Վլադիմիր Բակլանով
Վլադիմիր Միխայլովիչ Բակլանով (ռուս.՝ Владимир Михайлович Бакланов, օգոստոսի 7, 1934, Եյսկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 2021), ռուս նկարիչ-գրաֆիկ։
Վլադիմիր Բակլանով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1934 |
Ծննդավայր | Եյսկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 5, 2021 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Բակլանովը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 7-ին[1] Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում[2]: 1954 թվականին լաքապատված մանրանկարների գեղարվեստական դպրոցը։ 1961 թվականին ընդունվել է Մոսկվայի տպագրական ինստիտուտ, որն ավարտել է 1967 թվականին։ Նրա ուսուցիչն ու դաստիարակն է եղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Անդրեյ Գոնչարովը։ 1966 թվականից Վլադիմիր Միխայլովիչ Բակլանովը մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների[2]։ Նկարչի առավել նշանակալի գործերը կապված են Դոնի գրողների գրքերի նկարազարդման հետ։ Ռոստովի գրահրատարակչությունում Վլադիմիր Միխայլովիչը նկարազարդել է ավելի քան 250 գիրք[2]։ Նկարիչ-պատկերազարդող Վլադիմիր Բակլանովը նկարազարդել է Դոնի գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի ստեղծագործությունները։ 1981 թվականին նկարիչը նկարազարդել է «Հերկած խոպան» գիրքը ջրաներկով և տուշով։ 1983 թվականին Բակլանովը խիստ սև-սպիտակ գունավորմամբ նկարազարդել է «Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի» գիրքը` ընդգծելով վեպի հերոսների խիստ պարզությունը[2]։ 1984 թվականին Դնեպրոպետրովսկի «Промiнь» հրատարակչությունը լույս ընծայեց «Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի» և «Մարդու ճակատագիրը» ժողովածուն ռոստովցի նկարիչ Վլադիմիր Միխայլովիչ Բակլանովի նկարազարդմամբ[2]։ Նա ձևավորեց «Ուղի-ճանապարհ» (1984) վիպակը, որոնց շարքում կա նրա «Հայրը սպայի հետ» աշխատանքը։ Նկարիչ Բակլանովի այս նկարների հավաքածուն պահվում է Մ. Ա. Շոլոխովի Պետական թանգարան-արգելոցում[2][3]։
Վլադիմիր Միխայլովիչ Բակլանովը ապրում և աշխատում է Դոնի Ռոստով քաղաքում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Памятники Дона
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9
- ↑ Государственный музей-заповедник М. А. Шолохова. Работы художников — в дар музею
Գրականություն
խմբագրել- Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9