Վլադիմիր Գեորգիև
Վլադիմիր Իվանով Գեորգիև (բուլղար․՝ Владимир Иванов Георгиев, փետրվարի 3 (16), 1908[1], Gabare, Byala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[2] - հուլիսի 14, 1986[3][4][5][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար լեզվաբան։ Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր, Բուլղարիայի ԳԱ անդամ։ «Նախահունական լեզվաբանությունը» (հ․ 1-2, 1941-1945, գերմաներեն) ուսումնասիրության մեջ անդրադարձել է հնդեվրոպական նախալեզվի լեզվամինության ժամանակին և բարբառային տարբերակվածությանը։ Մեծ են Գեորգիևի ծառայությունները նախահունարենի հայտնաբերման, կրետեմիքենյան, էտրուսկերեն տեքստերի ընթերցման ու մեկնաբանման, լեզուների դասակարգման բնագավառում։ «Թրակերեն» (1957) աշխատության մեջ հայտնել է այն կարծիքը, որ հայերենն ու փռյուգերենը հայ-փռյուգիական լեզվախմբի երկու բարբառներն են։
Վլադիմիր Գեորգիև | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3 (16), 1908[1] |
Ծննդավայր | Gabare, Byala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[2] |
Մահացել է | հուլիսի 14, 1986[3][4][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան և Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի ակադեմիայի անդամ |
Անդամություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Ֆինլանդիայի գիտությունների և գրականության ակադեմիա, Աթենքի ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Георгиев Владимир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118716964 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 16)։ |