Վլադիմիր Յավորիվսկի (ուկրաիներեն՝ Володимир Олександрович Яворівський, հոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1], Կռիժոպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2021(2021-04-16), Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի լրագրող, գրող, քաղաքական գործիչ, Ուկրաինայի խորհրդարանի I , II, IV-VI գումարման պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ (1971-1990

Վլադիմիր Յավորիվսկի
ուկրաիներեն՝ Володимир Олександрович Яворівський
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1]
ԾննդավայրԿռիժոպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 16, 2021(2021-04-16) (78 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ և սցենարիստ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe? և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
ԿուսակցությունԲատկիվշչինա և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) և Ուկրաինայի անկախության 25-րդ տարելիցի հոբելյանական մեդալ
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադա, Ուկրաինայի 6-րդ գումարման Գերագույն ռադա, Ուկրաինայի 5-րդ գումարման Գերագույն ռադա, Ուկրաինայի IV գումարման Գերագույն ռադա, National Union of Journalists of Ukraine?, Ուկրաինայի գրողների ազգային միություն և 1st Verkhovna Rada?
Ստորագրություն
Изображение автографа
 Volodymyr Yavorivsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Յավորիվսկին ծնվել է 1942 թվականին Վիննիցայի մարզի Կռիժոպոլի շրջանի Տեկլևկա գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարանի ուկրաինական բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր ԶԼՄ-ներում, եղել է Օդեսայի ռադիոյի խմբագիրը, «Զապորոժսկայա պրավդա», «Прапор юності» («Երիտասարդության դրոշ»), «Լիտերանուրնայա Ուկրաինա» խմբագրությունների թղթակից, Լվովի հեռուստատեսությունում աշխատել է որպես կինոսցենարիստ, եղել է Ուկրաինայի գրողների միության գրական խորհրդատու, ռեֆերենտ, «Вітчизна» («Հայրենիք») ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության անդամ է 1969 թվականից, գրողների միության անդամ՝ 1971 թվականից, եղել է նաև գրողների միության քարտուղար։ 2001-2011 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների ազգային միության նախագահը[2]։

Մրցանակներ, պարգևներ

խմբագրել
  • Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ԽՍՀ պետական մրցանակ (1984)
  • «Վաստակի համար» III աստիճանի շքանշան (Ուկրաինա, (2005)
  • Դմիտրի Զագուլի անվան մրցանակ (2005)
  • Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքարանի Հիսուս Փրկչի մեդալ (2011)

Գրական ստեղծագործություններ

խմբագրել

Պատմվածքների ժողովածու

խմբագրել
  • «Իսկ խնձորներն ընկնում են» (ուկրաիներեն՝ «А яблука падають», 1968)
  • «Հասած խաղողի ողկույզը» (ուկրաիներեն՝ «Гроно стиглого винограду», 1971)

Ակնարկների ժողովածու

խմբագրել
  • «Թևերն ամրանում են երկնքում» (ուկրաիներեն՝ «Крила вигострені небом», 1975)
  • «Այստեղ, երկրի վրա» (ուկրաիներեն՝ «Тут, на землі», 1977)
  • «Աղբյուրը հիշել նույնիսկ ծովում» (ուկրաիներեն՝ «І в морі пам'ятати джерело», 1980)
  • «Սեփական անվան իրավունքը» (ուկրաիներեն՝ «Право власного імені», 1985)
  • «Եվ ի՞նչ ազգ ենք մենք» (ուկրաիներեն՝ «Що ж ми за народ такий?», 1982)

Վիպակներ

խմբագրել
  • «Սեպտեմբերյան բարձունքից» (ուկրաիներեն՝ «З висоти вересня», 1968)
  • «Вічні Кортеліси», 1984
  • «Նախագահի ամենաերկար գիշերը» (ուկրաիներեն՝ «Найдовша ніч президента», 2011)[3]
  • «Շղթայական ռեակցիա» (ուկրաիներեն՝ «Ланцюгова реакція», 1978)
  • «Երևակայական ինքնադիմանկար» (ուկրաիներեն՝ «Автопортрет з уяви», 1980)
  • «Марія з полином у кінці століття», 1988)
  • «Ճգնաժամ» (ուկրաիներեն՝ «Криза», 2000)կեղեցու Կիևի պատրիարքարանի Հիսուս Փրկչի մեդալ (2011)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  3. «Яворівський написав завуальовану повість про Тимошенко, Ющенка і Януковича» (ուկրաիներեն). Українська правда. 30 квітня 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Յավորիվսկի» հոդվածին։