Վլադիմիր Պավլովիչ Բասով (հուլիսի 28, 1923(1923-07-28)[1][2], Ուրազովո, Valuysky Uyezd, Վորոնեժի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 1987(1987-09-17)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից. ԽՄԿԿ անդամ (1948)[3]։

Վլադիմիր Բասով
ռուս.՝ Владимир Павлович Басов
Ծնվել էհուլիսի 28, 1923(1923-07-28)[1][2]
ԾննդավայրՈւրազովո, Valuysky Uyezd, Վորոնեժի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 17, 1987(1987-09-17)[2] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1952)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և դասախոս
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Ակտիվ շրջան1952-1987
Ամուսին(ներ)Ռոզա Մակագոնովա, Նատալյա Ֆատեևա և Վալենտինա Տիտովա
Երեխա(ներ)Վլադիմիր Բասով և Ալեքսանդր Բասով
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Բասովը ծնվել է 1923 թվականի հուլիսի 28-ին (կա կարծիք, որ նա իր ծննդյան տարին փոխել է, որպեսզի ռազմաճակատ գնա) Ուրազովո գյուղում (ներկայումս քաղաքատիպ ավան Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանում)[4] Պավել և Ալեքսանդր Բասովների ընտանիքում։

1931-1941 թվականներին սովորել է Մոսկվայի № 64 միջնակարգ դպրոցում[5]։

1941 թվականի ամռանը գնացել է ՎԳԻԿ, որպեսզի իմանա՝ ընդունելության համար ինչ է անհրաժեշտ, սակայն պատերազմը խախտում է նրա ծրագրերը։

1941 թվականից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Չորրորդ հատուկ հրաձգային բրիգադայի ինտենդանտական ծառայության լեյտենանտը բրիգադայի ակումբի պետի պաշտոնի պարտականությունների օրինակելի կատարման համար 1943 թվականին պարգևատրվեց մեդալով՝ «Ռազմական ծառայության համար»։ Նրա կազմավորած գեղարվեստական ինքնագործունեությամբ զբաղվող համույթը ավելի քան 150 համերգ տվեց զինվորների համար։ 1945 թվականի փետրվարի 23-ին ստանձնելով գրոհային խմբի ղեկավարությունը՝ զավթեցին գերմանական պաշտպանության հենակետը։ Մարտի ժամանակ ծանր կոնտուզիայի է ենթարկվել և իր սխրագործության համար պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով[6]։

1947 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի բաժին՝ Սերգեյ Յուտկևիչի և Միխայիլ Ռոմի արվեստանոց (ավարտել է 1952 թվականին)։

1950-1952 թվականներին եղել է ռեժիսորի օգնական, 1952 թվականից՝ Մոսֆիլմ կինոստուդիայի դերասան և ռեժիսոր։ Ռեժիսորական առաջին աշխատանքը 1952 թվականին «Նախլեբնիկ» թատրոն-ստուդիայի ներկայացման էկրանավորումն էր (Մ․ Կորչագինի և Բ․ Լիֆանովի հետ համատեղ)։ 1954 թվականին նկարահանեց «Խիզախության դպրոց» ֆիլմը, որտեղ խաղում էր նրա առաջին կինը՝ Ռոզա Մակագոնովան, ում հետ ծանոթացել էր ինստիտուտում։

Բասովը բազմակողմանի արտիստ էր։ Յուրօրինակ դեմք, արտահայտիչ միմիկա, մեծ արտիստիզմ և հմայիչ գրավչություն ուներ։ Դերասանի տաղանդն ավելի վառ բացահայտվում էր խարակտերային դերեր խաղալիս։ Բնատուր երաժշտական էր և թեև ձայնը փոքր-ինչ ուրույն էր (խռպոտ էր)՝ ֆիլմերում շատ երգեր է կատարել։ Դերասանի բոլոր բացասական հերոսները գրավիչ են, խորիմաստ և զվարճալի։

Տաղանդավոր դերասանը ոչ միայն խարակտերային կերպարներ ստեղծեց կինոյում, այլև այնպիսի բան արեց, որը ոչ բոլորն էին կարող՝ կինո տեղափոխեց թատերական դրամատուրգիան։ Միխայիլ Բուլգակովի և Ջոն Բոյնթոն Պրիստլիի էկրանավորումները մինչև հիմա էլ գրավում են ոչ միայն նրա տաղանդի երկրպագուներին, այլև հանդիսատեսի լայն շրջանի։

Իր ֆիլմերի սցենարիստն էր կամ սցենարների համահեղինակը։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

1983 թվականին կաթվածից հետո Բասովի ձախ մասը պարալիզվեց։ Նյութապես օգնելու համար նրան թողեցին ռեժիսոր-խորհրդականի պաշտոնում։

Մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում՝ երկրորդ կաթվածից։ Թաղված է Կունցևսկի գերեզմանոցում (հողատարածք № 10)[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Басов Владимир Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Новая Российская энциклопедия: в 12 т. / Редкол.: А. Д. Некипелов, В. И. Данилов-Данильян, В. М. Карев и др. — М.: ООО «Издательство „Энциклопедия“» Т. 2 А — Баяр, 2005. — 960 с.: ил.
  4. Анна КОРШУНОВА, Марина РОМАНОВА. «Куряне на киноэкране». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. Басов Владимир Павлович - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
  6. Электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 годах» Номер записи в базе данных: 25712915
  7. Могила на Кунцевском кладбище, уч. 10

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բասով» հոդվածին։