Վլադիմիր Սոլոգուբ
Կոմս Վլադիմիր Ալեքսանդրովիչ Սոլոգուբ (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Соллогу́б, օգոստոսի 8 (20), 1813[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 5 (17), 1882[1], Համբուրգ, Գերմանական կայսրություն[2]), արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ և մեմուարիստ, լիտվական Սոլոգուբների ցեղից։ Դիվանագետ Լև Սոլոգուբի կրտսեր եղբայրը, իշխան Ա. Ա. Գագարինի պապը։
Վլադիմիր Սոլոգուբ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8 (20), 1813[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | հունիսի 5 (17), 1882[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Համբուրգ, Գերմանական կայսրություն[2] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | լիբրետիստ, դրամատուրգ, գրող, դիվանագետ, արձակագիր, թարգմանիչ և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Սոֆյա Սոլոգուբ |
Զավակներ | Ելիզավետա Սաբուրովա և Մարիա Գագարինա |
Vladimir Sollogub Վիքիպահեստում |
Արիստոկրատական ընտանիքում մեծացած և տնային կրթություն ստացած Վ. Ա. Սոլոգուբը լավ գիտեր բարձրագույն աշխարհի ներկայացուցիչներին և հաճախ պատկերել է նրանց իր ստեղծագործություններում։ Սկզբնական ճանաչում է ստացել որպես աշխարհիկ վիպակների հեղինակ, որտեղ ստեղծել է Պուշկինի ժամանակի մեծ հասարակության ներկայացուցիչների պատկերասրահը։ Գոգոլի ազդեցությամբ 1840-ական թվականներին կիսում էր այսպես կոչված բնական դպրոցի գեղարվեստական սկզբունքները։ Իր ստեղծագործական կյանքի ավելի ուշ շրջանում Սոլոգուբը հիմնականում աշխատել է դրամատուրգիայի բնագավառում, գրել է վոդևիլներ և միայն կյանքի վերջում սկսել է գրել վեպեր։
Գրողի ստեղծագործական կյանքի գնահատականները ժամանակակիցների կողմից արմատապես տարբերվում էին. ոմանք ողջունեցին նրա խոստումնալից տաղանդը, մյուսները ծաղրում էին նրա ստեղծագործությունները՝ որպես դիլետանտ և նմանակող։ Ժամանակակից գրականագետները փաստում են, որ Սոլոգուբի աշխարհիկ գործերը նշանակալի երևույթ են դարձել 1830-ական և 1840-ական թվականներին ռուս գրականության մեջ։
Կենսագրություն
խմբագրելԾագում
խմբագրել“ | Իմ հորից ես ժառանգել եմ այն տպավորությունը, որը շատ վշտեր է պատճառել ինձ, մորիցս՝ ճշմարտության հոտառություն, որն ինձ շատ թշնամիներ է ստեղծել։ Այդ պատճառով իմ գրական կարիերայում միշտ միահյուսվել են երկու տարերքներ[3]. | ” |
- Վ. Ա. Սոլոգուբ |
Սոլոգուբը հայերեն
խմբագրել- Վիպակներ և պատմվածքներ, Ե., Դարակ, 2022, 232 էջ։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Ղազարյանը, խմբագիր` Սևակ Ղազարյան։ Բովանդակությունը` Երկու կրկնակոշիկի պատմությունը; Շնիկը; Սանուհին; Բուքը; Սերյոժա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Соллогуб Владимир Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 24, кн. I : Собаки — Струна. — С. 143.
- ↑ Якушин, 1988
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սոլոգուբ» հոդվածին։ |