. Սինայսկի, պորուչիկ, 1911
  • Պ. Ա. Դավիդով, կոլեգիալ ատենակալ, 1912
  • Ա. Ի. Գավեման, կապիտան, 1913-1917

1917 թվականի հեղափոխությունից հետո

խմբագրել
  • Կոստենկո, մարզային մեկուսարանի պետ, 1926
  • Մելբրատ, 1927
  • Ժ. Ե. Դուպոր, 1937-1938
  • Պ. Ռ. Գոլենյաև, 1938[4]
  • Օ. Վ. Ժելվակ, Պետանվտանգության փոխգնդապետ, 1948-1949
  • Մ. Ի. Ժուրավլյով, Պետանվտանգության փոխգնդապետ, 1949-1953
  • Ս. Վ. Բեգուն, Զինված ուժերի փոխգնդապետ, 1953-1955
  • Մ. Ա. Դեդին, Զինված ուժերի գնդապետ, 1959-1961
  • Դ. Յա. Մելնիկով, Զինված ուժերի գնդապետ, 1961-1964
  • Վ. Ֆ. Զավյալկին, Զինված ուժերի գնդապետ, 1964-1976
  • Ա. Պ. Ուգոդին, Զինված ուժերի գնդապետ, 1976-1983
  • Յու. Ն. Կարպով, Զինված ուժերի գնդապետ, 1983-1984
  • Վ. Կ. Գորշկով, Զինված ուժերի գնդապետ, 1986-1994
  • Վ. Վ. Մամչուն, Զինված ուժերի գնդապետ, 1994-1995
  • Վ. Յա. Տիխենկո, Զինված ուժերի գնդապետ, 1995-1999
  • Ս. Ա. Մալինին, Զինված ուժերի գնդապետ, 1999-2003
  • Վ. Ա. Միշչենկով, Զինված ուժերի գնդապետ, 2003-2009
  • Ս. Պ. Բոգինիչ, Զինված ուժերի գնդապետ, 2009-2011
  • Ի. Ա. Կուլագին, Զինված ուժերի գնդապետ, 2011 թվականից
  • Ա. Ն. Կլիմով, 2017 թվականից մինչ օրս[5]

Հայտնի բանտարկյալներ

խմբագրել

1917 թվականի հեղափոխությունից առաջ

խմբագրել

Խորհրդային տարիներին

խմբագրել

Ուկրաինացիներ

խմբագրել
  • Կ. Ի. Օսմակ, Ուկրաինայի ազատագրական խորհրդի նախագահ
  • Կ. Կ. Շեպտիցկի, Ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցու վարդապետ (1949–1951)
  • Եվ. Ստ. Պրիշլյակ, Լվովի մարզի ՕՈւՆ-ՈւՊԱ-ի անվտանգության տարածաշրջանային պատասխանատու, Լվովի մասնաճյուղի ՕՈՒՆ-ի տարածաշրջանային ղեկավար
  • Ալֆրեդ Բիզանց, ավստրիացի և ուկրաինացի ռազմական գործիչ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության բանակի փոխգնդապետ, «Գալիչինա» դիվիզիայի ռազմական կառավարման ղեկավար (գնդակահարվել է 1951 թվականին)
  • Օլեքսա Տիխի, ուկրաինացի այլախոհ, իրավապաշտպան, ուսուցիչ, լեզվաբան և Ուկրաինական Հելսինկյան խմբի (ՈւՀԽ) հիմնադիր անդամ
  • Զ. Մ. Կրասիվսկի, ուկրաինացի բանաստեղծ, գրող, Ուկրաինայի ազգային ճակատի և ՈւՀԽ-ի անդամ, Խորհրդային Ուկրաինայում Ուկրաինայի ազգային ճակատի վերջին ղեկավարը (1968-1971)
  • Ի. Գ. Սոկուլսկի, ուկրաինացի բանաստեղծ, գրող, «Դնեպրոպետրովսկի ստեղծագործական երիտասարդության նամակ»-ի հեղինակներից մեկը, ՈւՀԽ-ի անդամ (1971)

Բալթյան երկրների առաջնորդներ

խմբագրել
  • Անտանաս Մերկիս, Լիտվայի վարչապետ
  • Մ. Ա. Մերկիս (Մերկենե), Ա. Մերկիսի կինը
  • Գ. Ա. Մերկիս, Ա. Մերկիսի և Մ. Մերկենեի որդին
  • Յուոզաս Ուրբշիս, Լիտվայի արտաքին գործերի նախարար
  • Մ. Ֆ. Ուրբշիս (Ուրբշենե), Ուրբշիսի կինը
  • Վ. Մ. Մունտերս, Լատվիայի արտաքին գործերի նախարար
  • Ն. Ալ. Մունտերս, Վ. Մունտերսի կինը
  • Յանիս Բալոդիս, Լատվիայի նախագահի տեղակալ և Պաշտպանության նախարար
  • Էլ. Յու. Բալոդիս, Բալոդիսի կինը
  • Յոհան Լայդոներ, գեներալ, Էստոնիայի բանակի հրամանատար (1952 թվականի ապրիլի 30, մահացել է բանտում 1953 թվականի մարտի 13-ին)
  • Մ. Ա. Լայդոներ, Լայդոների կինը
  • Ալեքսանդրաս Ստուլգինսկիս, Լիտվայի 2-րդ նախագահ
  • Ստասիս Շիլինգաս, Ադոմասի որդին, Արդարադատության նախարար, Լիտվայի Հանրապետության պետական խորհրդի անդամ
  • Յուոզաս Տոնկունաս, Լիտվայի կրթության նախարար
  • Եվ. Ալ. Ալիլուևա, Ստալինի կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի եղբոր կինը
  • Ա. Ս. Ալիլուևա, Ստալինի կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի քույրը
  • Վ. Ի. Ստալին, Ստալինի որդին, ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1956–1958)

Միութենական հանրապետություններ

խմբագրել
  • Գարեգին Նժդեհ, հայ զինվորական և պետական գործիչ (1948 թվականի ապրիլի 24-ից 1952 թվական և 1953-1955 թվականներ, մահացել է Վլադիմիրի բանտում 1955 թվականի դեկտեմբերի 21-ին)
  • Սաիդ Ռիզո Ալի զադե, տաջիկ մշակութային գործիչ
  • Սիմոն Գոգոբերիձե, վրաց սոցիալ-դեմոկրատ
  • Մորդեհայ Դուբին, մինչև 1940 թվականը Լատվիայի հրեական համայնքի ղեկավար
  • Մ. Գ. Կուկոբակա, բելառուս այլախոհ և իրավապաշտպան
  • Մուհամմեդ Գաբդուլխայ Կուրբանգալիև, բաշկիր ազգային գործիչ և հոգևոր առաջնորդ

Օտարերկրյա քաղաքացիներ

խմբագրել
  • Յանոշ Կադար, հունգար կուսակցական և պետական գործիչ[6]
  • Ֆ. Հ. Պաուերս, ամերիկացի ռազմական օդաչու (1960-1963)
  • Ժակ Ռոսի, խորհրդային լրտես, ֆրանսիացի պատմաբան[7]
  • Յան Ստանիսլավ Յանկովսկի, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Լեհաստանի դիմադրության նշանավոր ներկայացուցիչ, մահացել է բանտում
  • Մաքսիմիլիան դե Անջելիս, հրետանու գեներալ, 2-րդ տանկային բանակի հրամանատար
  • Ադոլֆ Հայնց Բեկերլե, Բուլղարիայում Գերմանիայի դեսպան
  • Ֆրանց Բենտիվենի, «Աբվեր» ռազմական հակահետախուզության ղեկավար
  • Հելմուտ Վեյդլինգ, Բեռլին քաղաքի վերջին պարետ
  • Գյունտեր Գուզե, ծովակալ
  • Էվալդ ֆոն Կլայստ, դաշտային մարշալ (մահացել է բանտում 1954 թվականին)
  • Էռնստ Քրաֆտ, թիկունքի ծովակալ
  • Հանս Ռատտենգուբեր, Ադոլֆ Հիտլերի թիկնազորի պետ
  • Հանս-Էրիխ Ֆոս, փոխ-ծովակալ
  • Ֆերդինանդ Շերներ, դաշտային մարշալ

Ճապոնական ռազմագերիներ

խմբագրել
  • Սյուն Ակիկուսա, ճապոնական բանակի գեներալ-մայոր, Հարբինում գտնվող ռազմական առաքելության ղեկավար
  • Սիգերու Մայնո, Մանջոու-Գոյի Արդարադատության նախարարի տեղակալ (Մանջուրիա նահանգ)
  • Ի Ջի Յույ, Ճապոնական բանակի գեներալ-լեյտենանտ, «Կիո-Վա-Կայ»-ի աշխատակազմի ղեկավար, «Կարմիր սվաստիկա» կրոնական համայնքի ղեկավար

Այլ հայտնի բանտարկյալներ

խմբագրել
  • Դ. Լ. Անդրեև, գրող և փիլիսոփա
  • Ի. Զ. Բեգուն, իրավապաշտպան
  • Լ. Ի. Բորոդին, գրող
  • Վ. Կ. Բուկովսկի, իրավապաշտպան
  • Ե. Վ. Դավիդով, իրավապաշտպան
  • Պ. Դ. Դոլգորուկով, քաղաքական և հասարակական գործիչ, իշխան
  • Վ. Վ. Կրյուկով, գեներալ-լեյտենանտ
  • Կ. Ա. Լյուբարսկի, իրավապաշտպան
  • Ս. Օ. Լյանդրես, լրագրող (1942)
  • Գ. Մ. Մայրանովսկի, Պետանվտանգության թունաբանական լաբորատորիայի վարիչ
  • Ստ. Ս. Մամուլա, ԽՍՀՄ ՆԳԺԿ նախարարի տեղակալ
  • Բ. Գ. Մենշագին, գերմանական օկուպացիայի տարիներին Սմոլենսկի և Բոբրույսկի քաղաքապետ
  • Վ. Վ. Պարին, ակադեմիկոս
  • Լ. Լ. Ռակով, պատմաբան, արվեստաբան, թանգարանի աշխատակից, դրամատուրգ
  • Ալ. Ի. Ռոմանով, սովետական այլախոհ
  • Լ. Ա. Ռուսլանովա, երգչուհի (1950–1953)
  • Պ. Ա. Սուդոպլատով, ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ (1958–1968)
  • Գ. Գ. Սուպերֆին, իրավապաշտպան
  • Զ. Ա. Ֆյոդորովա, դերասանուհի
  • Կ. Ի. Խադեև, փիլիսոփա
  • Բ. Ա. Շամաև, Գորլագի 3-րդ գոտու գործադուլային հանձնաժողովի նախագահ
  • Վ. Վ. Շուլգին, քաղաքական և հասարակական գործիչ
  • Նաթան Շչարանսկի, իրավապաշտպան
  • Ն. Ի. Էյթինգոն, ՆԳԺԿ գեներալ-մայոր

Գրականություն

խմբագրել
  • Galanshina, Tatʹi︠a︡na Georgievna.; Галаншина, Татьяна Георгиевна. (2007). Vladimirskiĭ t︠s︡entral. Moskva: ĖKSMO. ISBN 978-5-699-20587-5. OCLC 122513356.
  • ՄՍՀ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտ (ռուս.՝ централ, հն.) (Ալեքսանդրովի, Տոբոլսկի, Իլեցկի, Ռիգայի, Նիկոլաևի, Նովոբորիսոգլեբի, Նովոբելգորոդի, Օրլովի, Վլադիմիրի և այլն)
  2. «Владимирский централ, ветер денежный // Новые Известия, 2005». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Սիմոնե Սալվատորիի հարցազրույցը zvuki.ru երաժշտական հարթակին
  4. 1939 թվականին պետի տեղակալ Բուտիրսկի բանտում
  5. Հանրահայտ Վլադիմիրի կենտրոնական բանտը. որտեղ է գտնվում, լուսանկարներ և պատմություն
  6. «Ժակ Ռոսի, [[Գուլագ]]-ի ուղեցույց, հ. 1, Մոսկվա, Պրոսվետ, 1991, էջ 37» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  7. AAJR — Chronologie Արխիվացված 2013-06-06 Wayback Machine(ֆր.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիրի կենտրոնական բանտ» հոդվածին։