Վլադիմիր Գրիգորյան (քամանչահար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Ռուբենի Գրիգորյան (1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քամանչահար։
Վլադիմիր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1954 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գործիքներ | քամանչա |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ և Հայաստանի պարի պետական անսամբլ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Գրիգորյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի քամանչայի և խմբավարության, Երևանի պետական կոնսերվատորիա նվագախմբային դիրիժորության (1984) բաժինները։
1972-1975 թվականներին եղել է Հայաստանի երգի-պարի անսամբլի քամանչահար, 1975-1993 թվականներին (ընդմիջումով)՝ Պարի պետական անսամբլի քամանչահար և գործիքային մասի ղեկավար։ Կատարելագործել է քամանչան՝ լայնացնելով կոթը (վերևից՝ ներքև), ստեղծել է աղեղի հատուկ հարմարանք։ 1993 թվականից (շուրջ 10 տարի) գործել է Մեքսիկայում. համալսարանի երաժշտական ֆակուլտետում դասավանդել է խմբավարություն։ Հետագայում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր. նվագացանկում՝ ժողովրդական, աշուղական, նաև հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։ Թողարկել է ձայնասկավառակ (2010, Լոս Անջելես)։
Պարգևներ
խմբագրել- ՅՈւՆԵՍԿՕ-ի կրկնակի շքանշան (Ֆրանսիա),
- «Armenian Music Awards Grammy Winner in USA» մրցանակաբաշխության ոսկե մեդալ (2010)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |