Վլադիմիր Յուլևիչ Վիզե (ռուս.՝ Владимир Юльевич Визе, փետրվարի 21 (մարտի 5), 1886[1] կամ մարտի 5, 1886(1886-03-05)[1], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1954(1954-02-19)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային բևեռախույզ, Արկտիկայի հետազոտող, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1933

Վլադիմիր Վիզե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21 (մարտի 5), 1886[1] կամ մարտի 5, 1886(1886-03-05)[1]
ԾննդավայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 19, 1954(1954-02-19)[2][1] (67 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունTsarskoye Selo Gymnasium?, Սանկտ Պետերբուրգի համալսարան (1910) և Գյոթինգենի համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, օդերևութաբան և բևեռախույզ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
 Vladimir Wiese Վիքիպահեստում

Աշխատել է Արկտիկական ինստիտուտում (1928 թվականից), եղել Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1945 թվականից)։ Մասնակցել է Գեորգի Սեդովի բևեռային (1912-1914) և այլ արշավախմբերի։ Ղեկավարել է «Գեորգի Սեդով» (1930), «Սիբիրյակով» (1932) և «Լիտկե» (1934) նավերի արկտիկական արշավախմբերը։

Հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են մթնոլորտային պրոցեսների և հիդրոլոգիական պայմանների ազդեցությանը արկտիկական ծովերի սառցայնության վրա, արկտիկական ծովերի սառույցների ձևավորման և շարժման օրինաչափություններին։ Ուսումնասիրել է կլիմայի ձևավորման պրոցեսները Կենտրոնական Արկտիկայում և սառցայնության ազդեցությունը մթնոլորտի շրջանառության վրա։ Մշակել է սառցային կանխորոշումների մեթոդները։ Ուսումնասիրելով արկտիկական ծովերի սառույցների շարժման ուղղությունները և օրինաչափությունները՝ 1924 թվականին կանխագուշակել է կղզու գոյություն Կարայի ծովի հյուսիսային մասում, որը 1930 թ. հայտնաբերեց «Գեորգի Սեդով»-ի արշավախումբը և անվանեց նրա անունով։

Վիզեի անվամբ են կոչվել նաև սառցադաշտ, հրվանդան և ծովախորշ Նոր երկիր կղզում։

1946 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի երկու և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Визе Владимир Юльевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 439  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Վիզե» հոդվածին։