Վլադիմիր Սոֆրոնիցկի
Վլադիմիր Վլադիմիրովիչ Սոֆրոնիցկի (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Софрони́цкий, մայիսի 8, 1901[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 29, 1961[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային դաշնակահար և մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1942)։
Սոֆրոնիցկի Վլադիմիր Վլադիմիրովիչ | |
---|---|
Խորհրդային դաշնակահար և մանկավարժ | |
Ի ծնե անուն | Սոֆրոնիցկի Վլադիմիր Վլադիմիրովիչ |
Ծնվել է | 1901 մայիսի 8 Սանկտ Պետերբուրգ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 26, 1961 ԽՍՀՄ, Մոսկվա | (տարիքը 60)
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Դաշնակահար, մանկավարժ |
Գործիքներ | Ռոյալ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | sofronitsky.ru |
Սովորել է Միխալովսկու մոտ՝ Վարշավայում, Նիկոլաևի մոտ՝ Պետերբուրգի կոնսերվատորիայում (1916-1921)։ Համերգներով հանդես է եկել 1919 թվականից (Լենինգրադում, Մոսկվայում, 1928-1929 թվականներին՝ Վարշավայում, Փարիզում)։ 1930-ական թվականների վերջին տվել է 12, այսպես կոչված պատմական համերգներ (շարք)։ 1936-1942 թվականներին՝ Լենինգրադի, 1942-1961 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Սոֆրոնիցկու նվագն առանձնացել է կերպարային ուժով, ոգեշնչվածությամբ, տեխնիկական փայլով։ Հիմնականում կատարել է Սկրյաբինի, նաև Շոպենի, Լիստի, Շումանի ստեղծագործությունները։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Софроницкий Владимир Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 49)։ |